Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Յուրահատուկ իրավիճակում

Հղիությունն աշխարհում ամենազարմանալի և հակասական երևույթներից մեկն է, որը կարող է ինչպես անսահման ուրախություն պարգևել և լցնել կյանքը իմաստով, այնպես էլ ստիպել հաղթահարել դժվար խնդիրները …

Հղիությունն ենթադրում է էական փոփոխություններ ոչ միայն կնոջ, այլ նաև իր մտերիմների և հարազատների կյանքում, այդ թվում՝ սիրելի էակի: Սակայն այս պատմության գլխավոր հերոսուհին մնում է ինքը՝ կինը. չէ՞ որ իրականում յուրահատուկ իրավիճակի մեջ գտնվում է հենց ինքը:

Հղիությունը կարող է մեծ ուրախություն պարգևել զույգին այն դեպքում, երբ պլանավորված է և ցանկալի: Համաձայնի՛ր, ընտանիք կազմելը և երեխաներ ունենալը մարդկանց մեծամասնության համար կյանքի կարևորագույն իրադարձություններից է:

Դու գիտես, որ հնարավոր է հղիանալ, նույնիսկ եթե… +

Բայց քանի որ ապագա ծնողները դեռ անչափահաս են և ինքնուրույն չեն, մեծ է հավանականությունը, որ հղիությունը և ծննդաբերությունը լուրջ կերպով կսահմանափակեն երիտասարդ մայրիկի հնարավորությունները և կբարդացնեն երիտասարդների դրությունը:

Վաղ հղիության հիմնական բարդությունները:
Դեռահասների հղիության և հետծննդյան շրջաններին բնորոշ են հետևյալ բարդությունները.

  • հղիության ընթացքում բարձր արյան ճնշում,
  • սակավարյունություն հղիության և հետծննդաբերական շրջանում,
  • վաղաժամ ծննդաբերություն,
  • արյունահոսություններ,
  • հետծննդյան դեպրեսիա,
  • նորածնի ցածր քաշ, հետագայում` առողջական խնդիրներ,
  • նորածնային մահացության առավել բարձր մակարդակ,
  • երեխայի ոչ բավարար խնամք և կրծքով ոչ համապատասխան կերակրում,
  • երեխա ունեցող դեռահասները հնարավորություն չեն ունենում շարունակելու իրենց ուսումը, իսկ հետագայում երիտասարդ կնոջն ավելի դժվար է աշխատանք գտնել,
  • դեռահաս մայրերը կտրվում են ընկերական շրջապատից,
  •  նախատինք մտերիմների կողմից, այդ թվում՝ ծնողների և ընկերների,
  • երեխային միայնակ դաստիարակելու վտանգ:

Բացի այդ, երեխային ֆինանսապես ապահովելու անհրաժեշտությունը կարող է չաշխատող մայրիկին գցել երկարաժամկետ ֆինանսական կախվածության մեջ ծնողներից կամ այլ մարդկանցից:

reaction

Որպեսզի առաջին սերը չվերածվի հիասթափության պատահական հղիության պատճառով, անհրաժեշտ է հիշել.

  • Սեռական հարաբերությունը զուտ հաճելի ժամանց չէ: Այն ենթադրում են պատասխանատվություն և ունի լուրջ հետևանքներ:
  • Երեխայի ծնվելը չի նպաստում փխրուն հարաբերությունների ամրապնդմանը: «Ես քեզնից երեխա եմ սպասում, մենք պետք է ամուսնանանք» արտահայտությունը միանշանակ ամուսնական կյանքի լավագույն սկիզբը չէ:
  • Առողջ երեխա ունենալու համար աղջկա օրգանիզմը պետք է հասունացած լինի հղիության և ծննդաբերության համար:
  • Միայն սիրող և պատասխանատու ծնողների երեխաներն են լավ զարգանում:


Հատուկ տղաների համար. երեխա ունենալը դեռ չի նշանակում տղամարդ դառնալ:
Ընտանիքի մասին հոգ տանել և հավատարիմ լինել. ահա ինչի համար են իրականում սիրում և հարգում իսկական տղամարդկանց:

pregnant_

Եթե հղիությունը և երեխայի ծնվելը դեռ չի մտնում քո պլանների մեջ, իմացի՛ր, թե ինչպես վարվել, որպեսզի ապահով զգաս քեզ:

Բայց եթե այնպես է պատահել, որ հղիացել ես, պետք չէ վախենալ և խուճապի մատնվել: Պատմի՛ր դա ծնողներին կամ այլ մեծահասակներին, ում վստահում ես: Մտերիմները կլսեն քեզ և կօգնեն ճիշտ որոշում կայացնել: Եթե ուզում ես իմանալ ավելին, կարդա մեր մյուս նյութերը հղիության մասին:

«Պլաններից դուրս»

«Մի՞թե ես հղի եմ»

«Բացահայտումների 9 ամիսները»

«Հատուկ համգամանքներ»

Ֆոտոն գտել ենք այստեղից: