Հուսալիորեն պաշտպանված
Ուզում եք հավատացեք, ուզում եք` ոչ, բայց նշված երկրներում այդպես է կոչվում ամենատարածված բեղմնականխման միջոցը` պահպանակը:
Պահպանակը դասում են պատնեշային մեխանիկական բեղմնականխման միջոցների շարքին: Նույն խմբին է պատկանում նաև ներարգանդային պարույրը (սակայն դրա մասին կխոսենք մի քիչ ավելի ուշ):
Առավել տարածված են տղամարդու պահպանակները (կոնդոմները): Վերջերս հայտնվեցին նաև կանանց պահպանակները (ֆեմիդոմներ), բայց դրանք բավականին բարդ են կիրառման համար և ամենուր չեն վաճառվում:
Տղամարդու պահպանակն իրենից ներկայացնում է լատեքսից պատրաստված բարակ երկարավուն թաղանթ, որը տղամարդն անցկացնում է էրեկցիայի (պնդացած) վիճակում գտնվող առնանդամի վրա: Այսօր դա ամենատարածված և մատչելի հակաբեղմնավորիչ միջոցն է, որը ձեռք է բերվում առանց դեղատոմսի:
Սակայն պահպանակի ամենամեծ առավելությունն այն է, որ ճիշտ օգտագործման պարագայում այն զգալիորեն (բայց ոչ 100%-ով) նվազեցնում է անցանկալի հղիության և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների վտանգը:
Ահա պահպանակների ճիշտ ընտրության և օգտագործման մի քանի պարզ կանոններ.
1) Պահպանակներ պետք է գնել միայն դեղատներում կամ սուպերմարկետներում, որտեղ դրանց որակը վերահսկվում է:
2) Անպայման ուշադրություն դարձրեք պիտանելիության ժամկետին (նույնիսկ մեկ օրով ժամկետանց` չօգտագործել):
3) Պահպանակները պետք է պահել հով, չոր և ստվերոտ վայրում: Պետք չէ երկար ժամանակ պահել պահպանակը գրպանում, քանի որ մարմնի ջերմությունը կարող է ազդել դրա պիտանելիության վրա:
4) Փաթեթից պահպանակը հանիր ուշադիր, որպեսզի այն չվնասվի (և իհարկե, առանց ատամների և մկրատի օգտագործման):
5) Պահպանակի օգտագործման հրահանգները կարող ես գտնել փաթեթի մեջ:
6) Հիշեցում. երբեք մի′ գործածեք նույն պահպանակը մեկից ավելի անգամ:
Պահպանակները չեն պաշտպանում հերպեսից և մարդու պապիլոմավիրուսից:
Սկզբում մենք նշեցինք պատնեշային միջոցներից նաև մեկ ուրիշը` ներարգանդային պարույրը: Դա փոքր ճկուն պլաստիկ միջոց է, որը տեղադրվում է կնոջ արգանդի խոռոչում և, կանխելով սպերմատոզոիդների շարժը և պտղաձվի ամրացումը, ապահովում է բեղմնականխիչ ազդեցություն: Պարույրը տեղադրվում է արգանդի խոռոչում միայն մասնագետի կողմից: Չնայած այդ մեթոդն ունի երկարատև ազդեցություն, խորհուրդ չի տրվում այն կիրառել երիտասարդ աղջիկների համար, ովքեր դեռ չեն ծննդաբերել: Բացի այդ, այն չի պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից:
Բեղմնականխման այլ մեթոդների մասին կարդացեք հետևյալ հոդվածներում.
«Բարի հորմոններ»
«Օգնության է գալիս քիմիան»
«Հրատապ օգնություն»
«Յուրովի մոտեցում»