Հատուկ հանգամանքներ
Երեխաները պահանջում են ժամանակ և ուշադրություն, ոչ թե պարբերաբար, այլ՝ միշտ, և նրանք չեն կարող սպասել, մինչ մայրը կավարտի այլ կարևոր գործեր: Երեխաներին պետք է կերակրել, լողացնել, օրորել, փոխել տակդիրները… Արդյո՞ք պատրաստ եք այս հոգսը տանել՝ հրաժարվելով սովորական գործունեությունից, գիշերները չքնել, ապրել «երեխայի ժամացույցով»: Ի՞նչն է գերակշռող. երեխայի պատճառած ուրախությո՞ւնը, թե՞ այն զայրույթը, որ ստիպված ես նստել չորս պատերի մեջ երեխային խնամելու պատճառով: Արդյո՞ք կկարողանաս հաղթահարել անսովոր ծանրաբեռնվածությունը, թե՞ կփորձես հնարավորինս շուտ ողջ պատասխանատվությունը փոխանցել ուրիշին: Սա մտածելու տեղիք է տալիս:
Հղիությունն ու երեխայի լույս աշխարհ գալը կարող է արմատապես փոխել երիտասարդ մայրիկի ապագայի պլանները՝ կապված ուսման և աշխատանքի հետ: Դպրոցական և ուսանող տարիքի աղջիկներին հաճախ չի հաջողվում վերսկսել և ավարտել ուսումը, որն ընդհատվել էր երեխային խնամելու նպատակով: Այդ իսկ պատճառով պակասում են հետաքրքիր և լավ վարձատրվող աշխատանք գտնելու հնարավորությունները:
Աղջիկների մի մասը որոշում է երեխա ունենալ, որպեսզի ամրապնդեն հարաբերությունները զուգընկերոջ հետ: Բայց դա հազվադեպ է գործում. 10 զույգից միայն 2-ն են օրինականացնում հարաբերությունները, իսկ տղաների մեծամասնությանը երեխա ունենալու նորությունը բոլորովին չի ուրախացնում, այլ հակառակ ազդեցություն է ունենում: Եթե նույնիսկ հարաբերություններն ամրապնդվել են նման կերպ, ապա երջանկությունը և երկարատև ամուսնությունը երաշխավորված չէ:
Վ.Օ. Կլյուչևսկի, ռուս պատմաբան