Յուրահատուկ իրավիճակում

Հղիությունն ենթադրում է էական փոփոխություններ ոչ միայն կնոջ, այլ նաև իր մտերիմների և հարազատների կյանքում, այդ թվում՝ սիրելի էակի: Սակայն այս պատմության գլխավոր հերոսուհին մնում է ինքը՝ կինը. չէ՞ որ իրականում յուրահատուկ իրավիճակի մեջ գտնվում է հենց ինքը:
Հղիությունը կարող է մեծ ուրախություն պարգևել զույգին այն դեպքում, երբ պլանավորված է և ցանկալի: Համաձայնի՛ր, ընտանիք կազմելը և երեխաներ ունենալը մարդկանց մեծամասնության համար կյանքի կարևորագույն իրադարձություններից է:
Դու գիտես, որ հնարավոր է հղիանալ, նույնիսկ եթե… | +> |
---|---|
Բայց քանի որ ապագա ծնողները դեռ անչափահաս են և ինքնուրույն չեն, մեծ է հավանականությունը, որ հղիությունը և ծննդաբերությունը լուրջ կերպով կսահմանափակեն երիտասարդ մայրիկի հնարավորությունները և կբարդացնեն երիտասարդների դրությունը:
Վաղ հղիության հիմնական բարդությունները:
Դեռահասների հղիության և հետծննդյան շրջաններին բնորոշ են հետևյալ բարդությունները.
- հղիության ընթացքում բարձր արյան ճնշում,
- սակավարյունություն հղիության և հետծննդաբերական շրջանում,
- վաղաժամ ծննդաբերություն,
- արյունահոսություններ,
- հետծննդյան դեպրեսիա,
- նորածնի ցածր քաշ, հետագայում` առողջական խնդիրներ,
- նորածնային մահացության առավել բարձր մակարդակ,
- երեխայի ոչ բավարար խնամք և կրծքով ոչ համապատասխան կերակրում,
- երեխա ունեցող դեռահասները հնարավորություն չեն ունենում շարունակելու իրենց ուսումը, իսկ հետագայում երիտասարդ կնոջն ավելի դժվար է աշխատանք գտնել,
- դեռահաս մայրերը կտրվում են ընկերական շրջապատից,
- նախատինք մտերիմների կողմից, այդ թվում՝ ծնողների և ընկերների,
- երեխային միայնակ դաստիարակելու վտանգ:
Բացի այդ, երեխային ֆինանսապես ապահովելու անհրաժեշտությունը կարող է չաշխատող մայրիկին գցել երկարաժամկետ ֆինանսական կախվածության մեջ ծնողներից կամ այլ մարդկանցից:
- Սեռական հարաբերությունը զուտ հաճելի ժամանց չէ: Այն ենթադրում են պատասխանատվություն և ունի լուրջ հետևանքներ:
- Երեխայի ծնվելը չի նպաստում փխրուն հարաբերությունների ամրապնդմանը: «Ես քեզնից երեխա եմ սպասում, մենք պետք է ամուսնանանք» արտահայտությունը միանշանակ ամուսնական կյանքի լավագույն սկիզբը չէ:
- Առողջ երեխա ունենալու համար աղջկա օրգանիզմը պետք է հասունացած լինի հղիության և ծննդաբերության համար:
- Միայն սիրող և պատասխանատու ծնողների երեխաներն են լավ զարգանում:
Հատուկ տղաների համար. երեխա ունենալը դեռ չի նշանակում տղամարդ դառնալ:
Ընտանիքի մասին հոգ տանել և հավատարիմ լինել. ահա ինչի համար են իրականում սիրում և հարգում իսկական տղամարդկանց:
Եթե հղիությունը և երեխայի ծնվելը դեռ չի մտնում քո պլանների մեջ, իմացի՛ր, թե ինչպես վարվել, որպեսզի ապահով զգաս քեզ:
Բայց եթե այնպես է պատահել, որ հղիացել ես, պետք չէ վախենալ և խուճապի մատնվել: Պատմի՛ր դա ծնողներին կամ այլ մեծահասակներին, ում վստահում ես: Մտերիմները կլսեն քեզ և կօգնեն ճիշտ որոշում կայացնել: Եթե ուզում ես իմանալ ավելին, կարդա մեր մյուս նյութերը հղիության մասին:
Ֆոտոն գտել ենք այստեղից: