Ողջույն, սիրելի՛ դեռահաս։
Դեռ մանկությունից մենք բոլորս երազել ենք դառնալ մեծահասակ, լինել անկախ և իրավունք ունենալ կայացնելու լրիվ ինքնուրույն որոշումներ: Եվ այժմ, երբ դու արդեն 14 տարեկան ես (կամ էլ, հնարավոր է` 12 կամ 16), թվում է, թե ահա եկել է այն վաղուց սպասված անկախության ժամանակը: Ընկերներ, նոր բացահայտումներ, հարաբերություններ, սեր… այդ ամենը գրավում է և ստիպում կորցնել գլուխը, մտորել, երազել … Բայց կյանքի իրադարձությունների այս վառ շրջապտույտում անընդհատ առաջանում են ապրումներ և այնպիսի հարցեր, որոնք իրականում միշտ չէ, որ այնքան հեշտ և անցավ են, ինչպես կարող էր քեզ նախկինում թվալ:
Լինել երիտասարդ երբեմն հեշտ չէ: Մենք գիտենք այդ մասին, քանի որ անընդհատ շփվում ենք երիտասարդ աղջիկների և տղաների հետ: Նրանք հաճախ կիսվում են իրենց մտահոգող հարցերով, խոսում են այն խնդիրների մասին, որոնց հետ բախվում են առօրյա կյանքում և հարաբերություններում:
Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք հավաքել այն բոլոր հարցերը, որոնք կարող են հուզել երիտասարդներին, իսկ հնարավոր է` նաև քեզ և քո ընկերներին, և օգնել գտնելու գոնե դրանց մի մասի պատասխանները teensLIVE-ում` դինամիկ, վառ, ուրախ և միևնույն ժամանակ շատ անկեղծ և երբեմն նույնիսկ մի քիչ լուրջ կայքում: Համարյա թե նույնպիսինը, ինչպիսին ես դու և քո կյանքը: 🙂
- Փոքրիկ հոդվածներ և խորհուրդներ շատ տարբեր թեմաներով` սեր, հարաբերություններ, սեքս, առողջություն, շփման գաղտնիքներ, հետաքրքրություններ և այլն: Այդ խորհուրդները քո համար նախապատրաստել են հոգեբանները` մարդկային հարաբերությունների մասնագետները, ինչպես նաև ամենաբարի և ամենահասկացող բժիշկները: Այդ բոլոր հոդվածները հավաքված են «Կարդալ» բաժնում: Ի դեպ, այստեղ դու կգտնես նաև հետաքրքիր կայքերի հղումներ, ինչպես նաև կարևոր հեռախոսահամարներ, որոնցով կարող ես զանգահարել տարբեր, այդ թվում նաև կրիտիկական իրավիճակներում:
- Եթե «Կարդալ» բաժնում տեղադրված հոդվածները քեզ չեն համապատասխանում, կամ դու պարզապես ցանկանում ես ավելի մանրամասն իմանալ մասնագետներից որևէ կոնկրետ բան, ապա առանց կաշկանդնվելու ուղղիր նրանց քո հարցը «Հարցնել» բաժնում: Հատուկ կենտրոններում աշխատող բժիշկները և հոգեբանները, որոնք կոչվում են դեռահասներին/ երիտասարդներին բարյացակամ (այիսնքն իսկապես հասկանում և հարգում են երիտասարդների խնդիրները) հաճույքով և հնարավորինս սեղմ ժամկետներում կպատասխանեն քո հարցին:
- Դու ուզու՞մ ես անձամբ խոսել բժշկի կամ հոգեբանի հետ և ունենալ երաշխիք, որ նրանք չեն կարդալու քարոզներ, ուշադիր կլսեն և կաշխատեն քեզ օգնել: Ուրեմն, այցելիր «Գտնել» բաժինը և գտիր քո մոտակայքում գտնվող հատուկ մասնագիտացված կենտրոնը կամ բժիշկներին, որոնք աշխատում են երիտասարդ աղջիկների և տղաների հետ, և ում կարելի է դիմել ցանկացած, քո համար հարմար ժամանակ:
- Իսկ «Իմանալ» բաժնում դու միշտ կարող ես հետևել հետաքրքիր միջոցառումներին և իրադարձություններին, որոնք կազմակերպվում են երիտասարդների համար, ինչպես նաև իմանալ օգտակար և հետաքրքիր նորություններ երիտասարդների աշխարհից:
Մենք միշտ շատ ուրախ ենք տեսնել քեզ մեր կայքում և հուսով ենք, որ դու քեզ լավ կզգաս այստեղ, teensLIVE-ի տիրույթում:
Teenslive Հայաստան թիմ