Քո հարմարության համար մենք հավաքել ենք Դեռահասներին բարյացակամ կլինիկաների / կենտրոնների մասին տեղեկատվությունը: Նման կենտրոններ գործում են տարբեր երկրներում, այդ թվում Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Մոլդովայում, Ղազախստանում և Հայաստանում: Փորձի՛ր գտնել այսպիսի կենտրոն նաև քո շրջանում:
Իսկ ի՞նչ է Դեռահասներին բարյացակամ կլինիկան․ TeensLIVE կայքում հավաքված են բազմաթիվ հոդվածներ սիրո, հարաբերությունների, վերարտադրողական առողջության թեմաներով….. Սակայն պատահում են իրավիճակներ, երբ քեզ պետք է ոչ թե միայն տեղեկատվություն, այլ հստակ օգնություն նշված հարցերում` բժշկական, հոգեբանական կամ սոցիալական:
Կարելի է դիմել ծնողներին, պոլիկլինիկա կամ հիվանդանոց, սակայն, եթե դու ինչ-ինչ պատճառներով չես ցանկանում կամ չես կարող դա անել, հիշիր, որ գործում են հատուկ դեռահասներին բարյացակամ կենտրոններ կամ կլինիկաներ (մանրամասները այդ մասին կարդա այստեղ): Այդ կենտրոնները կարող են կոչվել տարբեր ձևով` «Դեռահասներին բարյացակամ առողջապահական կլինիկա» կամ այլ կերպ: Կարևորն այն է, որ այդ կենտրոններում աշխատող մասնագետները (բժիշկներ, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ) միշտ քեզ կօգնեն: Եվ դա կանեն անվճար, առանց խրատներ կարդալու ու քեզ վիրավորելու, և առանց քո իմացության և թույլտվության ոչ մեկին չեն պատմի խնդիրներիդ մասին:
Հեռախոս՝ 010-23-60-30
Վեբ-կայք՝
Հասցե՝ Հայաստան, 0014, Երևան, Մամիկոնյանց փող., 30 շենք (համայնք` Արաբկիր)
Աշխատանքային ժամեր՝ 09:30-18:00, շտապ դեպքերում՝ շուրջօրյա (դիմել ընդունարան)