Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:
Բոլոր թեմաները
Հաղորդակցություն
Սեր և
հարաբերություններ
Ես և Դու
Առողջություն
Հղիություն
Սպառնալիք
Անկախություն
Բուլինգի մասին (տեսանյութեր)

Բուլինգի տեսակների մասին և թե ինչպես վարվել նման իրավիճակներում, կարող ես իմանալ այս տեսանյութերից։

1․Խորհուրդներ ծնողներին՝ ինչպես ճանաչել բուլինգի նշանները և ինչպես օգնել երեխային․

2․Խորհուրդներ ուսուցիչներին՝ ինչպես կանխարգելել և արձագանքել․

3․Խորհուրդներ բռնության ենթարկվողին․

 

Թմրամիջոցների մասին․ իրական պատմություններ
Տեսանյութում թմրանյութերի կախվածությունից բուժում ստացող պացիենտները պատմում են կործանարար սովորությունից ազատվելու, նորից կյանք վերադառնալու համառ փորձերի մասին:

Կախվածությունը լուրջ հիվանդություն է, որն ունի բուժման կարիք:

Խորհրդատվությունների համար դիմել ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոն կամ զանգահարել 012-27-27-27 հեռախոսահամարով։

 

 

 

 

Ինչպես չի փոխանցվում ՄԻԱՎ-ը․ ընկերների պատմությունը (տեսանյութ)

Այս զվարճալի տեսանյութը  ստեղծվել է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ հասարակությունում խարանի և խտրական վերաբերմունքի դեմ ուղղված ծրագրի շրջանակներում:

 

 

Եթե օգնության կարիք ունես․ ԹԵԺ ԳԻԾ

Եթե օգնության կամ անհապաղ խորհրդի կարիք ունես, եթե բռնության ես ենթարկվել, իմացիր, որ կարող ես օգնություն ստանալ: Կարող ես դիմել ՀՀ-ում գործող աջակցության ծառայություններին կամ թեժ գծերին:

Մասնագետները կպատասխանեն քեզ հուզող հարցերին, կտան խորհուրդներ կամ կտեղեկացնեն, թե որտեղ դիմել կոնկրետ խնդրի լուծման համար:

→ Թեժ գիծ ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար`անվճար հոգեբանական և իրավաբանական օգնություն, նաև ապաստարանի ծառայություններ կանանց և նրանց երեխաներին.

ք.Երևան` 010 54 28 28, 043010292  – «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ, 099 88 78 08 – «Կանանց աջակցության կենտրոն» ՀԿ

Տավուշի մարզ` 094 78 87 70

Գեղարքունիքի մարզ` Գավառ`094 87 65 05, Մարտունի` 094 87 65 02

Շիրակի մարզ` 077 15 94 70

Արմավիրի մարզ`093 87 46 57

Լոռու մարզ` 099 25 20 17

Արարատի մարզ`  077 80 27 00

Կոտայքի մարզ` 077 38 00 53

Սյունիքի մարզ` 098 84 84 53

Արագածոտնի մարզ` 091 48 20 35

Վայոց Ձորի մարզ` 098 88 60 77

→ Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ (SACC)` անվճար հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն: Թեժ գիծ `0800 01 280, 077 99 12 80։ Կարող ես այցելել նաև ճգնաժամային կենտրոնի կայք:

→ UMCOR Հայաստան. տրամադրվում է աջակցություն և կացարան տրաֆիքինգից, շահագործումից, բռնությունից տուժած մարդկանց: Թեժ գծի հեռախոսահամարն է` 0 800 50 558

→ Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամ». տրամադրվում է հոգեբանական և սոցիալական օգնություն երեխաներին, աջակցություն նաև բռնության և կիբերբռնության դեպքում: Թեժ գծի հեռախոսահամարն է` 010 24 15 80

→ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական ծառայություն` անվճար հեռախոսային հոգեբանական խորհրդատվական ծառայություն, որի գլխավոր նպատակն է բնակիչներին հուզական աջակցության ցուցաբերումը և հոգեբանական խորհրդատվության տրամադրումը: Թեժ գծի հեռախոսահամարն է` 010 36 06 84

→ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված հարցերով կարող ես դիմել այս թեժ գծի համարով`  010 61 08 20, ժամը 09:00-ից – 18:00, ամեն օր, բացի հանգստյան օրերից:

→ Համացանցում ոչ պատշաճ և կասկածելի բովանդակության հանդիպելիս և կիբերբռնության դեպքում կարող ես ահազանգել շուրջօրյա Թեժ գիծ ծառայությանը` 060 272 212 հեռախոսահամարով:

→ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի թեժ գիծն է՝ +374 55 086111:

Ինչու է դժվար լինել դեռահաս (տեսահոլովակ)

“Ինչու է դժվար լինել դեռահաս”` ուրախ պատկերավոր տեսահոլովակ դեռահասության տարիքում տեղի ունեցող փոփոխությունների մասին:

 

 

 

Տեսանյութեր դեռահասների համար

Սիրելի′ դեռահաս,

ՄԱԿ-ի բնկաչության հիմնադրամի կողմից նկարահանվել են հետաքրքիր տեսանյութեր դեռահասների համար, որոնք նվիրված են պատասխանատու վարքագծին, հարաբերություններին, հասունացմանը և քեզ հետաքրքրող այլ թեմաներին։ 🙂

Տեսանյութերը հասանելի են այս հղումով՝  https://vimeo.com/healthylifestylearmenia։


Տեսանյութերի ցանկը ըստ թեմաների՝


Ի դեպ, տեսանյութերի մի մասը ուղեկցվում է սուրդոթարգմանությամբ, այսինքն՝ ֆիլմերը հասանելի են նաև լսողության խանգարումներ ունեցող երիտասարդների համար։

Ինչպես չի փոխանցվում ՄԻԱՎ-ը. եղբայրների պատմությունը (տեսանյութ)

Այս տեսանյութը  ստեղծվել է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ հասարակությունում խարանի և խտրական վերաբերմունքի դեմ ուղղված ծրագրի շրջանակներում:

 

 

Իմուն պարեկ ինտերակտիվ առցանց հարթակ

«Իմուն պարեկ»-ը  (Immune Patrol) ինտերակտիվ կրթական հարթակ է, մշակված ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից, որը թույլ է տալիս աշակերտներին ծանոթանալ իմունային համակարգին և պատվաստանյութերին, հասկանալ պատվաստումների դերը վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում, խաղալով՝ սովորել, արմատավորել պատասխանատու վարքագիծ և չհավատալ ապատեղեկատվությանը:

Հարթակում ներկայացված են 5 խաղային մոդուլներ, հանրագիտարան և հետաքրքիր տեսանյութեր։

«Իմուն պարեկ» հարթակի տեսանյութերը․

  • Պատվաստումների պատմությունը. բնական ծաղիկի դեմ պատվաստանյութերը՝

  • Հիվանդությունները և դրանց տարածումը՝

  • Իմունային համակարգ՝

  • Պատվաստումներ՝

  • Կոլեկտիվ իմունիտետ՝

  • Պատվաստանյութի մշակում՝

  • Սկզբնաղբյուրի ստուգում՝

 

Առցանց անվտանգություն․ տեսանյութ դպրոցականների համար

Տեսանյութ առցանց անվտանգության մասին կրտսեր դպրոցականների համար

 

Զգուշացեք ականներից․ անվտանգ վարքագծի կանոնները

Սիրելի′ դեռահաս,

Ինչպես գիտես, պատերազմական գործողությունների պատճառով մեր հանրապետության որոշ սահմանամերձ տարածքներ աղտոտված են պայթուցիկ նյութերով և ականներով, և վտանգից խուսափելու համար հարկավոր է լինել շատ զգոն և հետևել որոշակի կանոնների։

Ճանաչի′ր պոտենցիալ վտանգավոր առարկաները և դրսևորի′ր անվտանգ ու պատասխանատու վարքագիծ։

Տեղեկատվական գրքույկը կարող ես գտնել այստեղ՝ Զգուշացեք ականներից-տեղեկատվական գրքույկ

Եղի′ր իրազեկված և պաշտպանված։

Հիշի′ր, որ քո ճիշտ գործողություններից է կախված քո և մյուսների կյանքը և առողջությունը։

 

 

 

Ապրել ՄԻԱՎ-ով (տեսանյութ)

Այս տեսանյութը ստեղծվել է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության, նրանց նկատմամբ հասարակությունում խարանի և խտրական վերաբերմունքի դեմ ուղղված ծրագրի շրջանակներում:

 

Ինչով են կանայք տարբերվում տղամարդկանցից (տեսահոլովակ)

“Ինչով են կանայք տարբերվում տղամարդկանցից”` ուրախ պատկերավոր տեսահոլովակ:

Ինչպես դիմակայել տրոլերին (տեսահոլովակ)

“Ինչպես դիմակայել տրոլերին”` ուրախ պատկերավոր տեսահոլովակ համացանցային բռնության մասին:

Ինչու ենք անում այն, ինչ չենք ուզում (տեսահոլովակ)

“Ինչու ենք անում այն, ինչ չենք ուզում”` պատկերավոր տեսահոլովակ այն մասին, թե ինչպես կատարել ճիշտ ընտրություն և դիմակայել ուրիշների ճնշմանը:

Արդյոք զայրույթից ձերբազատվել օգտակար է (տեսահոլովակ)

“Արդյոք զայրույթից ձերբազատվելը օգտակար է”` ուրախ պատկերավոր տեսահոլովակ հույզերի կառավարման մասին:

 

Ինչու ուզում ես ծխել, երբ խմում ես (տեսահոլովակ)

“Ինչու ուզում ես ծխել, երբ խմում ես”` պատկերավոր տեսահոլովակ ծխախոտի և ալկոհոլի ազդեցության մասին:

Ինչպես են ազդում թմրանյութերը (տեսահոլովակ)

“Ինչպես են ազդում թմրանյութերը”` ուրախ պատկերավոր տեսահոլովակ թմրամիջոցների մասին:

QuitLine․ թողնում ենք ծխելը

Մտածու՞մ ես ծխելը թողնելու մասին:

Կեցցե′ս, դու ընդունեցիր ճիշտ որոշում:

Չե՞ս ծխում, բայց ցանկանում ես օգնել ընկերոջդ կամ ծնողիդ:

Հրաշալի′ է։

Տեղյա′կ եղիր, որ Հայաստանում գործում է անվճար խորհրդատվություն` ուղղված ծխախոտի օգտագործման դադարեցմանը, թեժ գծի հմուտ խորհրդատուների կողմից:

☎060440001

Վանյայի առեղծվածային պատմությունը (տեսահոլովակ)

“Վանյայի առեղծվածային պատմությունը”` պատկերավոր տեսահոլովակ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին:

Ինչպես ընտրել հակաբեղմնավորիչ միջոցը (տեսահոլովակ)

Հակաբեղմնավորիչ միջոցների մասին պատմող պատկերավոր տեսահոլովակ:

ՄԻԱՎ. առասպելներ և փաստեր

Այս գունագեղ պաստառից կտեղեկանաս, որ դպրոցում և կենցաղում հնարավոր չէ վարակվել ՄԻԱՎ-ով, իսկ համադասարանցիների հետ առօրյա շփումը լրիվ անվտանգ է:

ՄԻԱՎ. ինչպե՞ս պաշտպանվել

Այս գունագեղ պաստառից կտեղեկանաս, թե ինչ ճանապարհներով կարող է փոխանցվել ՄԻԱՎ-ը և ինչպես երբեք չի փոխանցվում, նաև թե ինչպես կարելի է պաշտպանվել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից:

Ասենք «Ո՛չ» բռնությանը

Այս գունագեղ պաստառից կտեղեկանաս, թե ինչ ձևերով կարող է դրսևորվել բռնությունը և թե ինչպես կանխարգելել այդ անցանկալի երևույթը:

Ի՞նչ է կիբերբռնությունը

Այս գունագեղ պաստառից կտեղեկանաս, թե ինչ է կիբերբռնությունը և թե ինչպես պաշտպանվել այդ երևույթից:

Սելֆի. թաքնված վտանգներ (տեսանյութ)

Սիրո՞ւմ ես սելֆի անել: Պարզվում է, դա այդքան էլ անվտանգ սովորություն չէ:

Այս տեսանյութը զգուշացնում է սելֆիի վտանգների մասին:

 

Կորոնավիրուսի մասին. փաստեր և առասպելներ

Ի՞նչ է կորոնավիրուսը և ինչպե՞ս պաշտպանվել վարակից:

Վստահելի տեղեկատվությունը կորոնավիրուսային վարակի մասին հասանելի է այստեղ (աղբյուրը` ՀՀ ԱՆ պաշտոնական տեղեկատվություն):

Իսկ մեր սիրելի գործընկերները “Նաուչպոկ”-ից ստեղծեցին զվարճալի տեսանյութ այն մասին, թե ինչպես տարբերակել իրական ինֆորմացիան կորոնավիրուսի մասին կեղծ տեղեկություններից:

 

Ինչպես կանխարգելել ավելցուկային քաշը` զվարճալի ուղեցույց

Ինչպե՞ս պահպանել նորմալ քաշը և կանխարգելել գիրությունը: Կարդա′ և հետևի′ր մեր օգտակար խորհուրդներին երեխաների և դեռահասների համար նախատեսված զվարճալի ուղեցույցում: Ներբեռնել՝  Healthy lifestyle:

Ինչ վտանգներ ունի ծխախոտը` տեղեկատվական բուկլետ

Գունագեղ բուկլետ ծխախոտի ազդեցության և վտանգների մասին: Ներբեռնել` «Ինչ վտանգներ ունի ծխախոտը»:

Ինչպես ճիշտ սնվել` տեղեկատվական բուկլետ

Գունագեղ բուկլետ առողջ սնուցման գաղտնիքների մասին` առողջ ափսե, սննդային բուրգ և այլ օգտակար խորհուրդներ: Ներբեռնել՝ «Ինչպես ճիշտ սնվել»:

Անվտանգ սնուցման 5 քայլ

Հետևե′ք «Անվտանգ սնուցման 5 քայլ» տեղեկատվական թերթիկի 5 կանոններին և կանխարգելեք աղիքային վարակները և սննդային թունավորումները:

Անձնական տվյալների պաշտպանության մասին

«Զգո՛ւյշ. երեխաներ են» զեկույցում անդրադարձ է կատարվում անձնական տվյալների գաղտնիության և դրանց պաշտպանության կարևորությանը, ինչպես նաև խոսվում է համապաստախան օրենսդրության և խնդրին առնչվող երեխաների իրավունքների մասին:

Ներբեռնել այս հղումով:

«Եկեք խոսենք այդ մասին» ձեռնարկ դեռահասների համար

Գիրքը դեռահասներին մատչելի լեզվով ներկայացնում է հասունացման և վերարտադրողական համակարգի առողջությանն առնչվող բազմաթիվ խնդիրներ: Երաշխավորված է ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից որպես դպրոցների բարձր դասարանների աշակերտների առողջ ապրելակերպի դասընթացի լրացուցիչ ընթերցանության նյութ: Կարող եք բեռնել` այս կայքից:

 

 

Պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը

Մարդու պապիլոմավիրուսային վարակի և Գարդասիլ պատվաստանյութի վերաբերյալ ամենահաճախ տրվող հարցերը, որ կարող են քեզ հետաքրքրել, ներառվել են այս տեղեկատվական թերթիկում` հարցուպատասխանի ձևաչափով:

Մարդու պապիլոմավիրուսային վարակի (ՄՊՎ) դեմ պատվաստում` տեղեկատվություն աղջիկների և ծնողների համար: Ներբեռնել այստեղից` “Աղջիկների կողմից հաճախակի տրվող հարցեր“:

Աղբյուր` ՀՀ Առողջապահության նախարարություն. http://armvaccine.am/am/:

Ինչպես ճիշտ նստել համակարգչի առջև (տեսահոլովակ)

Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ դիրքով պետք է նստել համակարգչի առջև:

Պատկերավոր տեսահոլովակ, թե ինչպես ավելի առողջ և անվնաս եղանակով օգտագործել նոութբուքը կամ համակարգիչը տանը, գրասենյակում կամ դպրոցում.

 

Ապահով համացանց

http://www.safe.am/ «Ապահով համացանց» պորտալ Ինտերնետի բոլոր օգտատերերի համար: Այս կայքից կարող ես տեղեկանալ համացանցի և թվային տեխնոլոգիաների ապահով  և անվտանգ օգտագործման մասին:

Այստեղ կարող եք գտնել «Համացանցային գրագիտութուն» ձեռնարկը (հայերեն լեզվով), ինչպես նաև այլ օգտակար նյութեր:

Սանձում ենք համացանցը` ուրախ ձեռնարկ

Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչպես ապահով օգտվել համացանցից:

Այս հղումով կարող ես բեռնել «Սանձում ենք համացանցը» ուրախ ձեռնարկը` երեխաների, դեռահասների, ինչպես նաև մեծահասակների համար:

Առողջ ապրելակերպ (ուսուցչի ձեռնարկ)

«Առողջ ապրելակերպ» դասընթացը իրականացվում է ՀՀ դպրոցներում սկսած 2008 թվականից: ՀՀ Կառավարության որոշմամբ տարեկան դասընթացի համար տրամադրվում է 14 ժամ 8-ից 11-րդ դասարաններում:

2017 թվականին ուսուցիչների ձեռնարկները վերանայվել են և հրատարակվել` նոր խմբագրությամբ:

Ուսուցչի ձեռնարկ` 8-9 դասարանների համար, ներբեռնել այստեղից:

Ուսուցչի ձեռնարկ` 10-11 դասարանների համար, ներբեռնել այuտեղից:

Համացանցային անվտանգություն (ինտերակտիվ խաղ)

Интернет безопасность (и-риски), Համացանցային անվտանգություն` https://xn—-otbbaj8ai.xn--p1ai/

Ինտերակտիվ ուսուցողական խաղ, որին մասնակցելով կարող ես տեղեկանալ համացանցային ռիսկերի, անվտանգության կանոնների և պաշտպանվելու մասին (ռուսերեն լեզվով):

Դասարանային խաղեր (ինտերակտիվ խաղ)

«Դասարանային խաղեր» “Классные игры”` Ինտերակտիվ ուսուցողական խաղ ամենախիզախ դպրոցականների համար (ռուսերեն լեզվով):

https://www.classgames.ru/

Այս խաղի շնորհիվ դու կիմանաս, թե ինչ է բուլինգը (հետապնդումը, նվաստացումը), ինչպես պաշտպանվել բուլինգից և ինչպես վարվել նման իրավիճակներում:

“Ամեն փորձ կարևոր է”. թողնում ենք ծխելը միասին

Բոլոր նրանց համար, ովքեր ծխում են և ցանկանում են ազատվել այդ վնասակար սովորությունից, գործում է հատուկ տեղեկատվական կայք (անգլերեն լեզվով), որտեղ կարող ես գտնել տարբեր օգտակար խորհուրդներ, մասնագետների հանձնարարականներ, հետաքրքիր թեստ, վստահելի ռեսուրսներ և հատուկ բջջային հավելված: “Ամեն փորձ կարևոր է” (Every try counts) 🙂

Բացիր այստեղ:

Հաջողությո′ւն ենք ցանկանում այդ կարևոր որոշումը կյանքի կոչելու ճանապարհին:

 

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն (ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն)

Նախկին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը գտնվում է ՀՀ ԱՆ ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ-ի կազմում հետևյալ հասցեով`

Հայաստան, 0040, Երևան
Աճառյան փող., 2 շենք (Ավան վարչ. շրջան) հասցեով:

Թեժ գիծ `+374-10-610820

Այս հեռախոսահամարով կարող ես ստանալ տեղեկատվություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին, իմանալ Հայաստանում հիվանդության տարածման վիճակագրությունը, ծանոթանալ ախտորոշման և բուժման հնարավորություններին, ինչպես նաև խորհրդատվության մանրամասներին, դիտել տեսանյութեր:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ

http://www.unfpa.am/adol-youth-srh, http://armenia.unfpa.org/en/videos ` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կայքում տեղադրված են նյութեր սեռական և վերարտադրողական առողջության տարբեր թեմաներով, հետաքրքիր տեսահոլովակներ:

antidrug.health.am

http://antidrug.health.am/news/arm/home/` Հատուկ կայք, որտեղ կարող ես գտնել կախվածության, վնասակար սովորությունների, մասնավորապես` թմրամիջոցների չարաշահման և թմրամոլության խնդիրների մասին բազում հարցերի պատասխաններ: Հայերեն լեզվով:

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայք

http://www.ombuds.am Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայք: Կայքի միջոցով դուք կարող եք առցանց դիմել պաշտպանին, հետևել դիմումի ընթացքին, ուղղել հարցեր:

Գործում է թեժ գիծ` 116:

Կանանց իրավունքների կենտրոն

http://www.wrcorg.am/` «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպության կայք: Կազմակերպության գործունեության նպատակն է կանանց և երեխաների պաշտպանություն բռնությունից, կանանց վերարտադրողական և սեռական առողջություն և իրավունք, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանություն: Գործում է թեժ գիծ:

Կանանց վերարտադրողական առողջության մասին

Sotskiy.am Այս կայքից կարող ես ստանալ օգտակար տեղեկատվություն, ինչպես նաև դիտել տեսահոլովակներ հղիության, հակաբեղմնավորիչների, սեռավարակների և վերարտադրողական առողջության հետ կապված այլ հարցերի վերաբերյալ:

Հանրամատչելի ուսուցողական նյութեր

http://www.wiredhealthresources.net/alpha-armenian.html
Հանրամատչելի ուսուցողական նյութեր դպրոցականների և նրանց ծնողների համար: Այստեղ կարող ես կարդալ ատամների խնամքի, շաքարախտի և մի այլ հիվանդությունների մասին, իմանալ, թե ինչպես թողնել ծխելը, ծանոթանալ մարդու անատոմիային և այլն: Մոդուլները պարունակում են նաև թեստային հարցեր, որոնք կօգնեն ամրապնդել նյութը: http://www.wiredhealthresources.net կայքը անգլերեն է, սակայն որոշ ուսոցողական նյութերը թարգմանված են հայերեն:

Ծխախոտի օգտագործման կանխարգելման մասին տեսահոլովակներ

«Մի՛ սկսիր», հայերեն լեզվով`

«Ծխելը վնասակար է», հայկական մուլտֆիլմ;

BOYS ONLY!

Եթե մեր հոդվածները չեն պատասխանել քեզ հետաքրքրող բոլոր հարցերին` առողջության կամ քո մարմնի հետ տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ, և դու այս կամ այն պատճառով չես ուզում հարցնել այդ մասին քեզ շրջապատող մեծահասակներին, կարդա՛ այս ուղեցույցը (ռուսերեն լեզվով): Բացելու համար պարզապես սեղմիր նկարին:

boys only

Տղաներին` անվտանգ վարքագծի մասին

Մենք չենք կասկածում, որ դու «ուժեղ» տղա ես և կարող ես քեզ պաշտպանել: Սակայն պատահում են իրավիճակներ, երբ քաջ լինելը բավարար չէ, և պետք է տիրապետել որոշակի տեղեկատվությանը, որպեսզի կարողանաս վերահսկել իրավիճակը և քեզ բարձր դիրքում զգալ: Մեծացման գործընթացը հենց այս դեպքն է: Մեր գրքույկում դու կարող ես գտնել քեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները (ռուսերեն լեզվով): Սեղմի՛ր նկարին և կարդա:

Տղաներին` անվտանգ վարքագծի մասին

Փոքր պատմվածք ընկճվածության մասին

http://fit4brain.com/8257 Գրքույկ-կոմիքս, ռուսերեն լեզվով:

Երեխաների իրավունքները դպրոցականների աչքերով

Երեխաների իրավունքներին նվիրված ֆլեշմոբ, որն անցկացվել է հունիսի 1-ին:

Դեռահաս աղջիկների և երիտասարդ կանանց համար

http://girlshealth.gov/` Դեռահաս աղջիկների և երիտասարդ կանանց համար նախատեսված կայք, որտեղ կարող ես գտնել տեղեկատվություն կանանց սեռական և վերարտադրողական առողջության տարբեր թեմաների մասին: Անգլերեն լեզվով:

Անիմացիոն ֆիլմերի շարք

Անիմացիոն ֆիլմերի շարք` «Ինչպես է աշխատում մեր մարմինը» (անգլերեն լեզվով)` http://kidshealth.org/en/kids/center/htbw-main-page.html?WT.ac=classroom

Հանրամատչելի ուրոլոգիա

http://www.urolog.am կայքում տեղադրված են նյութեր միզասեռական համակարգի տարածված խնդիրների մասին:

GIRLS ONLY!

5570520335_85a5ec0f7d_o

Այն ամենի մասին, ինչ հետաքրքրում է ձեզ, սիրելի՛ աղջիկներ: Նորաձևություն, գեղեցկություն, առողջություն, շփում և … սեր:

http://www.devchat.ru/

http://devichnik.su/

Ֆոտոն գտել ենք այստեղ.

Դեռահասների համար նախատեսված օգտակար հոդվածներ

http://kidshealth.org/en/teens  Ճանաչված կայք երեխաների, դեռահասների, ծնողների և դասավանդողների համար:

Հատուկ դեռահասների համար նախատեսված օգտակար հոդվածներ առողջության, տարածված հիվանդությունների և խնդիրների, հարաբերությունների, անվտանգության և շատ այլ թեմաներով: Այստեղ դու կարող ես գտնել օգտակար խորհուրդներ մասնագետներից, հարց ու պատասխան, ինչպես նաև հետաքրքիր տեսանյութեր: Անգլերեն լեզվով:

reprohealth.info

http://www.reprohealth.info/ : Կայք, որտեղ կարող ես գտնել տեղեկատվություն սեռական և վերարտադրողական առողջության մասին: Այն նախատեսված է դեռահասների և նրանց ծնողների, երիտասարդների և տարբեր մասնագետների համար: Ռուսերեն լեզվով:

Յուրահատուկ երիտասարդական պորտալ Teenergizer. դեռահասներից` դեռահասներին

Դու ստեղծագործու՞մ ես, գրու՞մ ես բանաստեղծություններ: Նկարու՞մ ես, զբաղվու՞մ ես լուսանկարչությամբ: Ցանկանու՞մ ես կազմակերպել քո սեփական միջոցառումը կամ պարզապես ապրում ես ակտիվ կյանքով: Միացի՛ր մեզ: Teenergizer յուրահատուկ կայք է դեռահասների համար, որը ստեղծվել է հենց դեռահասների կողմից: Այստեղ դու կգտնես ոգեշնչում, կծանոթանաս հետաքրքիր մարդկանց հետ, կհավատաս քո ուժերին և կստանաս գին չունեցող փորձ:

Ամեն ինչ բեղմնականխման մասին

4752989199_95831434e3_o
Հույսով ենք, որ հակաբեղմնավորիչների մասին մեր հոդվածները պատասխանել են քո բոլոր հարցերին: Սակայն, եթե դու ուզում ես ավելի մանրամասն իմանալ այդ մասին, այցելիր նշված կայքերը, որտեղ հավաքված է օգտակար տեղեկատվություն ժամանակակից հակաբեղմնավորիչների, դրանց արդունավետության և օգտագործման առանձնահատկությունների մասին:

http://www.citycat.ru/contracept

Ֆոտոն գտել ենք այստեղ

Դու միշտ հասանելի ես

The Village հանրաճանաչ պարբերականը ուսումնասիրել և փորձարկել է բոլոր հայտնի մեսենջերները և բացահայտել է նրանց առավելությունները և թերությունները: Կարող ես ընտրել վիրտուալ շփման ամենահարմար միջոցը, որ միշտ լինես հասանելի քո ընկերների և մտերիմների համար:

7 տարբեր հավելվածներ շփման համար

14836238854_bab0711803_o

Ֆոտո

ՄԻԱՎ-ը չի փոխանցվում ընկերության միջոցով

Հույսով ենք, որ մեր հոդվածները պատասխանել են քո բոլոր հարցերին` առողջության և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին: Այժմ դու գիտես, թե ՄԻԱՎ-ով վարակվելու ինչպիսի ճանապարհներ կան և հասկանում ես, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ ունեն նույն իրավունքները, ինչպես և մնացածները: ՄԻԱՎ-ը և ՁԻԱՀ-ը չպետք է փլուզեն մարդկանց միջև հարաբերությունները:

ՄԻԱՎ-ը չի փոխանցվում ընկերության միջոցով

Երիտասարդական տեղեկատվական-խորհրդատվական պորտալ Teen-INFO

7658209104_295b84fb55_o

Եթե քո մոտ դերևս մնացել են առանց պատասխանների հարցեր կամ դու ցանկանում ես քննարկել խնդիրները ոչ միայն մասնագետների, այլ հասակակիցների հետ, կարող ես այցելել հետաքրքիր ֆորում քեզ և ընկերներիդ համար: Այն նախատեսված է 16-ից բարձր տարեկանների համար: http://www.teen-info.ru : Ֆոտոն գտել ենք այստեղ:

Թողնում ենք ծխելը. հեռախոսային հավելվածներ

2825492280_1fc9706512_o

Ասում են, նիկոտինի կաթիլը կարող է ձի սպանել: Եթե դու դեռ չես թողել ծխելը, բայց ցանկանում ես ազատվել այդ վնասակար սովորությունից, ապա հեռախոսային հավելվածները հանդիսանում են լավ օգնականներ առողջ ապրելակերպի ճանապարհին:

Հավելվածը կօգնի քեզ իմանալ, թե քանի հատ ձի դու կարողացար փրկել 🙂 , թույների ինչ քանակությունից փրկվեց քո օրգանիզմը և որքան գումար դու կարողացար խնայել` հրաժարվելով քեզ սպանող արտադրանքը գնելուց:
Օրինակ, այս ցանկից կարող ես ընտրել  «Իմ վերջին գլանակը» կամ «LIVESTRONG MyQuit Coach» (iOS-ի համար):

Ամենաակտիվների համար

6143199425_123eb12f52_o

Սպորտը ոչ միայն մեզ դարձնում է ավելի առողջ, գեղեցիկ և ուժեղ, այլ նաև երջանիկ, քանի որ ցանկացած ֆիզիկական ակտիվություն նպաստում է երջանկության և ուրախության հորմոնների արտադրությանը: Եթե դու ակտիվ կենսակերպի սիրահար ես, հետևում ես քո առողջությանը, շատ ժանակա ես անցկացնում մաքուր օդին, ապա քեզ կարող են հետաքրքրել որոշ հավելվածները, որոնք ֆիքսում են քո վարժանքի մանրամասնությունները (երթուղին, տարածությունը, միջին արագությունը և այլն) և ցույց են տալիս քո արդյունքները:

Օրինակ`: «Endomondo Sports Tracker – GPS Track Running Cycling Walking & More», «Strava Бег и велоспорт – GPS-трекер» կամ «Moves»(для Android-ի և iOS-ի համար).

Ֆոտոն գտել ենք այստեղ.

Անցանկալի հղիությունից պաշտպանվելու մեթոդներ` տեղեկատվական բուկլետ

Բեղմնականխման միջոցներին նվիրված տեղեկատվական գրքույկ` ռուսերեն լեզվով: Այստեղ կարող ես կարդալ այն մասին, թե հղիությունից պաշտպանվելու ինչ մեթոդներ կան և ինչպես դրանք կիրառել: Բացելու համար սեղմիր այս նկարին:

Untitled

 

Հետաքրքիր դասեր

7658165122_834df23350_o

http://focus-media.ru/projects/dance4life/teach/life/ կայքում դու կգտնես օգտակար և չձանձրացվող տեղեկատվություն դեռահասների համար սեռական և վերարտադրողական առողջության տարբեր թեմաներով: Կարդա հետաքրքիր փաստեր սեռերի միջև հարաբերությունների, առաջին սեռական փորձի, հակաբեղմնավորիչների և այլ թեմաների մասին, դիտիր գունագեղ ուսուցողական տեսանյութեր, անցիր թեստեր և ստուգիր քո գիտելիքները վերարտադրողական առողջության թեմաներով:

Ֆոտոն գտել ենք այստեղ:

Խոսենք այդ մասին

Եթե դու հավատում ես, որ հանդիպել ես քո կյանքի իսկական մեծ սերը կամ սիրահարված ես, բայց չգիտես, թե քեզ ինչպես ճիշտ պահել և ինչպիսի որոշումներ ընդունել, կարդա մեր գրքույկը «Խոսենք այդ մասին»` ռուսերեն լեզվով: Բացելու համար սեղմիր նկարին:

Поговорим о

Աղջիկներին` վերարտադրողական առողջության և իրավունքների մասին

Վերարտադրողական առողջությանը նվիրված տեղեկատվական գրքույկ` ռուսերեն լեզվով:

Girls

Օրացույցի կարմիր օրերը

11580406624_5d40737d1b_o

Մեզ, աղջիկներիս, միշտ պետք է ձեռքի տալ ունենալ հարմար օրացույց, որը կօգնի հետևել դաշտանային ցիկլին և կհուշի «այդ օրերի» մասին: Այստեղ կարելի է գտնել նաև տեղեկություններ, թե ինչպես պայքարել նախադաշտանային համախտանիշի արտահայտությունների հետ, բարձրացնել տրամադրությունը, պահպանել նորմալ քաշը և շատ այլ օգտակար բաներ:

Օրինակ` «Կանանց օրագիր» (Android-ի համար), «Կանանց օրագիր. դաշտանային ցիկլի օրագիր» և «Դաշտանային օրագիր` լայթ տարբերակ» (iOS-ի):

Այցելիր հավելվածների ցուցակը և ընտրիր քո նախընտրած տարբերակը:

Ֆոտոն գտել ենք այստեղ:

Կախվածություն համացանցից. ինչպես պայքարել

15392785052_d06bc3f451_o

Եթե արթնանալիս, դու առաջին հերթին մտնում ես Instagram և նայում, թե ինչ են ուտում նախաճաշին ընկերներդ, իսկ երեկոյան մի քանի ժամ ես ծախսում կարդալու Facebook-ի կամ Вконтакте ցանցի բոլոր նորությունները` լցված սիրունիկ փիսիկների նկարներով և «կյանքի իմաստության» փիլիսոփայական ասույթներով, ուրեմն քեզ անհրաժեշտ է սովորել ապրել իրական կյանքով: Փորձը ցույց է տալիս, որ դա կարող է նույնիսկ ավելի հետաքրքիր լինել 🙂

Կարդա հոդված Ինտերնետ կախվածության հետ պայքարելու համար նախատեսված հատուկ հավելվածների մասին` http://www.the-village.ru/village/city/at-a-glance/162931-prilozheniya-dlya-borby-s-internet-zavisimostyu

Ֆոտոն գտել ենք այստեղ: