Ֆիզիկական ուժի կիրառմամբ գործողություններ, որոնք կատարվում են մարդուն ցավ, անհարմարություն կամ արժանապատվությանը վիրավորանք, վնաս հասցնելու նպատակով կամ ստիպելու ինչ-որ բան անել հակառակ նրա կամքին և ցանկության: Հարվածելը, ծեծելը, հրելը, ոտքով խփելը, վզակոթին խփելը, կծելը, ականջներից քաշելը, ձեռքերն ոլորելը, անհարմար կամ վիրավորական դիրքում թողնելը, խեղդելը, մազերից քաշելը, թափահարելը, ալկոհոլ, թմրամիջոց կամ այլ տոքսիկ նյութեր օգտագործելուն ստիպելը` այս ամենը ֆիզիկական բռնություն է:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված ծեծը և այլ բռնի գործողությունները, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելը: