Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչպես ընտրել հակաբեղմնավորիչը

Այլ նորություններ

Եղի՛ր իրազեկված․ տեսանյութեր դեռահասների համար
Սիրելի՛ դեռահաս, Ուրախ ենք ներկայացնել երկու նոր տեսանյութ` կիբերբուլինգի և սեռավարակների մասին, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ։ Ինչպես և շատերի կողմից սիրված տեսահոլովակները էլ․ սիգարետների, մարմնի ընկալման, մարմնի սահմանների և էներգետիկների մասին (հասանելի են Օգտակար ռեսուրսներ բաժնում), այս տեսանյութերը ստեղծվել են Թինսլայվ փորձագետների («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի համագործակցության արդյունքում։ Համոզված ենք՝ մանրամասն ուսումասիրելուց հետո կուղարկես տեսանյութերի հղումները նաև ընկերներիդ։ Եղե՛ք իրազեկված և պաշտպանված։ Կիբերբուլինգ Սեռավարակներ
Տեղադրված է 17.04.2026 , 10:19…  ավելին →

Սեպտեմբերի 26-ին աշխարհում նշվում է Բեղմնականխման օրը: Այն անցկացվում է «Բեղմնականխում. դա քո կյանքն է, դա քո պատասխանատվությունն է» կարգախոսով:

Պատահում է, որ նույնիսկ ամուսնացած զույգերը չգիտեն, թե ինչպես պլանավորել հղիությունը, այսինքն անել այնպես, որ երեխաները լինեն ցանկալի և ծնվեն այն ժամանակ, երբ իրենց ապագա ծնողները պատրաստ են դրան, բոլոր առումներով: Այդ պատճառով էլ շատ կարևոր է ճանաչել և հասկանալ տարբեր հակաբեղմնավորման մեթոդները, չէ՞ որ հենց բեղմնականխումն է օգնում պլանավորել սեփական ընտանիքը և կառուցել սեփական ապագան:

Սակայն, մինչ որևէ մեթոդ ընտրելը, անհրաժեշտ է պատասխանել 3 պարզ հարցերին.

  • Քեզ և զուգընկերոջդ անհրաժե՞շտ է պաշտպանություն սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից:
  • Ինչքանո՞վ կարևոր է օգտագործման հարմարավետությունը և կոնկրետ հակաբեղմնավորիչի արժեքը:
  • Հակաբեղմնավորման ինչպիսի՞ արդյունավետություն կցանկանայիր ստանալ:

 

Երբ կկողմնորոշվեք այս պատասխանների հետ, կարդացեք մեր հոդվածները և ընտրեք բեղմնականխման ձեզ համապատասխանող մեթոդը` Հուսալիորեն պաշտպանվածԲարի հորմոններ, Օգնության է գալիս քիմիան, «Հրատապ» օգնություն, Յուրովի մոտեցում:

Իսկ եթե այս թեմաները քեզ թվում են բարդ, խորհուրդ ենք տալիս կարդալ այս հոդվածը:

 

Ֆոտոն վերցված է այստեղից: