Նա ինձ ժամադրության է հրավիրել: Ի՞նչ անել
Մի՛ անհանգստացիր
Նախ և առաջ խուճապի մի՛ մատնվիր: Նախապես սկսիր պատրաստվել ժամադրությանը. ընդունիր ցնցուղ, ընտրիր հետաքրքիր զգեստ, օծանելիք, զարդեր, պատրաստիր պայուսակը: Պատրաստվելիս տրամադրությունը բարձրացնելու նպատակով միացրու քո սիրած երաժշտությունը: Հիշի՛ր, եթե տղան քեզ ժամադրության է հրավիրել, ուրեմն հետաքրքրված է քեզնով:
100% պատրաստվածություն
Մտածիր, որտեղ կարելի է գնալ: Հնարավոր է, որ տղան կառաջարկի այցելել քո սիրված վայրերը, որպեսզի ավելի լավ ճանաչի քեզ և քո ճաշակը: Հիշի՛ր՝ չնայած այն տարածված կարծիքի, որ ժամադրության ժամանակ ամեն ինչի համար վճարում է տղան, ունեցիր ինչ-որ գումար քեզ հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանաս վճարել առնվազն քեզ համար:
Հիշի՛ր ժպտալու մասին
Ժպտա, կատակներ արա, բայց չափավոր, հարցեր տուր, մի խոսքով՝ եղիր անմիջական: Եթե տղան դժվարանում է զրույցն սկսել, ապա ինքդ նախաձեռնիր: Միևնույն ժամանակ փորձիր գտնել ընդհանուր եզրեր՝ սիրված ֆիլմեր, դերասաններ, հետաքրքրություններ, ծանոթներ և այլն: Մի ծանրաբեռնիր նրան քո ընկերուհիների, ընտանի կենդանիների մասին տեղեկատվություն տրամադրելով, առավել ևս՝ բամբասելով:
Ամեն ինչը թեմային համահունչ
Զգեստ։ Հագուստը պետք է լինի հարմարավետ և ըստ եղանակի: Ժամադրության ընթացքում քեզ պետք է վստահ զգաս, այդ իսկ պատճառով խորհուրդ չենք տալիս հագնել շատ կարճ, շատ երկար, շատ վառ գույներով զգեստ:
Կոշիկ։ Հարմարավետ կոշիկները պարզապես պարտադիր են ժամադրության համար, չէ՞ որ դուք կարող եք երկար զբոսնել: Նոր կոշիկները կարող են հարել և ցավացնել ոտքերը:
Շպար։ Պետք չէ շատ վառ կոսմետիկա / շպար օգտագործել, բավական է թեթևակի ընդգծել դիմագծերը: Հիշի՛ր ոսկե կանոնը` ընդգծում են կամ աչքերը, կամ շրթունքները:
Աքսեսուարներ։ Եթե սիրում ես զարդեր, ապա ընտրիր կոշիկի և պայուսակի գույնին կամ ոճին համապատասխան:
Վերցրու անհրաժեշտ իրեր: Քեզ հետ վերցրու փոքրիկ պայուսակ, ուր կարող ես տեղավորել բանալիներ, դրամ, շրթներկ, թաց անձեռոցիկ, անձրևանոց և այլն:
Հետևիր, որ կերպարդ գռեհիկ չլինի, և հիշիր, որ առաջին հերթին ինքդ քեզ պետք է դուր գաս:
Ավելի շատ տեղեկատվություն քո խնամքի և գեղեցկության վերաբերյալ կարող ես կարդալ այստեղ։
Ապրիր այժմ և այստեղ
Ժամանակավոր մոռացիր տարբեր գաջեթների մասին: Եթե անընդհատ զբաղված ես լինելու հեռախոսով, տղան կմտածի, որ ինքը հետաքրքիր չէ քեզ համար: Փորձիր պատկերացնել քեզ այդ նույն իրավիճակում. բոլորովին հաճելի չէ: Նախապես լուծիր քո խնդիրները և կենտրոնացրու ուշադրությունդ ձեր շփման վրա:
Մի՛ համեմատիր
Մի համեմատիր տղային որևէ մեկի հետ, նույնիսկ մտքում: Անգամ եթե հարաբերություններ ես ունեցել որևէ տղայի հետ, համեմատելու կարիք չկա: Դու տեսնում ես հիմա մեկ այլ մարդու` ուրույն աշխարհայացքով, կարծիքներով, հումորի զգացումով, փորձով: Եթե նա կհետաքրքրվի քո նախկին հարաբերություններով, պատմիր, բայց կարճ, առանց մանրամասնությունների: Նա պետք է համոզված լինի, որ դա անցյալում է և անհանգստանալու կարիք չկա:
Կրկին անկեղծության և անմիջականության մասին
Եթե քեզ դուրեկան է տղան, փորձիր դա ցույց տալ: Բոլորովին պարտադիր չէ միանգամից խոստովանություն կատարել կամ ինքնուրույն քայլեր ձեռնարկել: Պարզապես ցույց տուր, որ դու հավանում ես նրան: Շնորհակալություն հայտնիր ձեր ընդհանուր զբոսանքի, ժամանցի համար, իսկ հետո շարունակիր շփումը հեռախոսով կամ սոցիալական ցանցերով:
Միջանձնային հարաբերություններում շատ կարևոր է առաջին ժամադրությունը: Պետք չէ անհանգստանալ և նյարդայնանալ, նույնիսկ եթե ինչ-որ մի բան չի ստացվում: Կարևոր է, որ քեզ դուր գա ձեր շփումը, և դուք նորից ու նորից ուզենաք հանդիպել: Եվ ամեն ինչ կստացվի:
Նկարը այս հոդվածի համար մենք գտել ենք այստեղ։
Հոդվածի կազմող`Ս. Վերտոլա: