Իսկ ինչ անել, եթե դա, այնուամենայնիվ, պատահել է
2. Հնարավորինս ինքնապաշտպանվի՛ր ցանկացած մեթոդով (հարվածիր ձեռքերով դեմքին, ծնկով աճուկին):
3. Հնարավորինս բարձրաձայն օգնության կանչի՛ր:
4. Փորձի՛ր հանգստություն պահպանել և մի՛ ցույց տուր, թե վախենում ես կամ քեզ տհաճ է, որպեսզի նա ավելի դաժան քայլերի չդիմի:
6. Պահպանի՛ր այն հագուստը, որը կրել ես դեպքի պահին: Դրանց վրա կարող են պահպանվել փորձաքննության համար կարևոր հետքեր: Մի ընդունիր լոգանք, հակառակ դեպքում, դժվար կլինի ապացուցել քեզ հետ պատահածը:
7. Դեպքի մասին պատմի՛ր ծնողներիդ, ընտանիքի ավագ անդամներից որևէ մեկին, բժշկին, հոգեբանին կամ այն մարդուն, ում վստահում ես:
8. Եթե քեզ վատ ես զգում կամ ստացել ես մարմնական վնասվածքներ, վերքեր, քերծվածքներ, կապտուկներ, ապա անմիջապես դիմի՛ր մոտակա բուժհաստատություն, խնդրի՛ր, որ զննեն քեզ և տան տեղեկանք: Լավ կլինի, եթե քեզ ուղեկցեն ծնողներդ կամ որևէ մեծահասակ:
9. Զանգահարի՛ր կամ դիմի՛ր ոստիկանություն:
11. Եթե չգիտես՝ ինչպես վարվել, ապա զանգահարի՛ր թեժ գիծ (հեռախոսահամարները տես ստորև): Վաղ մասնագիտական միջամտությունը և օգնությունը չափազանց կարևոր են արագ ապաքինման և անցանկալի հետևանքներից խուսափելու համար:
Սեռական բռնության պատիժ
Աշխարհի շատ երկրներում սեռական բռնությունը օրենքով խիստ պատժելի հանցագործություն է: Գրեթե բոլոր երկրներում որպես մեղադրանք սահմանվում է ազատազրկում, իսկ որոշ երկրներում առանձնակի դաժան դեպքերում՝ մահապատիժ: Այսպես, Իրանում, Եգիպտոսում, Պակիստանում, Սաուդյան Արաբիայում և Սուդանում բռնաբարության համար, որոշակի հանգամանքներում, սահմանվում է մահապատիժ:
Վիետնամում, Չինաստանում, Կուբայում, Մոնղոլիայում, Տաջիկստանում և Թայլանդում նույնպես առանձնակի դաժանությամբ իրականացված բռնաբարությունների համար սահմանվում է մահապատիժ:
Ուկրաինայում, համաձայն Քրեական օրենսգրքի 152-րդ հոդվածի, կախված հանգամանքներից, սեռական բռնության համար սահմանվում է ազատազրկում 3-15 տարի ժամկետով:
Հայաստանում, համաձայն Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի, կախված որոշակի հանգամանքներից, սահմանվում է ազատազրկում 8-15 տարի ժամկետով:
Ավելի խիստ պատիժ է սահմանվում անչափահասների բռնաբարության, ինչպես նաև լուրջ հետևանքներ ունեցող դեպքերի համար:
Երբեմն բռնության են ենթարկվում անօգնական վիճակում հայտնված մարդիկ, ովքեր գտնվում են ալկոհոլի, քնաբեր դեղերի ազդեցության տակ և չեն կարող դիմադրություն ցույց տալ: Սրանք համարվում են հանցագործությունը ծանրացնող հանգամանքներ:
ՈՐՏԵՂ ԴԻՄԵԼ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Եթե դու կամ քո ծանոթը սեռական բռնության զոհ եք դարձել, կամ քո նկատմամբ բռնություն է կիրառվել, և դու չգիտես՝ որտեղ դիմել, ապա զանգահարի՛ր «թեժ գիծ» և ներկայացրու իրավիճակը:
Թեժ գծի հեռախոսահամարներ`
- UMCOR Հայաստան ՀԿ` 0 800 50 558
- Հույս և օգնություն ՀԿ` 0 800 80 801
- Կանանց իրավունքների կենտրոն` 0 800 80 850, 010 54 28 28
- ՀՀ Ոստիկանություն` 0 800 50 550
Եթե դու պարզապես որոշել ես կատակել և պատմել մի բան, որը տեղի չի ունեցել, իմացիր, որ դա նույնպես կարող է պատժվել: Գրեթե բոլոր երկրների քրեական օրենսգրքերում սահմանվում է պատիժ կեղծ վկայության, այսինքն՝ սեռական բռնության կամ հետապնդումների կեղծ մեղադրանքի համար: