Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչպես գրավել տղայի ուշադրությունը. առաջին քայլեր

Մեր հասարակությունում ընդունված է, որ հենց տղան պետք է լինի նախաձեռնող աղջկա հետ ծանոթության ժամանակ: Իսկ ի՞նչ անել, եթե նա քեզ շատ է դուր գալիս, բայց հասկանալի չէ, թե ինչպես է նա քեզ վերաբերվում, և արդյո՞ք զգացումներդ փոխադարձ են: Ինչպե՞ս գրավել տղայի ուշադրությունը և ավելի մոտիկից ծանոթանալ նրա հետ: Կարդա մեր հոդվածում:

Հետախուզում սոց.ցանցերի օգնությամբ

Եթե իրական կյանքում մոտենալ և ծանոթանալ այդքան էլ հեշտ չէ (մի գործողություն, որին ունակ է միայն Ժաննա դ’Արկը 🙂 ), ապա սոց. ցանցերում ամեն ինչ շատ հեշտ է:

Գոյություն ունի վեց ձեռքսեղմումների կանոն, իսկ դա նշանակում է, որ դուք հաստատ կունենաք ընդհանուր ծանոթներ, որոնց միջոցով կարող ես գտնել նրա անձնական էջը: Մի քանի լայքեր դիր, ավելացիր նրա ընկերների ցանկում կամ պարզապես հաղորդագրություն ուղարկիր, օրինակ` «Ողջու՛յն: Ո՞նց ես: Դասերդ / պարապմունքներդ լա՞վ են»: Չարժե վախենալ, որ նա անմիջապես գլխի կընկնի քո հատուկ հետաքրքրության մասին: 🙂  Համացանցում սովորական շփումը դեռ ոչինչ չի նշանակում և պարտադրող չէ:

 

 

Եթե դու նկատում ես, որ նա սիրով պատասխանում է քո նամակներին, շփվում է և քեզ հարցեր է տալիս, ուրեմն, մեծ հավանականությամբ դու նրան դուր ես գալիս: Բոլոր դեպքերում ձեր ժամադրության առաջարկը թող անի տղան, թո՛ւյլ տուր նրան իր ներդրումն անել ձեր հարաբերությունների մեջ:

Բայց եթե նա խուսափում է զրույցներից, դու զգում ես սառնություն նրա կողմից, մի՛ հուսահատվիր: Լավ է, որ դա պարզվել է այս սկզբնական փուլում, քան թե ավելի ուշ, երբ դու ավելի շատ կսիրահարվես: 🙁

 

Առեղծվածային աղջիկ

Եթե դուք ծանոթ չեք, բայց հաճախ հանդիպում եք նույն խանութում, համալսարանում կամ սրճարանում, օգտագործիր հարմար պահերը նրա հետ ծանոթանալու համար: Կարող ես նստել նրա հետ նույն սեղանին կամ խնդրել նրան օգնել ինչ-որ բան հանել խանութի դժվար հասանելի դարակից կամ  ճանապարհ հարցնել: Իսկ կարելի է ամեն ինչ անել ավելի ռոմանտիկ. մտիր առեղծվածային գեղեցկուհու դերի մեջ, թղթի վրա գրի քո հեռախոսի համարը և թող նրա սեղանին կամ դիր նրա բաճկոնի գրպանի մեջ: Բայց հաշվի առ, որ նա կարող է լինել զբաղված, սիրել այլ աղջկա կամ առհասարակ չցանկանալ շփվել քո հետ: Այդ մեթոդը կարող է լինել արդյունավետ, եթե դու նկատում ես, որ տղան քո վրա ուշադրություն է դարձնում, բայց ինչ-ինչ պատճառներով ամաչում է անել առաջին քայլը:

 

Օգնի՛ր ինձ

Պարզիր, այդ թվում սոց.ցանցերի միջոցով 🙂 , որ ոլորտում նա իրեն ուժեղ է համարում, իսկ հետո դիմիր նրան օգնելու խնդրանքով: Հնարավոր է, նա շատ լավ գիտի կենսաբանություն, իսկ քեզ պետք է բացատրել որևէ թեմա: Կամ նա լավ կիթար է նվագում, իսկ դու երազում ես տիրապետել այդ երաժշտական գործիքին: Բոլոր դեպքերում, գործի՛ր: Այսպիսով դու ոչ միայն նրա հետ ժամանակ կանցկացնես, այլ նրան թույլ կտաս իրեն զգալ շատ կարևոր անձնավորություն, գրեթե` հերոս:

 

Բանակցությունների մեթոդ

Եթե դուք շփվում եք նույն ընկերական խմբում կամ քո ընկերներից մեկը լավ ճանաչում է նրա շրջապատը, կարող ես խնդրել պարզել նրա վերաբերմունքը և կարծիքը քո մասին:  Բայց դա պետք է անել շատ նրբանկատ և դիպլոմատիկ եղանակով, և ոչ` ուղիղ «ճակատին» հարց ուղղելով: Կարող ես խնդրել քո մոտիկ ընկերուղուն շատ զգույշ հետախուզել իրավիճակը և ստանալ տեղեկություններ նրա մասին: Այսպիսով դու կպարզես, արդյոք ունե՞ս շանսեր և արդյո՞ք նրա սիրտը ազատ է: Ըստ դրա, կարող ես մշակել ձեր մերձեցման ծրագիրը, իսկ քո ընկերները քեզ այդ հարցում կօգնեն:

 

Սիրալիր և բաց

Վերլուծիր քո վարքագիծը կողքից, այն պահերին, երբ դուք տեսականորեն կարող եք հանդիպել: Եթե դու թաքնվում ես սենյակի հեռավոր անկյունում և ունես շատ անտարբեր տեսք, նա կարող է մտածել, որ քեզ չի հետաքրքրում, և արդյունքում դժվար թե որոշի մոտենալ քեզ և ծանոթանալ: 🙁

Լավագույն տարբերակը չէ կանգնել ընկերուհիներիդ հետ` անընդմեջ փսփսալով և ծիծաղելով: Նա անհարմար կզգա քեզ մոտենալ ուրիշների ներկայությամբ և շփման առաջարկ անել:

 

Եղի՛ր բաց և անկեղծ: Ցույց տուր քո լավ և ուժեղ կողմերը: Ժպտա, երբ նա քեզ է նայում, և մի՛ ձգտիր անհետանալ ամբոխի մեջ: Այսպես նա կհասկանա, որ դու ևս ուշադրություն ես դարձնում նրա վրա, և կզգա վստահություն վճռական քայլ անելու համար:

Կա մի հետաքրքիր իմաստուն արտահայտություն. «Կնոջը և տղամարդուն բաժանում է 20 քայլ: Ուրեմն, դու պետք է անես քո տասը և կանգ առնես: Եթե նա չարեց իր 10 քայլը, նրա փոխարեն կինը ստիպված է անել 11, 12, 13-րդը և մնացածները»: Բայց իրականում յուրաքանչյուրը պետք է անի իր 10 քայլը:

Մենք բերեցինք այդ խոսքերը, որպեսզի դու հասկանաս, որ բոլորովին ամոթ չէ արտահայտել քո համակրանքը, գրել նրան կամ այլ եղանակով նախաձեռնող հանդիսանալ: Այստեղ կարևոր է չդարձնել շփումը պարտադրանք, չլինել կպչուն և չկառուցել հարաբերությունները միակողմանի խաղի ձևաչափով:

 

Նկարի համար շնորհակալ ենք այս աղբյուրին:

 

Հոդվածի կազմող` Սվետլանա Վերտոլա: