Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ…

Գալիս է մի պահ, երբ դու ձգտում ես ազատվել մեծահասակների վերահսկողությունից և փորձում ես ամեն կերպ ապացուցել ամբողջ աշխարհին և առաջին հերթին ինքդ քեզ, որ դու կարող ես ինքնուրույն որոշել` ինչ ավել, որտեղ գնալ, ում հետ շփվել, ինչպես հագնվել և ընդհանրապես` ինչպես ապրել…

«Ո՛չ», «Չի՛ կարելի», «Քեզ դեռ շուտ է…», «Կմեծանաս, կհասկանաս»` նման արտահայտությունները քեզ ծանոթ են, չէ՞: 🙁 Նման ձևով ծնողներդ և քեզ շրջապատող մեծահասակները փորձում են քեզ ղեկավարել և պաշտպանել վտանգներից, երբ դու փոքր ես: Բայց դեռահասային տարիքում գալիս է այն շրջանը (տարբեր մարդկանց մոտ տարբեր ժամանակ), երբ ծնողական հսկողությունը և գերխնամքը սկսում են ձանձրացնել: Եվ դու ձգտում ես ազատվել մեծահասակաների խնամքից և ինքնուրույն որոշումներ կայացնել:

Քայլ առ քայլ դու փորձում ես լայնացնել քո անկախության տիրույթը: Մայրիկիդ չլսելով` հագնում ես շապիկ տաք բաճկոնի փոխարեն, ընկերոջդ հետ հանդիպելու պատճառով բաց ես թողնում դասերդ, տուն վերադառնում ես երեկոյան ժամը 10-ին` խոստացած 7-ի փոխարեն, գուցե էքստրեմալ սանրվածք կամ դաջվածք ես անում … Եվ էլի լիքը բան կարելի է հնարել, երբ ցանկանում ես հնարավորինս շուտ ազատվել բոլոր արգելքներից և սահմանափակումներից: 🙂

Մեծահասակներին բնորոշ վարքագիծ, սովորաբար, ստիպված ես սովորել քո սեփական փորձարկումների և սխալների վրա, և կանցնի դեռ շատ ժամանակ, մինչ դու կընտրես մեծահասակ կյանքի բոլոր գայթակղություններից այն, ինչ լիովին համապատասխանում է քեզ:

Խելացի մարդիկ սովորում են իրենց սխալների վրա, բայց իմաստուն մարդիկ սովորում են ուրիշների սխալների վրա և խուսափում են դրանցից:

 

Եվ քեզանից ակամա դեռ կանես լիքը սխալներ և նույնիսկ հիմարություններ ☺️

Բայց, այդ սխալների մեջ կան ճակատագրական սխալներ: Մազերի վառ գույնը, տարօրինակ սանրվածքը կամ ճչացող շպարը մի բան է, բայց քո «անկախության» որոշակի դրսևորումներ կամ արարքներ կարող են լուրջ վնաս հասցնել քո առողջությանը և բերել մի շարք խնդիրների՝ այն մեծահասակ կյանքում, որին դու այդքան ձգտում ես: Հավանաբար կռահեցիր, որ խոսքը գնում է ծխախոտի, ալկոհոլի և թմրամիջոցների մասին: Իսկ անպատասխանատու սեռական վարքագիծը կարող է նպաստել սեռավարակների, ՄԻԱՎ-ի և անցանկալի հղիության (այդ մասին կարդա մեր հոդվածներում):

 

 

Վնասակար սովորությունների մասին շատ-շատ է խոսվում, և հաստատ դու էլ լսած կլինես և՛ ուսուցիչներից, և՛ բուժաշպատողներից, և՛ ծնողներից, և՛ բոլոր այն մարդկանցից, ովքեր զբաղվում են քո լուսաբանմամբ: Եվ դու հաստատ գիտես այն բոլոր վտանգների մասին, որոնք կապված են ծխախոտի կամ հոգեմետ միջոցների օգտագործման հետ: Չենք ուզում կրկնվել: Դու կգտնես անսահման շատ ինֆորմացիա համացանցում այդ թեմաներով, և միշտ կարող ես իմանալ ավելին վնասակար սովորությունների հետևանքների և կախվածության մասին:

Եվ այսպիսով, մենք որոշեցինք, գրել ԱՆկախության մասին (այսպես է կոչվում մեր կայքի համապատասխան բաժինը):

 

Դժվար թե քո պլաններում ունես կորցնելու ազատությունը և ստրկանալու, իսկ ծխախոտից կամ թմրամիջոցներից կախվածությունը հենց ստրկություն է
 

Եվ եթե դու արդեն հասցրել ես ծանոթանալ կամ նույնիսկ «ընկերանալ» վնասակար սովորությունների հետ, ապա հենց քո համար մենք հավաքել են խորհուրդներ, որոնք  կօգնեն քեզ ժամանակին ընդհատել այդ կասկածելի «ընկերությունը»:

Եվ այսպես, եթե ցանկանում ես թողնել ծխելը, կարդա «Ծխե՞լ: Թողնե՛լ» հոդվածը: «Սթափ հայացք» հոդվածից կիմանաս, թե ինչպես ճանաչել ալկոհոլային թունավորումը և հրաժարվել խնջույքի ժամանակ առաջարկվող ալկոհոլային խմիչքից, իսկ «Նարկոբում» հոդվածը  նվիրված է թմրամիջոցներին…Այդ թեմաներով մեր կայքում կան նաև հետաքրքիր տեսահոլովակներ`«Oգտակար ռեսուրսներ» բաժնում:

 

Ուրեմն, շարժվե՛նք առաջ` դեպի իրական ԱՆկախություն 🙂