Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հարաբերությունների վտանգները

Սեռական հարաբերությունների ժամանակ երիտասարդները հաճախ մտածում են այն մասին, թե ինչպես պաշտպանվել անցանկալի հղիությունից: Ցավոք, շատ քչերն են անհանգստանում սեռավարակների մասին: Կա թյուր կարծիք, որ «ես անմիջապես կհասկանամ` արդյո՞ք ամեն բան կարգին է իմ զուգընկերոջ հետ»: Ժամանակն է կոտրելու կարծրատիպերը:

Հին հռոմեացիները Վեներային համարել են սիրո աստվածուհի: Հենց այդ պատճառով սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները հաճախ անվանում են վեներական: Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) սահմանում է դրանք ավելի հստակ և հասկանալի` սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ կամ սեռավարակներ:

Համաձայն ԱՀԿ-ի աշխարհում օրական գրանցվում է սեռավարակների ավելի քան 1մլն. նոր դեպք:
Սեռավարակների հարուցիչներն են վիրուսները կամ մանրէները, որոնք ապրում են մարդու կենսաբանական հեղուկներում` արյան, սերմնահեղուկի, թքի կամ հեշտոցային արտադրության մեջ:

Այսօր բժշկությանը հայտնի են 40 տեսակի սեռավարակներ։ Ահա դրանցից առավել հայտնիները:

Բացվող աղյուսակ, պարզապես սեղմիր «+» աջ անկյունում

Սիֆիլիս +

Սուսանակ (գոնորեա) +
Քլամիդիոզ +

Տրիխոմոնոզ (տրիխոմոնիազ) +
Մարդու պապիլոմա վիրուս (ՄՊՎ) +
Հերպես +
Հեպատիտ Բ +
ՄԻԱՎ / ՁԻԱՀ +

Ցավոք, սեռավարակների վտանգն իրենց սարսափելի անվանումների մեջ չէ, այլ՝

  • Մարդու օրգանիզմը շատ հաճախ կարողանում է ինքնուրույն հաղթահարել մրսածությունը, ինչը անհնար է սեռավարակի դեպքում։
  • Որոշ սեռավարակներ (օրինակ՝ սիֆիլիսը, սուսանակը և այլն) երբեմն կարող են փոխանցվել համբույրի միջոցով։ Վերքերը, խոցերը և պզուկները բերանի խոռոչում և շուրթերին մեծացնում են վարակի փոխանցման հավանականությունը։
  • Որոշ սեռավարակներ ընթանում են առանց հստակ նշանների, և մարդն անգամ կարող է չիմանալ, որ իր օրգանիզմում տեղակայվել են «անցանկալի հյուրեր»՝ սեռավարակի հարուցիչներ։
  • Սեռավարակից պետք է բուժում ստանան միաժամանակ երկու զուգընկերները, այլապես վարակը կրկնվելու է։
  • Սեռավարակները կարող են առաջացնել լուրջ բարդություններ և ժամանակին չբուժելու դեպքում` հանգեցնել անպտղության։ 🙁
  • Որոշ վարակներ, օրինակ՝ ՄԻԱՎ-ը դեռևս անբուժելի են համարվում։ Այնուհանդերձ, եթե ժամանակին սկսվի բուժումը, ապա հնարավոր կլինի կանխել հիվանդության հետագա զարգացումը։

8337702032_35899cf93c_o

Ինչպե՞ս ճանաչել սեռավարակը։

Որոշ սեռավարակներ երկար ժամանակ «թաքնվում են» և ի հայտ չեն գալիս։ Դրանց մասին իմանալու համար հարկավոր է համապատասխան անալիզներ հանձնել։ Սակայն, եթե նկատվում են հետևյալ նշանները՝

  • հեշտոցային կամ միզուկային անսովոր (առատ լորձային, թարախանման, «փրփրանման» կամ արյունոտ) արտադրություն,
  • հաճախակի և ցավոտ միզարձակում,
  • քոր կամ այրոց արտաքին սեռական օրգանների շրջանում,
  • կարմրություն, քերծվածքներ, խոցիկներ, գորտնուկներ սեռական օրգանների կամ հետանցքի շրջանում,
  • ցավ որովայնի շրջանում, ցավ սեռական հարաբերության ժամանակ,

ապա ԱՆՄԻՋԱՊԵՍ ԴԻՄԻ՛Ր ԲԺՇԿԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ։

Չի՛ կարելի ակնկալել և սպասել, որ ամեն ինչ ինքնուրույն կանցնի։ Նույնիսկ, եթե վերանան ախտանշանները, հիվանդությունը կպահպանվի և որոշ ժամանակ անց նոր ուժով ի հայտ կգա։

Առաջին հերթին պարզի՛ր, թե արդյո՞ք մոտակայքում կա որևէ կլինիկա, բժշկական կենտրոն,  երիտասարդների համար նախատեսված հատուկ բժշկական հաստատություն։

Անհրաժեշտության դեպքում կլինիկայում քեզ խորհուրդներ կտան, ստուգումներ կանցկացնեն և բժշկական օգնություն կցուցաբերեն։  Անհրաժեշտ մասնագետներ. մաշկաբան՝ մաշկային հիվանդությունները և սեռավարակները բուժող բժիշկ, գինեկոլոգ՝ կանանց առողջական խնդիրներով զբաղվող մասնագետ, ուրոլոգ՝ տղամարդկանց միզասեռական հիվանդությունների մասնագետ, անդրոլոգ՝ տղամարդկանց առողջական խնդիրներով զբաղվող մասնագետ, հոգեբան՝ անհատականության և միջանձնային հարաբերությունների խնդիրներով զբաղվող մասնագետ։

Ընդհանուր առողջության և ընտանեկան պլանավորման հարցերին վերաբերող խնդիրների դեպքում կարող ես գրել մեզ։ Խորհրդատուները կօգնեն կոնկրետ իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու հարցում և կհուշեն, թե ինչ հետագա քայլեր պետք է ձեռնարկել։

Երբեք մի′ հետաձգիր «վաղվան» դժվար զրույցը և պատմիր կասկածների մասին զուգընկերոջդ, նույնիսկ եթե դուք ունեցել եք միայն պաշտպանված սեռական հարաբերություններ։ 

Չէ՞ որ, հնարավոր է, նա նույնպես վարակված է և նրան էլ է հարկավոր դիմել բժշկի։ Եթե հետազոտությունից հետո բժիշկը հաստատում է սեռավարակը, ապա խուճապի մի′ մատնվեք։ Ձեզ բուժման կուրս կնշանակեն, և այն պետք է ամբողջությամբ անցնել՝ հետևելով բժշկի բոլոր նշանակումներին։ Այլապես հիվանդությունը կարող է քրոնիկ բնույթ ստանալ, իսկ դա նշանակում է, որ հետագայում այն բուժելն ավելի դժվար կլինի։ Բժիշկը նաև խորհուրդ կտա մինչև ամբողջական ապաքինումը զերծ մնալ սեռական հարաբերություններից։

Մի′ զբաղվիր ինքնաբուժությամբ. դա կարող է վատթարացնել իրավիճակը։ Եվ մի փոխանցիր քեզ նշանակված դեղորայքը որևէ մեկին։

Այժմ, երբ քեզ արդեն պարզ է ամեն ինչ (կամ գրեթե ամեն ինչ) սեռավարակների մասին, դու արդեն հաստատ գիտես, որ լավ է դրանց երբևէ չհանդիպել։ Սակայն ի՞նչ անել ապահով զգալու համար։

Սեռավարակներից, այդ թվում նաև ՄԻԱՎ-ից, 100% ապահովությունը հնարավոր է միայն սեռական հարաբերություններից զերծ մնալու դեպքում։

Այն հարաբերությունները, որոնք լուրջ են, երկարաժամկետ և կայուն, կարող են շարունակվել նաև առանց սեռական հարաբերությունների։ Նախքան սեռական հարաբերություն ունենալը պետք է վստահ լինել, որ զուգընկերդ առողջ է։ Սեռավարակի մասին խոսելու զույգի պատրաստակամությունը և, ամենակարևորը, յուրաքանչյուր հարաբերության ժամանակ պահպանակի օգտագործումը վկայում է, որ դուք իսկապես հոգ եք տանում միմյանց մասին։ Իսկ «Ինչի՞ համար են պետք պահպանակները։ Դու ինձ չե՞ս վստահում» արտահայտությունները խոսում են միայն թեթևամիտ վերաբերմունքի մասին։ 🙁
Опасности связей ИППП

Եվ ահա ևս մի քանի պարզ, սակայն ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ անվտանգության կանոններ, որոնք կօգնեն պահպանել քո սեփական և սիրելի անձնավորության առողջությունը և խուսափել «պատահական հարաբերություններից».

    • Չօգտվել ուրիշի անձնական հիգիենայի պարագաներից (ածելի, ատամի խոզանակ, եղունգների համար նախատեսված պարագաներ, սպունգ)։
    • Պահպանել անձնական հիգիենայի կանոնները և պահանջել նույնը զուգընկերոջից։
    • Խուսափել վարակման բարձր վտանգ ունեցող անձանց հետ սեռական հարաբերություններ ունենալուց (օրինակ՝ բազմաթիվ սեռական զուգընկերներ ունեցողներ կամ թմրանյութերի ներերակային օգտագործողներ)։
    • Սեռական հարաբերություններ սկսելուց առաջ համոզվել, որ զուգընկերոջ մոտ բացակայում են սեռավարակի արտաքին նշանները։
    • Պարտադիր կերպով օգտվել պահպանակից սեռական հարաբերության ընթացքում։
    • Եթե պահպանակից օգտվելու հնարավորություն չկա, ապա ավելի ճիշտ կլինի զերծ մնալ սեռական հարաբերությունից։
    • Գերադասելի է հարաբերություններ ունենալ միայն մեկ հավատարիմ զուգընկերոջ հետ։

Մինչ սեռական հարաբերություններ ունենալը՝ մտածի′ր անվտանգության և առողջության մասին։ Մի′ կաշկանդվիր և զուգընկերոջ հետ քննարկիր պաշտպանիչ միջոցների օգտագործման հարցը, քանի որ դա վկայում է այն մասին, որ դու հոգ ես տանում քո և զուգընկերոջդ առողջության մասին։

Եվ վերջում՝ տեսանյութ սեռավարակների մասին։

Նկարները այս հոդվածի համար տրամադրել են Mitya Ku, Christian Lauer և Entrer dans le rêve: