Դժվար ընտրություն
Ամեն օր ստիպված ենք լինում տարբեր որոշումներ կայացնել, թե ի՞նչ ուտել նախաճաշին, ի՞նչ հագնել երեկույթին, գնա՞լ, թե չգնալ կինո և ինչ ֆիլմ դիտել, ինչպե՞ս մոտենալ քեզ դուր եկող աղջկան, ի՞նչ պատասխանել տղային, ով ժամադրում է քեզ սրճարանում…
Շատ լուծումները պարզ են, և մարդիկ ընտրում են մի բան առանց երկար մտածելու: Մյուսներն ավելի բարդ են, և դժվար է միանգամից որոշել, քանի որ դրանից շատ կարևոր բան է կախված լինում: Եվ ինչքան երկար ենք հետաձգում մեր որոշումը, այնքան ավելի շատ ենք մտածում, ապրումների մեջ ընկնում և ավելի դժվար ենք ճիշտ ընտրություն կայացնում:
Երբեմն, երբ որոշումը շատ բարդ է, որոշ մարդիկ նախընտրում են ամեն ինչ թողնել բախտի քմահաճույքին և չվերցնել պատասխանատվություն իրենց վրա` ինչ կլինի, թո՛ղ լինի: Ի դեպ, որոշում ընդունելուց հրաժարվելը նույնպես որոշում է: 🙂
Կան որոշումներ, որ քո փոխարեն ընդունում են ծնողներդ. «Այսօր Արմենի մոտ չես գնա, քանի որ լիքը դասեր ունես» կամ «Ժամը 10-ին պետք է լինես տանը» կամ «Ո՛չ մի կրունկով կոշիկ» կամ «Դու դեռ լրիվ չես լավացել, որ գնաս սպորտային պարապմունքի»: Ծնողների համար երեխաները դեռ չեն մեծացել, որպեսզի կայացնեն ինքնուրույն որոշումներ: Դու կարող ես վիրավորվել նման վերաբերմունքից կամ բարկանալ: Բայց իրականում դու գիտես, որ տարեց տարի ավելի ու ավելի շատ որոշումներ ինքնուրույն ես կայացնում, ինչքան էլ ծնողներդ քեզ համարեն դեռ փոքր (Պատերազմներ ծնողների հետ): Եվ ինչքան շուտ կկարողանաս ցույց տալ և ապացուցել նրանց, որ կարող ես ինքնուրույն ճիշտ որոշումներ կայացնել և պատասխանատվություն կրել դրանց համար, այնքան ավելի շուտ ծնողներդ կդադարեն ամեն ինչ որոշել քո փոխարեն:
Հատկապես կարևոր է ճիշտ որոշում կայացնել սեփական կյանքին և առողջությանը վերաբերող հարցերի վերաբերյալ, օրինակ` փորձե՞լ ծխախոտ, սկսե՞լ ապրել սեռական կյանքով, թե՞ սպասել մինչև ավելի մեծ տարիքը, սկսե՞լ ավելի առողջ սնվել և կանոնավոր զբաղվել մարմնամարզությամբ, և նման բաներ:
Ընտրություն կատարելու գործողությունը, անկախ հարցի էությունից, կարելի է բաժանել մի քանի փուլերի: Իհարկե, եթե խոսքը գնում է զգեստի կամ ինչ-որ այլ սովորական առօրյա բանի ընտրության, բոլորովին պետք չէ բարդացնել: Սակայն, եթե քո որոշումը վերաբերում է կարևոր և լուրջ քայլերին, ինչպես օրինակ` թողնել ծխելը, ապա արժե ժամանակ և ջանք թափել հարցը լավ ուսումնասիրելու և գլուխ հանելու համար:
Առաջինը` մտածիր և շարադրիր, թե ինչումն է բուն հարցի կամ խնդրի էությունը և ինչի համար է պետք որոշում գտնել:
Երկրորդը` հավաքիր այն տեղեկատվությունը, որը քեզ պետք է որոշելու համար և որը դու դեռ չունես:
Երրորդը` մտքիդ մեջ պատկերացրու, թե ինչ ես ուզում տեսնել քո որոշման արդյունքում:
Չորրորդ` վերլուծիր բոլոր տարբերակները:
Վեցերորդ` ավարտելով ցուցակը, մեկ անգամ ևս ուշադիր անցիր վրայով և գնահատիր բոլոր «կողմ» և «դեմ» կետերը:
Յոթերորդ` հույս դիր ոչ միայն ինքդ քեզ վրա: Ընկերներդ, ծնողներդ կամ այն մեծահասակները, ում դու վստահում ես, կողքից տեսնելով իրավիճակը, կարող են մի բան առաջարկել, այն, ինչը մտքովդ չէր անցել: Իհարկե պետք չէ խորհուրդ հարցնել բոլոր շրջապատող մարդկանցից, թե չէ կկորչես անթիվ առաջարկների և խորհուրդների մեջ:
Ութերորդ` գնահատիր քո ուժերը, հնարավորությունները և հաջողության հասնելու շանսերը: Ընտրիր այն լուծումը, որի իրականացման մեջ դու համոզված ես:
Իններորդ` գործիր վստահ և հանգիստ: Եթե մի բան չի ստացվում կամ քո ուզած ձևով չի գնում, միշտ կարելի է ուղղել որոշումը և նոր ծրագիր մտածել: Կարևորը` իմանաս, որ քո մոտ ամեն ինչ կստացվի:
Ահա ևս մի քանի խորհուրդ ճիշտ որոշում կայացնելու համար | +> |
---|---|
Եվ վերջում, ամփոփման համար:
Մեր շրջապատում ամեն ինչ այնպես է կառուցված, որ ուզենք, թե ոչ` մեր վրա ազդում է ուրիշ մարդկանց կարծիքը, ինչպես նաև այն ամենը, ինչ մենք լսում ենք, տեսնում հեռուստացույցով կամ ֆիլմերում կամ ինչի մասին կարդում ենք համացանցում: Ի դեպ, այն ամենը, ինչ մենք ընկալում ենք, բոլորովին էլ չի համապատասխանում մեր կարիքներին: Կրիտիկորեն մտածելու և անցանկալի ազդեցությունը ճանաչելու կարողությունը չափազանց կարևոր է մեր կյանքում: Դրա մասին ավելի մանրամասն կարդա «Մեդիա զոմբիացում» և «Ինչպես հրաժարվել» հոդվածներում: