Ինչպես դառնալ լավ ընկեր
1. Եղի՛ր բաց նոր մարդու հետ ընկերության համար: Երբեմն, նոր մարդկանց հետ ծանոթանալիս, մենք շտապում ենք եզրահանգում անել, թե այս մարդը մեզ համար հետքրքիր չէ: Բայց, չէ՞ որ բոլոր մարդիկ շատ յուրահատուկ են, ամեն մեկն ունի իր պատմությունը, նույնիսկ եթե դա չի երևում առաջին ծանոթությունից: Իսկ հնարավորություն տալով նոր ծանոթին ցուցադրելու իր առանձնահատկությունները` մենք անում ենք առաջին քայլը ընկերություն հաստատելու ուղղությամբ: Բայց, իհարկե, չարժե «դիմակ» դնել, եղի՛ր իսկական և անկեղծ, այնպիսին, ինչպիսին դու իրականում կաս:
2. Ցուցաբերի՛ր բարություն և հարգանք: Ընկերների նկատմամբ բարյացակամությունը և դրական վերաբերմունքը ինչ-որ լավ արարքի համար պարգև չէ, այլ ուղղակի նշան, որ դու լավ մարդ ես: Ընկերությունը հենց այնպես չի տրվում. լավ ընկերություն ունենալը պահանջում է որոշակի ջանքեր:
4. Սովորի՛ր բաց թողնել մարդկանց: Եթե տեսնում ես, որ քո կապվածությունը և շփումը ընկերոջդ հետ աստիճանաբար թուլանում և անհետանում է, այլևս չեք ուզում միասին ժամանակ անցկացնել, ուրեմն ժամանակն է ընդհատել ձեր հարաբերությունները: Դա երբեմն պատահում է, և բոլորովին չի նշանակում, որ ձեզանից ինչ-որ մեկը մեղավոր է, ուղղակի մարդկանց հարաբերությունների ցանկացած պատմություն ունի իր սկիզբն ու ավարտը:
5. Օգնի՛ր և նեցուկ եղիր քո ընկերներին: Դժվար պահին ընկերը սովորաբար օգնության է հասնում: Բայց քո ուշադրությունը, բարի խոսքերը և գովաբանությունը պակաս կարևոր չեն ընկերությունը պահպանելու համար, նունիսկ այն դեպքերում, երբ գովելու պատճառը այնքան էլ լուրջ չէ: Մտերիմ մարդու օգնությունն այն հրաշալի բանն է, որ տալիս է ապրելու ուժեր: Չնայած տարբեր մարդիկ ընկերությունը տարբեր կերպով են հասկանում, բայց այն առաջին հերթին ոչ թե նյութականն է, այլ զգացմունքները: Եվ իհարկե, ընկերությունը չի ենթադրում շահի հետապնդում: Մտերիմ ընկերը միշտ կլինի քո կողքին, դժվար իրավիճակում խորհուրդ կտա և ձեռք կմեկնի, կօգնի կայացնել ճիշտ որոշում, կկիսի լավ ու դժվար պահերը և կուղեկցի քեզ դեպի մեծահասակ կյանք տանող դժվար ճանապարհին:
7. Ների՛ր, որպեսզի կարողանաս առաջ գնալ: Եթե ընկերդ քեզ ցավ է պատճառել, եթե վիրավորանքը շատ խորն է, որ այլևս չես կարող նրա հետ հանդիպել, միևնույնն է, գտիր քո մեջ ուժեր ազատվելու վիրավորանքի կամ ատելության զգացմունքից: Դա պետք է առաջին հերթին քեզ, չէ՞ որ ծանր և բացասական զգացմունքները բեռ են մարդու համար և կարող են նույնիսկ առողջությանը վնաս հասցնել: Յուրաքանչյուր վիրավորանք ուղեկցվում է մկանային լարվածությամբ, որը խանգարում է արյան բնականոն շրջանառությունը, ինչն իր հերթին նպաստում է տարբեր հիվանդությունների զարգացման: Ստացվում է, որ վիրավորանքը հարվածում է նաև վիրավորված մարդուն, և նա իսկապես տուժում է 🙁
8. Ձգտի՛ր որակի, ոչ թե քանակի: Լինել լավ ընկեր բոլորի համար հնարավոր չէ, դա բազմիցս ապացուցվել է: Հարյուրավոր մարդկանց մեջ, ում դու հանդիպում ես, միայն մի քանիսն են դառնում անփոխարինելի:
10. Տո՛ւր այն, ինչ ուզում ես ստանալ ինքդ: Ընկերությունը կառուցվում է փոխադարձ հարաբերությունների հիման վրա: Եթե ուզում ես ունենալ հավատարիմ ընկեր, դու ինքդ պետք է լինես հավատարիմ: Ցանկանում ես հարգանք, դու ինքդ պետք է ցուցաբերես հարգանք: Եվ մի սպասիր ընկերներիցդ այն, ինչ ինքդ նրանց չես կարող տալ: Նաև մի տուր այն խոստումները, որոնք չես կարողանա պահել: Ավելի արդար կլինի, եթե անկեղծ պատասխանես` «ես կմտածեմ» կամ «վստահ չեմ, որ կկարողանամ» և այլն:
11. Արտահայտի՛ր քո մտքերը: Նույնիսկ մտերիմ մարդիկ չեն կարող կռահել, թե ինչ ես մտածում, եթե խոսքերով չես արտահայտվում: Աշխատիր մտքերդ արտահայտել հստակ և լինել անկեղծ: Այն դեպքերում, երբ բարկացած ես կամ ինչ-որ բան այնպես չէ, մի թաքցրու, բայց փորձիր արտահայտվել ավելի մեղմ և չկոպտել: Ընկերոջը վիրավորելը հեշտ է, բայց հաշտվելն` շատ ավելի դժվար: