Եկեք խոսենք սեքսուալության մասին…
Սեռականությունը կամ սեքսուալությունն այն բառերից մեկն է, որն առաջին հայացքից հասկանալի է թվում բոլորի համար, սակայն շատ հաճախ ճիշտ չի օգտագործվում:
Եթե մենք ինչ-որ մեկին բնութագրում ենք որպես սեքսուալ մարդ, սովորաբար, նկատի ունենք նրա արտաքին գրավչությունը, որն առաջացնում է սեռական ցանկություն: Սակայն դա բազմակողմանի երևույթի ընդամենը տեսանելի մի մասն է:
Մարդն օժտված է սեքսուալությամբ սկսած ծնվելու պահից: Բնության կողմից տրված սեքսուալությունը ձևավորվում է մարդու զարգացման ընթացքում: Դա և՛ անհրաժեշտություն է, և՛ մարդու օրգանիզմի ֆունկցիա է, ինչպես շնչառությունը, մարսողությունը և այլն:
Տարբեր իրավիճակներում և կյանքի տարբեր փուլերում ցանկացած մարդ տարբեր կերպով է զգում և արտահայտում իր սեփական սեքսուալությունը, օրինակ` անցումային տարիքի «հորմոնալ հեղափոխությունը»՝ սեռական բուռն ցանկությունները ժամանակի հետ վերափոխվում են ցեղի շարունակության, ընտանիքի ստեղծման ցանկության:
Սեքսուալությունը մեծապես որոշվում է մարդու սեռով: Բնությունը ստեղծել է իգական և արական սեռ, և դա ֆիզիոլոգիական մակարդակի վրա մարդկանց միջև հիմնական տարբերությունն է:
Անշուշտ, դու գիտես, որ սեռի ձևավորումն սկսվում է հղիության պահից (քրոմոսոմներով պայմանավորված) և շարունակվում է մինչև սեռական հասունություն: Դեռահասային տարիքում աղջիկների և տղաների մարմնում տեղի ունեցող ֆիզիոլոգիական փոփոխությունները, ի վերջո, հանգեցնում են սեռական հասունացման:
Սակայն մարդը միևնույն ժամանակ և՛ կենսաբանական, և՛ սոցիալական էակ է, այդ պատճառով սեքսուալությունը, որը տրված է բնությամբ, որպես կենսաբանական բնազդ, ձևավորվում և գտնում է իր արտահայտությունը բազում գործոնների ազդեցությամբ, որոնցից են դաստիարակությունը, կենսապայմանները, շրջապատող միջավայրը (ընտանիք, ընկերներ) և այլն:
Դեռահասների մոտ սեռական հասունացման ընթացքում ձևավորվում է սեռական հակում՝ սեքսուալություն, որը թեև բնորոշ է մեզ ծնվելու պահից սկսած, սակայն այդ տարիքում է սկսում ակտիվանալ և փնտրել արտահայտվելու եղանակներ: Դա տեղի է ունենում աստիճանաբար. սիրահարվելով` մենք անցնում ենք պլատոնական զգացմունքներից մինչև էրոտիկ, ապա նաև` սեքսուալ կրքերի:
*Բացվող աղյուսակ, պարզապես սեղմիր «+» աջ անկյունում
Պլատոնական զգացմունքներ* | +> |
---|---|
Էրոտիկ հակում | +> |
---|---|
Սեքսուալ հակում | +> |
---|---|
Իհարկե, նման բաժանումը բավականին պայմանական է: Բայց պլատոնական և էրոտիկ զգացողությունները ընդունված է անվանել ռոմանտիկ: Որքան էլ տարօրինակ է, մենք հաճախ ամաչում ենք բացահայտել մեր ռոմանտիկ տրամադրությունները, և հակառակը՝ պատրաստ ենք շրջապատին ցույց տալ սիրո հարցերում մեր փորձառությունը: Սակայն միմյանց ճանաչելու և զգալու լավագույն միջոցը հենց ռոմանտիկ հարաբերություններն են:
Նկարը հոդվածի համար մենք գտանք այստեղ: