Այն, ինչի մասին չես ուզում խոսել…
Բռնության այդ տեսակներից մեկը հանդիսանում է ստիպողական (մարդու կամքին և ցանկությանը հակառակ) սեռական հարաբերությունը:
Այս տեսակի բռնի գործողությունները շատ խիստ պատժվում են օրենքով: Եվ ոչ մի ներողամիտ վերաբերմունք այն մարդկանց հանդեպ, ովքեր արել են նման, սեռական բնույթի գործողություններ, չկան և չեն էլ կարող լինել: Դա տարածվում է նաև դեռահասների վրա: Այսպես, եթե 14 տարեկանից բարձր դեռահասը կատարել է սեռական բնույթի գործողություններ, նա կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության: Եվ այս պարագայում, ոչ ոք հաշվի չի առնի նրա «փոքր» տարիքը:
Եվ այստեղ կա մեկ այլ կարևոր պահ, որը պարտադիր պետք է իմանալ և հաշվի առնել:
Չափահաս մարդը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության անչափահասի հետ սեռական հարաբերություններ ունենալու համար` ԱՆԿԱԽ այն բանից, դրանք տեղի են ունեցել համաձայնությամբ, թե ստիպողաբար: Ըստ որոշ երկրների օրենսդրության, եթե դեռահասը գտնվում է այսպես կոչված համաձայնության տարիքում, ապա չափահաս անձը քրեական պատժի չի ենթարկվում` բռնության բացակայության պայմաններում (դրա մասին ավելի մանրամասնորեն կարող ես կարդալ ներքևում):
Համաձայնության տարիք * | +> |
---|---|
*Բացվող ցանկ, պարզապես սեղմիր «+» աջ մասում
Ի՞նչն է համարվում սեռական բռնություն
– բռնաբարություն (սեռական հարաբերություններ`բռնի ուժի կամ դրա կիրառման սպառնալիքի պարագայում): Ի դեպ, լատիներենից «բռնաբարություն» բառացի թարգմանվում է «կողոպուտ, գողություն», չնայած այս պարագայում խոսքը գնում է ոչ թե ունեցվածքի գողության, այլ մարդու առողջության և արժանապատվության գողության, նրա անձի և իրավունքների հանդեպ հանցափորձի մասին:
– այլ գործողություններ, որոնց դեպքում պարտադիր չէ կոպիտ ուժի օգտագործումը, ինչպես, օրինակ` վիրավորական մեկնաբանություններ և ժեստեր, անառակաբարո կատակներ և անվայել ակնարկներ, ինչպես նաև նույն բնույթի հայացքներ, հեռախոսազանգեր, հաղորդագրություններ, անցանկալի հպումներ` մարմնի տարբեր մասերին, խաբեություն, շանտաժ և վախեցում` ինտիմ հարաբերություններին ստիպելու նպատակով, պոռնոգրաֆիայի ցուցադրում:
Եթե նման անհարկի ուշադրության նշանները շարունակվում են, ապա պետք չէ ձևացնել, որ ոչինչ չի կատարվում կամ հպարտորեն լռել, ինչքան էլ դա քեզ համար տհաճ լինի:
Եթե դու լռում ես կամ ընդհանրապես ուշադրություն չես դարձնում, ապա քեզ հետապնդողը կարող է կարծել, որ դա քեզ դուր է գալիս, կամ որ դու պարզապես վախենում ես իրենից: Երբեմն բավական է լինում հստակ և որոշակի բառերի օգնությամբ արտահայտել քո վերաբերմունքը կատարվելիքին: Հստակ և առանց ամաչելու պետք է ասել «Ո՛Չ: Վերջացրու՛ այսպես անել»: Եթե դա չի օգնում, ապա ճիշտ է հնարավորինս շուտ օգնության դիմել մեծահասակներից որևէ մեկին, ում դու վստահում ես, լինի դա քո եղբայրը, ծնողները, ուսուցիչը, մարզիչը կամ հարևանը: Իսկ այն իրավիճակներում, երբ քո հարազատներից ոչ ոք չի կարող օգնության գալ (օրինակ` ավտոբուսում ինչ-որ մեկը համառորեն հպվում կամ սեղմվում է քեզ), շատ վստահաբար, առանց ավելորդ ամոթխածության և երկար մտածելու, կիրառիր ինքնապաշտպանության միջոցներ, օրինակ` հռիր արմունկներով և փորձիր գրավել մյուս ուղևորների կամ վարորդի ուշադրությունը:
Այսպիսով, մենք հասկացանք, թե ինչ է բռնությունը: Բայց հիմնական հարցը նրանում է, թե ինչպես անել, որ բռնությունը տեղի չունենա: Նաև, թե ինչպես վարվել բռնության իրավիճակում և բռնությունից հետո, որպեսզի կարողանաս վերապրել և անցյալում թողնել պատահածը: Այդ ամենի մասին կարդա մեր մյուս հոդվածներում: