Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Քո կամքին հակառակ

Շատ լավ է, եթե քո հարազատներն ու շրջապատի մարդիկ չեն առնչվել և երբեք չեն առնչվի նման դեպքի: Սակայն դա հենց այն դեպքն է, երբ ջայլամի քաղաքականությունը ճիշտ տարբերակ է: Դու չես կարող չմտահոգվել, ուշադրություն չդարձնել, անտեղյակ մնալ: Հատկապես, որ ճիշտ որոշում կայացնելու համար ժամանակը կարող է կարճ լինել:

Իսկ հիմա արդեն ավելի լուրջ ու անկեղծ լինենք այն թեմայի շուրջ, որի մասին հավանաբար ամենաքիչն ես ուզում մտածել, քանի որ թվում է, թե այն արդիական չէ կամ շատ հազվադեպ է պատահում իրական կյանքում, և կարծես թե վերցված է ինչ-որ թրիլերի սյուժեից:

Ուրեմն խորը շունչ քաշիր և քաջություն ունեցիր կարդալ բռնության մասին:

Ի՞նչ գիտենք այդ մասին.

1. Բռնությունն անկասկած այն երևույթն է, որ տեղի է ունենում հակառակ մարդու կամքին ու ցանկությանը:
2. Դա իրոք տհաճ ու սարսափելի երևույթ է, որը պատճառում է ցավ, վիրավորանք, արժանապատվության ոտնահարում, նյութական կորուստներ, մի բան անելու պարտադրանք է և նույնիսկ՝ բամբասանքի առիթ:

Ի մի բերելով այս ամենը՝ ստացվում է, որ բռնությունը մեկ այլ անձի կամքին և ցանկությանը հակառակ տեղի ունեցող գործողություն է, որը ցավ է պատճառում, վիրավորում է: Դա այն երևույթն է, երբ ուժով կամ սպառնալիքներով ստիպում են մեկին կատարել ինչ-որ բան, վնասում են վերջինիս իրերը, ոտնահարում են հեղինակությունը:

Հավանաբար, «բռնություն» բառը ասոցացվում է մոլագարների սարսափազդու պատմությունների հետ, ովքեր հետևում են աղջիկներին մութ փողոցներում:

woman_dark_street

Իրոք, նման դեպքեր երբեմն պատահում են: Այնուամենայնիվ, պետք չէ մոռանալ, որ այս բառի նշանակությունը առավել լայն է:

Օրինակ՝ դասարանի աշակերտները անընդհատ կպչում կամ նույնիսկ ծեծում են լավ սովորող կամ ինչ-որ բանով մյուսներից տարբերվող տղային: Սա հենց բռնություն է:
Չէ՞ որ երեխաներն իրենց դասընկերոջ հանդեպ նման կերպ վարվում են առաջին հերթին վերջինիս կամքին հակառակ, ինչպես նաև՝ ցավ պատճառելու, տհաճ զգացողություններ առաջացնելու և նսեմացնելու նպատակով:

bullying

 

Կամ նոր աշակերտի հասցեին մի խումբ երեխաներ նսեմացուցիչ մեկնաբանություններ են անում, դիմում են վիրավորական մականունով: Չնայած, որ վիրավորանքները ֆիզիկական վնաս չեն հասցնում, միևնույն է, դրանք հոգեկան ցավ են պատճառում: Դա նույնպես բռնություն է: Բռնության «հոգեբանական» տեսակը ոչ պակաս ծանր հետևանքներ է թողնում:

Որոշ օրինակներ ոմանց համար անվնաս կատակ կարող են թվալ, սակայն նրանք այն մարդիկ են, ովքեր արդարացնում են կամ հենց իրենք էլ դիմում են նման քայլերի: Բայց մի պահ պատկերացրու, թե քեզ են վիրավորում, նսեմացուցիչ հաղորդագրություններ ուղարկում: Հաճելի է, այնպես չէ՞: Դժվա′ր թե: Չէ՞, որ այս ամենը գրեթե չի տարբերվում բռնության ավելի կոպիտ դրսևորումներից՝ ծեծից, ծաղրանքից, սպառնալիքից:
Բռնության այլ տեսակների մասին կարդա «Ինձ հետապնդում են…» հոդվածում:
Ուզու՞մ ես իմանալ, թե ինչպես կանխել բռնությունը: Կարդա «Կանխելը հեշտ է» հոդվածը:

 

Նկարը հոդվածի համար գտել ենք այստեղ: