Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Եկեք խոսենք սեքսուալության մասին…

Ի՞նչ է սեքսուալությունը: Եթե դու կարծում ես, որ դա գրավչությունն է, ուրեմն անպայման պետք է կարդաս մեր նյութը, քանի որ սեքսուալությունը ոչ միայն արտաքին գրավչությունն է:

Սեռականությունը կամ սեքսուալությունն այն բառերից մեկն է, որն առաջին հայացքից հասկանալի է թվում բոլորի համար, սակայն շատ հաճախ ճիշտ չի օգտագործվում:

Եթե մենք ինչ-որ մեկին բնութագրում ենք որպես սեքսուալ մարդ, սովորաբար, նկատի ունենք նրա արտաքին գրավչությունը, որն առաջացնում է սեռական ցանկություն: Սակայն դա բազմակողմանի երևույթի ընդամենը տեսանելի մի մասն է:

Մարդն օժտված է սեքսուալությամբ սկսած ծնվելու պահից: Բնության կողմից տրված սեքսուալությունը ձևավորվում է մարդու զարգացման ընթացքում: Դա և՛ անհրաժեշտություն է, և՛ մարդու օրգանիզմի ֆունկցիա է, ինչպես շնչառությունը, մարսողությունը և այլն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բնորոշում է սեքսուալությունը որպես մարդու կյանքում նրա գոյության կարևոր բաղադրիչներից մեկը: Այն իր մեջ ներառում է կենսաբանական սեռը, գենդերային դերերը (ինչ է դա նշանակում, կարելի է իմանալ մեր բառարանում, տես` «Գենդեր»), սեքսուալ կողմնորոշումը, ինտիմ հարաբերությունները, վերարտադրողականությունը (երեխաների ծնվելը): Մարդկանց սեքսուալությունն արտահայտվում է մտքերի, երևակայությունների, ցանկությունների, դիրքորոշումների, վերաբերմունքի, գործողությունների, դերերի և հարաբերությունների միջոցով: Սեքսուալությունը կախված է նաև կենսաբանական, հոգեբանական, սոցիալ-տնտեսական, մշակութային գործոններից և ոչ միայն անձնական, այլ նաև հասարակական կյանքի և մշակույթի կարևոր բաղադրիչ է:

Տարբեր իրավիճակներում և կյանքի տարբեր փուլերում ցանկացած մարդ տարբեր կերպով է զգում և արտահայտում իր սեփական սեքսուալությունը, օրինակ` անցումային տարիքի «հորմոնալ հեղափոխությունը»՝ սեռական բուռն ցանկությունները ժամանակի հետ վերափոխվում են ցեղի շարունակության, ընտանիքի ստեղծման ցանկության:
family

Սեքսուալությունը մեծապես որոշվում է մարդու սեռով: Բնությունը ստեղծել է իգական և արական սեռ, և դա ֆիզիոլոգիական մակարդակի վրա մարդկանց միջև հիմնական տարբերությունն է:

Անշուշտ, դու գիտես, որ սեռի ձևավորումն սկսվում է հղիության պահից (քրոմոսոմներով պայմանավորված) և շարունակվում է մինչև սեռական հասունություն: Դեռահասային տարիքում աղջիկների և տղաների մարմնում տեղի ունեցող ֆիզիոլոգիական փոփոխությունները, ի վերջո, հանգեցնում են սեռական հասունացման:

Սեքսուալության կենսաբանական հիմքը հենց սեռն է: Եվ մարդու սեքսուալ վարքագիծը մեծապես կախված է սեռական հորմոններից`տեստոստերոն (արական) և էստրոգեն (իգական): Ի դեպ, և՛ տղամարդու, և՛ կնոջ օրգանիզմում առկա են այդ երկու հորմոնները տարբեր քանակով: Եվ դրանցից յուրաքանչյուրն յուրովի է ազդում մարդու սեքսուալության վրա:

Սակայն մարդը միևնույն ժամանակ և՛ կենսաբանական, և՛ սոցիալական էակ է, այդ պատճառով սեքսուալությունը, որը տրված է բնությամբ, որպես կենսաբանական բնազդ, ձևավորվում և գտնում է իր արտահայտությունը բազում գործոնների ազդեցությամբ, որոնցից են դաստիարակությունը, կենսապայմանները, շրջապատող միջավայրը (ընտանիք, ընկերներ) և այլն:

Դեռահասների մոտ սեռական հասունացման ընթացքում ձևավորվում է սեռական հակում՝ սեքսուալություն, որը թեև բնորոշ է մեզ ծնվելու պահից սկսած, սակայն այդ տարիքում է սկսում ակտիվանալ և փնտրել արտահայտվելու եղանակներ: Դա տեղի է ունենում աստիճանաբար. սիրահարվելով` մենք անցնում ենք պլատոնական զգացմունքներից մինչև էրոտիկ, ապա նաև` սեքսուալ կրքերի:

*Բացվող աղյուսակ, պարզապես սեղմիր «+» աջ անկյունում

Պլատոնական զգացմունքներ* +

Էրոտիկ հակում +

Սեքսուալ հակում +

Իհարկե, նման բաժանումը բավականին պայմանական է: Բայց պլատոնական և էրոտիկ զգացողությունները ընդունված է անվանել ռոմանտիկ: Որքան էլ տարօրինակ է, մենք հաճախ ամաչում ենք բացահայտել մեր ռոմանտիկ տրամադրությունները, և հակառակը՝ պատրաստ ենք շրջապատին ցույց տալ սիրո հարցերում մեր փորձառությունը: Սակայն միմյանց ճանաչելու և զգալու լավագույն միջոցը հենց ռոմանտիկ հարաբերություններն են:

flowers

Եթե հարաբերությունների հիմքոմ ընկած է սերը, ապա այս երեքը կարող են համադրվել:

Նկարը հոդվածի համար մենք գտանք այստեղ: