Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Նախնական տեղեկատվություն ՄԻԱՎ-ի վերաբերյալ

Էներգիայով լեցուն երիտասարդները միշտ նոր զգացողությունների, փնտրտուքի մեջ են: Սակայն անկեղծորեն պետք է ասել, որ փորձարկումներն ու դրանց հետևանքները միշտ չեն կարող անվնաս լինել:

Էներգիայով լեցուն երիտասարդները միշտ նոր զգացողությունների, փնտրտուքի մեջ են: Սակայն անկեղծորեն պետք է ասել, որ փորձարկումներն ու դրանց հետևանքները միշտ չեն կարող անվնաս լինել: Խոսքն այս պահին չի գնում ծնողին խելագարության հասցնող արտասովոր մազերի գույնի, կամ գիշերը ծածուկ ակումբ փախնելու մասին: Ո՛չ, հիմա մենք խոսելու ենք ավելի լուրջ թեմայի՝ ՄԻԱՎ-ով վարակվելու հնարավորության մասին:

Բնականաբար քո առաջին ռեակցիան կլինի «Իսկ ընդհանրապես ինչի՞ն է պետք այդ մասին խոսելը: Ինձ հետ հաստատ նման բան չի պատահի»: Իրականում հիանալի է, եթե այդպես ես կարծում, բայց նման բան կարող է պատահել քո հարազատի, ընկերոջ կամ ծանոթի հետ: Իսկ միգուցե քո շրջապատում արդեն կա մեկն, ով ՄԻԱՎ վարակակիր է: Ինչպե՞ս վերաբերվել նրան. վախենա՞լ, խուսափե՞լ նրանից, թե՞ լինել տեղեկացված ՄԻԱՎ-ի մասին և վստահ շարունակել շփումը: Այս նյութով մենք փորձել ենք տալ ՄԻԱՎ-ին առնչվող ամենակարևոր հարցերի պատասխանները: Չէ՞, որ հայտնի թևավոր խոսքն ասում է. «Եթե նախազգուշացված ես, ուրեմն զինված ես»:

 

Թարմացնում ենք գիտելիքները

Հավանաբար արդեն գիտես, որ ՄԻԱՎ-ը մարդու իմունային անբավարարության վիրուս է, որն առաջացնում է քրոնիկ, երկարատև ինֆեկցիոն հիվանդություն, որն էլ հենց կոչվում է ՄԻԱՎ վարակ:

Երբ այս վիրուսը դեռ բավականաչափ ուսումնասիրված չէր, առաջ էին քաշվում դրա ծագման զանազան տարբերակներ: Օրինակ, որոշ գիտնականներ պնդում էին, որ ՄԻԱՎ-ը ռազմական նպատակներով ստեղծված բակտերիոլոգիական զենք է: Մյուսներն ապացուցում էին, որ դա երկնային ծագում ունի, իսկ առաջացման աղբյուրը այլմոլորակայիններն են:

Այսօր գիտնականների մեծամասնության կարծիքով ՄԻԱՎ-ը կապիկների իմունային անբավարարության վիրուսից է առաջացել: Արևմտյան Աֆրիկայի բնիկները վարակվել են այս վիրուսով սննդի մեջ կապիկի միս օգտագործելու հետևանքով: Իսկ «անհայտ» վարակի առաջին դեպքն արձանագրվել է …

Եթե քեզ հետաքրքրեց, ապա կարող ես դիտել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի պատմության կարճ տեսահոլովակը:

Ինչպե՞ս է տարածվում ՄԻԱՎ-ը: Ոմանք պնդում են, որ ՄԻԱՎ-ը տարածված է օդում, սակայն դա այդպես չէ:

Հիշի՛ր, ՄԻԱՎ-ը փոխանցվում է միայն 3 ճանապարհով.

 

  • վարակված արյուն, որը կարող է լինել չախտազերծված ասեղի, ներարկիչի, ածելիի վրա, կամ արյան փոխներարկման դեպքում,
  • չպաշտպանված սեռական հարաբերություն (առանց պահպանակի),
  • ՄԻԱՎ-ով հիվանդ մորից պտղին՝ հղիության, ծննդաբերության կամ կրծքով կերակրելու ժամանակ:


Ինչ էլ որ լսես ընկերներից, ծանոթներից կամ ուսուցիչներից, հիշի՛ր, որ ՄԻԱՎ-ը երբեք չի փոխանցվում հետևյալ դեպքերում.

  • փռշտոց, հազ,
  • համբույր, ձեռքսեղմում, գրկախառնություն,
  • թուք, քրտինք և արցունք,
  • համատեղ լոգարան, զուգարան, լողավազան,
  • ընդհանուր սպասք, սնունդ, խմիչք,
  • միջատների խայթոց:
Բացի այդ, ՄԻԱՎ-ը ոչնչանում է չորացած արյան, սերմնահեղուկի, կրծքի կաթի մեջ և ենթարկվում է ջերմային կամ ախտահանիչ մշակման, այդ թվում՝ ալկոհոլի, ջրածնի պերօքսիդի կամ յոդի միջոցով:

Եթե ընկերոջդ կամ ընկերուհուդ մոտ ՄԻԱՎ է ախտորոշվել, ապա դա պատճառ չէ նրա հետ հարաբերությունները խզելու համար: Ճիշտ հակառակը. քո խնդիրը նման դեպքում պետք է լինի նրան աջակցելը և մյուսներին ցույց տալը, որ ՄԻԱՎ-ը չի խանգարում ընկերությանը: Մանրամասների համար կարդա «Ընկերություն առանց խոչընդոտների» նյութը:

 

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն

Մարդու արտաքինից չի երևում ՄԻԱՎ վարակակիր լինելը +

ՄԻԱՎ վարակի առկայության մասին հնարավոր է իմանալ միայն ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու արդյունքում:

Ամենատարածված մեթոդը (իմունոֆերմենտային անալիզ) բացահայտում է արյան մեջ ՄԻԱՎ-ի դեմ արտադրվող հակամարմինների առկայությունը: Իսկ դրանք վարակակրի օրգանիզմում արտադրվում են վարակի ներթափանցումից հետո 1-3 ամիսների ընթացքում: Այդ իսկ պատճառով այս հետազոտությունն անհրաժեշտ է իրականացնել ենթադրվող վարակման պահից, այսինքն՝ ռիսկային վարքագիծ դրսևորելուց մի քանի ամիս անց:

Գոյություն ունի նաև մեկ այլ մեթոդ (պոլիմերազային շղթայական ռեակցիա`ՊՇՌ), որի օգնությամբ հնարավոր է գրեթե անմիջապես որոշել վարակի առկայությունը արյան մեջ: Դրա համար երակից վերցվում է ոչ մեծ քանակությամբ արյուն, իսկ հետազոտության արդյունքը պատրաստ է լինում մի քանի օր անց:

Իսկ էքսպրես թեստի միջոցով հնարավոր է ՄԻԱՎ-ի դեմ արտադրվող հակամարմիններ հայտնաբերել թքի կամ մատից վերցված մի կաթիլ արյան մեջ, որի պատասխանը պատրաստ է լինում 20-30 րոպե անց:

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն կարելի է անցնել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում (ք.Երևան, Ավան, Աճառյան 2, ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 9.00-18.00), հատուկ լաբորատորիաներում, բնակության վայրի պոլիկլինիկաներում: Հետազոտվելուց առաջ և հետո անցկացվում է խորհրդատվություն, որի ժամանակ բացատրվում է, թե ինչպիսի արդյունքներ հնարավոր է ստանալ, ինչ են դրանք նշանակում և ինչ անել, եթե ախտորոշվում է ՄԻԱՎ:

Հիշի՛ր, որ հետազտոտության արդյունքները պետք է հաղորդվեն միայն քեզ անձամբ:

Եթե հայտնվել ես ՄԻԱՎ վարակման վտանգ պարունակող իրավիճակում, անհրաժեշտ է անհապաղ հետազոտվել: Հնարավոր է, որ ՄԻԱՎ վարակակրի մոտ երկար ժամանակ (մինչև մի քանի տարի) ի հայտ չգան հիվանդության ախտանշաններ:

ՁԻԱՀ +

ՄԻԱՎ-ի թակարդ

Բարեբախտաբար, ամեն ինչ այդքան էլ վատ չէ, որքան թվում է առաջին հայացքից: ՄԻԱՎ-ով վարակումից ոչ միայն հնարավոր է զգուշանալ, այլ նաև արդյունավետ կանխել դրա զարգացումը: Իսկ հիմա՝ ամեն ինչ հերթով: ՄԻԱՎ-ով վարակումից խուսափելու համար պետք է.

  • հավատարիմ մնալ զուգընկերոջը, ով ՄԻԱՎ վարակակիր չէ, և ինքն էլ, իր հերթին, հավատարիմ է քեզ:
  • Օգտագործել պահպանակ յուրաքանչյուր սեռական հարաբերության ժամանակ:
  • Պաշտպանվելու հնարավորություն չունենալու դեպքում ձեռնպահ մնալ սեռական հարաբերություններից:
  • Չօգտագործել ներարկվող թմրանյութեր:
  • Չօգտագործել ուրիշի ածելին, ատամի խոզանակը, մատնահարդարման պարագաները:
  • Օգտագործել միայն ախտազերծված բժշկական գործիքներ (ասեղներ, ներարկիչներ) և այլ կտրող, ծակող իրեր:
Իսկ եթե, այնուամենայնիվ, վարակվել եք, ապա անհրաժեշտ է անմիջապես սկսել բուժումը: Իմունային համակարգի նորմալ գործունեությունը ապահովելու համար ՄԻԱՎ վարակակրին նշանակվում են հատուկ հակառետրովիրուսային դեղամիջոցներ, որոնք կանխում են վարակի տարածումը օրգանիզմում:

Հակառետրովիրուսային թերապիան ժամանակին սկսելը զգալիորեն վերականգնում է դիմադրողականությունը, դանդաղեցնում է ՄԻԱՎ վարակի զարգացումը, ինչն էլ երկարացնում է վարակակրի կյանքը և դարձնում այն ավելի լիարժեք: Ավելին, անհավատալի է, սակայն ճիշտ բուժման պարագայում ՄԻԱՎ վարակակիր ծնողներից կարող է առողջ երեխա ծնվել: Որպեսզի վարակը չփոխանցվի երեխային, վարակակիր հղի կնոջը, ինչպես նաև հետագայում երեխային, նշանակվում են հատուկ դեղամիջոցներ, իսկ կրծքի կաթը փոխարինվում է արհեստական կաթնախառնուրդներով:

Հիմա դու հստակ գիտես, թե ինչ է ՄԻԱՎ-ը, ինչպես է այն տարածվում և ինչով է այն վտանգավոր: Նաև գիտես, որ ՄԻԱՎ վարակակիրը առողջ մարդկանցից ոչնչով չի տարբերվում: ՄԻԱՎ վարակակիրների աշխատելու, սովորելու, բժշկական օգնություն ստանալու, պարզապես կյանքով ուրախանալու և ՄԻԱՎ-ի խնդրի հանդեպ մարդկանց ուշադրությունը հրավիրելու համար յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, աշխարհով մեկ կազմակերպվում են տարբեր ակցիաներ և միջոցառումներ:

Նկարը այս հոդվածի համար գտել ենք այստեղ: