Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ընտանիքի պլանավորում

Քո պատկերացմամբ ի՞նչ է նշանակում «ընտանիքի պլանավորում»: Յուրաքանչյուրս յուրովի ենք հասկանում այդ արտահայտությունը: Ոմանք մտածում են կրթության և աշխատանքային հաջողությունների մասին, ինչ-որ մեկը`բնակարանի կամ մեքենայի վարկի մասին: Մյուսները խոսում են մտերիմ հարաբերությունների և երեխաներ ունենալու մասին: Իսկ ի՞նչ է դա իրականում:

Հավանաբար ինչ-որ չափով ճիշտ են բոլորը: Սակայն, եթե այս ամենի մասին մենք արդեն շատ բան գիտենք, ապա երեխաների ծնվելու մասին, որպես կանոն, սկսում ենք մտածել միայն այն ժամանակ, երբ երեխա ունենալու որոշում ենք կայացնում, կամ, երբ անսպասելի տեղեկանում ենք հղիության մասին:

oh my

Դու արդեն գիտես, որ երեխաներին «արագիլը» չի բերում: Այս դեպքում կհամաձայնվես, որ երեխաներ ունենալու որոշումը կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկն է և այն պետք է լինի գիտակցված:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանման «ընտանիքի պլանավորումը» ներառում է իր մեջ գործողությունների մի շարք, որոնք թույլ են տալիս.

  • ունենալ միայն ցանկալի երեխաներ,
  • որոշել իրենց ծնվելու ժամանակը,
  • խուսափել անցանկալի հղիությունից և
  • կարգավորել հղիությունների միջև ընկած ժամանակահատվածը:

Ընտանիքի պլանավորումը նպաստում է նաև մայրական և մանկական մահացության նվազեցմանը:

Այս ամենը հնարավոր է ժամանակակից բեղմնականխիչ միջոցների կիրառման և անպտղության բուժման շնորհիվ:

Ընտանիքի պլանավորումը թույլ է տալիս կանխել անցանկալի հղիության արհեստական ընդհատումը (ինչը հատկապես վտանգավոր է դեռահասային տարիքում), պահպանել վերարտադրողական առողջությունն ու ունենալ առողջ երեխա:
Պլանավորիր քո ապագան, որպեսզի ծնող դառնալը լիակատար երջանկություն պարգևի քեզ:
Սակայն, եթե առաջիկայում դու և քո զուգընկերը չեք ուզում երեխա ունենալ, բայց արդեն պատրաստ եք ինտիմ հարաբերությունների, ապա ժամանակն է հոգ տանել ընտանիքի պլանավորման մասին:
Գոյություն ունեն ընտանիքի պլանավորման տարբեր մեթոդներ` հորմոնալ, պատնեշային և այլն: Ո՞րն ընտրել: Ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ: Իսկ մինչ այդ կարդացեք դրա մասին այստեղ:

young parents

Իսկ լուսանկարը այս հոդվածի համար մենք գտանք այստեղ: