Գիրություն (ճարպակալում)

Դեռ հին ժամանակներից ավելցուկային քաշի նկատմամբ վերաբերմունքը եղել է երկակի. ոմանք կարծել են, որ դա շատակերության հետևանք է, ոմանք էլ համարել են «առողջության» դրսևորում: Իսկ ինչո՞վ է վտանգավոր գիրությունը: Մասնագետների կարծիքը միանշանակ է. գիրությունը զուտ արտաքինի պրոբլեմ չէ, այլ` քրոնիկական հիվանդություն, հատկապես երբ մարդը ոչ թե մի փոքր «թմբլիկ է», այլ ունի հիվանդագին ճարպակալում, որը խանգարում է օրգանիզմի նորմալ կենսագործունեությունը, դժվարացնում է առօրյա կյանքը, նույնիսկ ինքնասպասարկումը (գնալ խանութ, ինքնուրույն հագնվել, լվացվել, զուգարանից օգտվել, լողանալ և այլն): Ապացուցված է, որ գիրությունը զգալիորեն բարձրացնում է մի շարք վտանգավոր հիվանդությունների զարգացման ռիսկը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ մանկության և դեռահասության գիրությունը կապված է մեծահասակ տարիքի գիրության հետ. գեր դեռահասների 80% ունենում է գիրություն նաև մեծահասակ տարիքում:
Գիրությունը արտահայտվում է ենթամաշկում (մաշկի տակ) և տարբեր այլ հյուսվածքներում ճարպի ավելցուկային կուտակմամբ: Այն մարդու կողմից սննդի հետ ընդունած և օրգանիզմի ծախսած կալորիաների դիսբալանսի հետևանք է: Այսինքն, մարդն ընդունում է ավելի շատ կալորիաներ, քան ծախսում է, և առաջացած ավելցուկը կուտակվում է ճարպի ձևով: Սխալ սնվելու դեպքում, երբ ճարպերի և շաքարի ընդունումը չափից ավել է, առաջանում են նյութափոխանակության խանգարումներ:
Գիրությունը հիմնականում կապված է ժառանգական, կենսակերպի և միջավայրի գործոնների հետ, որոնցից է, օրինակ, ընտանիքի անառողջ սննդային վարքագիծը, երբ օգտագործվում է քիչ բանջարեղեն, մրգեր և սպիտակուցով հարուստ սնունդ, չարաշահվում է անառողջ, ճարպերով և ածխաջրատներով հարուստ սնունդը, քաղցրավենիքը և քաղցր գազավորված ըմպելիքները: Երեխաներին և դեռահասներին ավելի բնորոշ է ժառանգական գործոններով և կենսակերպով պայմանավորված գիրությունը: Ավելի հազվադեպ այն պայմանավորված է տարբեր էնդոկրին, գենետիկ և այլ հիվանդություններով:
Որո՞նք են գիրության ռիսկի (նպաստող) գործոնները: | +> |
---|---|
Երբեմն գեր երեխաների սեռական հասունացումն ավելի վաղ է տեղի ունենում, և ավելորդ քաշ ունեցող աղջկա կուրծքը կարող է մեծ լինել, համեմատած դասընկերուհիների հետ: Խոշոր, իրենց տարիքից ավելի հասուն երևացող աղջիկները կարող են անհարկի ուշադրության առարկա դառնալ ավելի մեծ տարիքի տղաների և տղամարդկանց կողմից, և պետք է խուսափեն տհաճ իրավիճակներում հայտնվելու առիթներից:
Ինչպե՞ս որոշել գիրության կամ ավելցուկային քաշի առկայությունը: | +> |
---|---|
Ավելցուկային քաշից և հատկապես ճարպակալումից ազատվելը հեշտ գործ չէ. բուժումը պետք է սկսել հնարավորինս շուտ, չսպասելով խնդրի խորացմանը: Ավելցուկային քաշի դեպքում ճիշտ կենսակերպի վարումը ունի ոչ միայն բուժական, այլև գեղագիտական նպատակ, ինչը խիստ կարևոր է մարդու ինքնավստահության համար: Հիմնական սկզբունքներն են` սննդակարգի և ռեժիմի շտկում, ֆիզիկական ակտիվության բարձրացում, ամբողջ ընտանիքի կենսակերպի և սննդային վարքագծի փոփոխություն: Հաճախ պահանջվում է մասնագիտական միջամտություն:
Հիշի′ր, որ չի կարելի դիմել ինքնաբուժման կասկածելի և վտանգավոր եղանակների: Պարտադիր է խորհրդակցել մասնագետների հետ:
Հատկապես վտանգավոր են տարատեսակ խոտաբույսերը, նիհարեցնող թեյերն ու հաբերը: Դա կարող է բերել բավականին ծանր հետևանքների: Սննդակարգի հիմքում պետք է լինի հաշվեկշռված (բալանսավորված) սնուցումը և ոչ` կասկածելի ծագման դիետաները: Կարևոր է հիշել` քաշը պետք է իջեցնել դանդաղ և զգույշ` 3-6 ամսվա ընթացքում:
Քաշի վերահսկման նպատակով անհրաժեշտ է սահմանափակել բարձր կալորիականություն ունեցող մթերքների, հատկապես շաքարի, կարտոֆիլի, սպիտակ հացի և հացաբուլկեղենի, կենդանական ծագման ճարպերի քանակը: Փոխարենը պետք է ավելացնել ցածր կալորիականություն ունեցող մթերքները (բանջարեղեն, լոբազգիներ, որոշ մրգեր, անյուղ միս, ցածր յուղայնություն ունեցող կաթնամթերք): Խորհուրդ է տրվում սնվել հաճախակի, բայց փոքր բաժիններով: Նախաճաշի ընդունումը պարտադիր է, քանի որ չնախաճաշող դեռահասները օրվա ընթացքում օգտագործում են ավելի շատ անառողջ սնունդ: Պետք է սահմանափակել կերակրի աղը, շաքարը և հատկապես` քաղցր ըմպելիքները, փոխարենը խմել սովորական ջուր:
Զբաղվիր քո մարմնով և եղի′ր առողջ:
Նկարը գտել ենք այստեղ:
Կազմեց Ե.Մովսեսյանը: