Ինչպես վիճել քաղաքավարի
Մարգարետ Թետչեր, 1980-1990թթ.-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ
Համաձայնվել միշտ ավելի հեշտ է, քան չհամաձայնվել: Միշտ համաձայնվող և հարմարվող մարդկանց սովորաբար ավելի շատ են սիրում, ի տարբերություն նրանցից, ովքեր անընդհատ վիճում են: Իսկ մենք բոլորս էլ ցանկանում ենք, որ մեզ սիրեն … 🙂 Եվ ի՞նչ, մի՞թե պետք է ամեն ինչի հետ համաձայնվե՞լ, չվիճել, և նույնիսկ չփորձե՞լ արտահայտել սեփական կարծիքը:
Բոլորովին էլ ո՛չ: Կարելի է, իսկ երբեմն նույնիսկ պարտադիր է վիճել, չհամաձայնվել, հերքել որոշ մտքեր և առաջարկներ: Հարցը նրանում է, թե ինչպե՞ս դա անել ճիշտ ձևով:
Եվ այսպես, 5 խորհուրդներ, թե ինչպես վարվել և տիրապետել հույզերին վեճի ժամանակ:
1. Ամեն ինչ մի′ ընդունիր սրտին մոտ: Եվ նույնիսկ, եթե դու շատ վիրավորված ես, հիշիր, որ քեզ բարկացրել է ոչ թե ինքը զրուցակիցը, այլ ընդամենը նրա խոսքերը, միտքը կամ խնդիրը:
2. Զրուցակցիդ մտքերի քննադատությունը պետք է լինի զգույշ: Իհարկե, դու կարող ես կտրուկ, առանց երկարացնելու բացականչել. «էդ ի՞նչ ապուշություններ ես դուրս տալիս», բայց դրանից հետո շարունակել զրույցը կլինի անիմաստ: Իսկ եթե արտայատվես ավելի մեղմ. «Ես քո հետ համաձայն չեմ, բացատրեմ, թե ինչու…», ապա շատ հավանական է, որ կկարողանաք համաձայնության գալ:
3. Արտահայտիր քո զգացումները, մտքերը և ցանկությունները քո անունից, օգտագործիր «ես»` «դու»-ի փոխարեն, այսինքն ոչ թե մեղադրիր զրուցակցիդ, այլ խոսիր այս իրավիճակի հետ կապված քո մտածածի մասին: Օրինակ, ծնողներիդ հետ խոսելիս. «Ամե՞ն շաբաթ օրն ես ինձ ստիպելու սենյակը հավաքել, չնայած շատ լավ գիտես, որ շաբաթ օրերին ես ֆուտբոլի պարապմունքի եմ» նախադասության փոխարեն, փորձիր պատասխանել. «Ես այսօր շատ հոգնած եմ պարապմունքից հետո, խնդրում եմ թույլ տուր, որ ես վաղը դա անեմ»:
4. Լսի՛ր ուրիշի կարծիքը: Երբ դու ուշադիր լսում ես զրուցակցիդ, դու նրան ցույց ես տալիս, որ հարգում և հասկանում ես նրա տեսակետը: Իսկ դա, իր հերթին, ստիպում է նրան նույն ձևով վերեբարվել քեզ: Երբ ինչ-որ մեկի հետ զրուցում ես, պետք չէ մտածել, թե ինչու համաձայն չես նրա հետ, և պետք չէ նախապես կազմել քո պատասխանը: Ավելի լավ է, կենտրոնանաս այն վրա, թե ԻՆՉ է նա քեզ ասում:
5. Եվ ամենակարևորը, մի՛ բարկացիր: Սա պարտադիր է, որ զրույցը հաջողվի: Իհարկե, երբեմն դժվար է մնալ հանգիստ և խելամիտ, երբ քո մեջ ամեն ինչ եռում է, և զրուցակիցդ էլ լի է էմոցիաներով: Այնուամենայնիվ, քաղաքավարի և հանգիստ արտահայտելով քո տեսակետը`դու կտեսնես, որ քեզ ավելի շատ են հարգում և լսում: