Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչպես վարվել, երբ քեզ «ճնշում են»

Երբեմն պատահում է, որ մեզ ստիպում են անել այն, ինչ մենք չենք ցանկանում, դիմել անհիմն ռիսկի, վարվել մեր համար անսովոր ձևով: Այլ կերպ ասած` երբ ուրիշները մեզ վրա ակնհայտորեն ճնշում են գործադրում: Արդյո՞ք հնարավոր է դիմադրել:

-Հը՜, թե տղա ես, հելի՛ շենքի կռիշը, էս պաժառնի աստիճանով:
-Իմ հե՞տ ես: Դրանից էլ հեշտ բա՞ն:
Մեզանից յուրաքանչյուրը կարող է հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ մեզ ստիպում են անել այն, ինչը մեր սրտով չէ, դիմել անարդարացված ռիսկի, այսինքն, երբ մեզ վրա ճնշում է գործադրվում:

Ճնշել կարելի է տարբեր եղանակներով: Օրինակ` բառերի միջոցով «… թե տղա՛ ես…», «..դու դեռ մամայի բալան ես…», «…հը՛, մամադ չի թողնու՞մ..»: Իսկ կարող է օգտագործվել նաև ֆիզիկական ուժ, կամ գործը հասնի մի իրավիճակի, երբ մարդուն հեռացնում են ընկերական խմբից, նրա հետ չեն շփվում:

Ցանկացած տեսակի ճնշման դեպքում միշտ կարող ես դուրս գալ իրավիճակից` առանց ինքնավստահությունը կորցնելու և առանց ենթարկվելու կամ համաձայնվելու ուրիշների կասկածելի և բոլորովին քեզ չհետաքրքրող առաջարկներին:

  • Առաջին հերթին վստահի՛ր քո նրբազգացողությանը (ինտուիցիային): Եթե ընկերները քեզ ներքաշում են մի իրավիճակի մեջ, որն առաջացնում է անհանգստություն կամ անհարմարություն, ուրեմն, պետք է անմիջապես հրաժարվել և ռիսկի չդիմել:
  • Հանգիստ դու՛րս արի ճնշման շրջանակից: Եթե քեզ դուր չի գալիս այն, ինչ կատարվում է, օրինակ` քո ծանոթի մասին տհաճ խոսակցությունները կամ ինչ-որ կասկածելի գործի պլանավորումը, պարզապես հեռացիր: Վստահ ասա «ո´չ, սա ինձ համար չէ» կամ մի պատճառ գտիր, պատասխանելով, որ տրամադրություն չունես կամ շատ զբաղված ես:

уходи

  • Մի՛ քաշվիր հարցեր տալուց, պարզաբանումներ պահանջելուց, որպեսզի հասկանաս, թե ինչ եք պլանավորում անել: Այն պատասխանը, որ կլսես, կօգնի քեզ կողմնորոշվել, թե իրականում դա քեզ պե՞տք է, արժե՞ միանալ այս խմբին: Եթե ընկերներդ նորմալ պատասխան չեն տալիս, բան են թաքցնում, ուրեմն պետք էլ չի դիմել ռիսկի:
  • Նախապես պատրաստվիր, մտածիր պատասխանների մի քանի տարբերակներ, թե ինչ կասես և ինչպես քեզ կպահես, եթե օրինակ, երեկույթի ժամանակ կամ ընկերների խմբի կողմից քեզ կառաջարկեն ծխել, փորձել թմրամիջոց կամ ալկոհոլային խմիչք:
Հուշում․ բաժակիդ մեջ նախապես լցրած կարմիր հյութը, ջուրը կամ կոլան կիջեցնեն ալկոհոլային խմիչքի առաջարկ ստանալու հնարավորությունը:

coke

  • Երբ ասում ես «ո՛չ», քեզ մեղավոր մի՛ զգա: Եթե կո կողքին իրական ընկերներ են, նրանք լրացուցիչ պատճառաբանության կարիք չեն ունենա: Իսկ եթե ինչ-որ մեկը շատ է զզվացնում, միշտ կարող ես պատճառ գտնել, օրինակ` դեղ ես խմում կամ վաղը պարապմունքի ես, կամ ստուգողական ունես, կամ պետք է գնաս բժշկի: Կարելի է նաև ծնողների անունով քողարկվել. «..եթե հոտը զգան, ինձ կսպանեն»: Կամ կարելի է պարզապես քաղաքավարի, բայց վստահ ասել «ո´չ, ես չեմ ուզում»: («Ոչ» ասելու մասին կարդա այստեղ):

Taylor-Lautner-Pointing-Saying-No

  • Մի՛ արդարացիր: Քո մերժումը քո իրավունքն է, միայն դու ես քո մարմնի և արարքների տերը, և թո՛ղ շրջապատողները զգան քո վստահությունը:
  • Նախապես մտածիր դուրս պրծնելու ճանապարհը այն դեպքերի համար, երբ որոշես լքել քո համառ ընկերներին և հեռանալ:
Հուշում․ ուղարկիր SMS ծնողիդ կամ մոտիկ մարդուն, որը ստանալուն պես` նա քեզ հետ կզանգի, և դու «շտապ գործ կա…» կամ «ծնողներիս ստիպված պիտի ենթարկվեմ…» պատրվակով կհեռանաս:

anigif_enhanced-buzz-16336-1362079644-5

  • Եթե իրավիճակը դառնում է սպառնացող, և դու զգում ես, որ միայնակ չես կարող դուրս պրծնել, ապա առանց երկար մտածելու դիմի՛ր մեծահասկաների օգնության:

Քո իսկական ընկերները քեզ ընդունում են այնպես, ինչպիսին դու կաս: Երբ դու դիմադրում ես ճնշմանը և ընդունում ես անկախ որոշումներ, դու օգնում ես ոչ միայն ինքդ քեզ, այլ նաև ուրիշներին ես օրինակ ծառայում և ապացուցում, որ հրաժարվել միշտ հնարավոր է: Արդյունքում քեզ ավելի շատ կհարգեն, սա ապացուցված փաստ է:

Նկարները վերցվել են այստեղ` (с)prudkov/ Shutterstock: