Մենք փորձել ենք հավաքել ամենատարածված «առասպելները» սեռական բռնության մասին և իրական ապացույցները: Ստուգի՛ր, արդյո՞ք չես սխալվում:
Բռնության թեման լի է տարբեր «առասպելներով», որոնք իրականում կարող են լուրջ վնաս հասցնել կամ ապակողմնորոշել: Մենք փորձել ենք հավաքել ամենատարածված «առասպելները» սեռական բռնության մասին և իրական ապացույցները: Ստուգի՛ր, արդյո՞ք չես սխալվում:
Ասում են, թե …
Սեռական բռնություն կատարվում է միայն տղամարդկանց կողմից:
Իրականում... |
+> |
Հանցագործությունը կատարվում է մեծամասամբ տղամարդկանց կողմից, բայց երբեմն սեռական բռնության իրականացնողները կանայք են:
|
Ասում են, թե …
Սեռական բռնության ենթարկված երեխաները ծանոթ չեն հանցագործների հետ:
Իրականում... |
+> |
Սեռական բռնությունից տուժածների 80% ծանոթ են եղել հանցագործի հետ: Ավելին՝ բռնությունների առնվազն մեծ մասի դեպքում բռնարարը ընտանիքի անդամ է եղել:
|
Ասում են, թե …
Բռնարարների մեծ մասը ստիպում են իրենց զոհերին ենթարկվել ֆիզիկական բռնության և սպառնալիքների միջոցով:
Իրականում... |
+> |
Վիճակագրությունը փաստում է, որ դեպքերի մեծ մասում հանցագործը խաբում կամ գայթակղում է զոհին, իսկ հետո՝ երկարատև շփման ընթացքում, տեղի է ունենում բռնությունը: Ուժի կիրառումը ավելի հազվադեպ է հանդիպում:
|
Ասում են, թե …
Սեռական բռնությունը տեղի է ունենում ալկոհոլի և թմրանյութերի հետևանքով:
Իրականում... |
+> |
Բռնության դեպքերը հաճախ կատարվում են թմրանյութերի և ալկոհոլի ազդեցության տակ, քանզի այս նյութերը բերում են վարքի ազատ դրսևորման հետևանքների: Իսկ զոհը, գտնվելով թմրանյութերի և ալկոհոլի ազդեցության տակ, դառնում է ավելի խոցելի:
|
Ասում են, թե …
Եթե մարդը չի ասում «ո՛չ» և չի դիմադրում, ապա դա սեռական բռնություն չէ:
Իրականում... |
+> |
Սեռական բռնությունից տուժածները կարող են չասել «ո՛չ» և չդիմադրել առաջին հերթին վախի և շփոթմունքի հետևանքով: Իսկ ոմանք չեն դիմադրում՝ վախենալով, որ հանցագործը կզայրանա և ավելի դաժան կվարվի:
|
Ասում են, թե …
Սովորաբար սեռական բռնությունից տուժածները միանգամից չեն պատմում կատարվածի մասին:
Իրականում... |
+> |
Այո՛, դա այդպես է: Հատկապես երիտասարդ տարիքում սեռական բռնության ենթարկված մարդը կարող է երկար տարիներ չխոսել կատարվածի մասին՝ ելնելով տարբեր պատճառներից: Երբեմն նրանք վախենում են հասարակության բացասական վերաբերմունքից կամ կարծում են, որ բռնության են ենթարկվել սեփական սխալ վարքագծի պատճառով: Երբեմն չեն ուզում հավատալ, որ մարդ արարածը կարող էր իրենց հետ նման ձևով վարվել, հատկապես, եթե բռնարարը ծանոթ էր, ուզում են պարզապես մոռանալ կատարվածը, չհիշել այլևս դրա մասին:
|
Ասում են, թե …
Եթե մարդը չի պատմում որևէ մեկին բռնության մասին, ապա ինքը հանաձայն էր:
Իրականում... |
+> |
Դա այդպես չէ: Մարդիկ չեն պատմում բռնության մասին ամոթից, պատժված, չհասկացված լինելու, հարազատների հարգանքը կորցնելու վախից կամ պարզապես բռնարարի սպառնալիքների, մտերիմներին ցավ և դժբախտություն պատճառելու վախից:
|
Ասում են, թե …
Ցանկալի է, որ տուժածները պատմեն իրենց ապրումների մասին:
Իրականում... |
+> |
Դա այդպես է: Եթե տուժածը զգա, որ իրեն հավատում են, պաշտպանում են, առավել ևս ստանա հոգեբանի խորհրդատվություն և աջակցություն, ապաքինումն ավելի արագ կընթանա:
|
Նկարը մենք գտել ենք այստեղ: