Կանխելը հեշտ է
Իհարկե, սեռական բռնության հանգամանքները գրեթե միշտ տարբեր են լինում, սակայն համաձայնեք, որ երբեմն ավելի հեշտ է ի սկզբանե կանխարգելել, քան հետագայում անհանգստանալ ծանր հետևանքների պատճառով:
Ցանկանո՞ւմ ես վստահ լինել, որ առօրյա կյանքում քեզ վտանգի չես ենթարկում: Եթե այո, ապա ծանոթացիր ստորև ներկայացված ցանկին և գուցե գտնես քեզ համար օգտակար մի քանի խորհուրդներ անվտանգության կամ ինքնապաշտպանվելու վերաբերյալ:
1. Ծանոթացրո՛ւ քո ընկերներին ծնողներիդ հետ: Նաև չմոռանաս զգուշացնել ծնողներին, թե որտեղ եք լինելու և ում հետ:
2. Շատ ժամանակ մի՛ անցկացրու այն մարդու/մարդկանց հետ, ով քեզ անհանգստություն և անհարմարություն է պատճառում: Դա պարզապես քեզ հնարավորություն կընձեռի խուսափել բազմաթիվ մանր անհանգստություն պատճառող իրավիճակներից: Բացի այդ, արդյո՞ք արժե ծախսել ժամանակը այդպիսի մարդու վրա:
3. Ի նկատի ունեցիր, որ չափազանց բաց հագուստը և անկաշկանդ պահվածքը կարող են քո նկատմամբ անառողջ հետաքրքրություն առաջացնել: Իհարկե, երբեմն ցանկանում ես շատ վառ տեսք ունենալ և ուշադրության կենտրոնում լինել, սակայն պետք է հասկանալ, թե ու՞ր ես գնում և ո՞ւմ հետ, և արդյո՞ք այնտեղ չեն լինելու մարդիկ, ում չափից շատ ուշադրությունը քեզ ամենևին էլ հարկավոր չէ:
ՊԱՐԶ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ* | +> |
---|---|
4. Եթե դու պատրաստվում ես մասնակցել խնջույքի կամ ժամանակ անցկացնել անծանոթ միջավայրում, ապա անպայման նախապես որոշիր քո սահմանները և որպեսզի քեզ փորձությունների չենթարկես` անմիջապես ասա «ո՛չ» այն պահերին, երբ մեկը ցանկանում է ներխուժել քո սահման:
5. Երբ դու վերահսկում ես իրավիճակը, ավելի հեշտ է ասել «ո՛չ»: Դա իրագործելը շատ դժվար է՝ ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ:
6. Զարմանալի է, բայց շատ դեպքերում երեխաների կամ դեռահասների նկատմամբ սեռական ոտնձգությունները կատարվում են իրենց ծանոթ մարդկանց կողմից: Այդ պատճառով պետք է հաճախ ուշադրություն դարձնել, թե ինչպես են իրենց դրսևորում ոչ միայն անծանոթները, այլ նաև քեզ արդեն իսկ ծանոթ անձինք: Հատկապես պետք է զգույշ լինել, եթե որևէ մեկը չափազանց շատ է ուշադրություն դարձնում և շատ անսպասելի «կաշառող» անակնկալներ է անում: Զգո՞ւմ ես, որ ինչ որ բան այն չէ, շտապ պատմիր քո ծնողներին կամ վստահելի չափահասներից մեկին այդ մասին:
ԹԱՔՆՎԱԾ ՎՏԱՆԳ | +> |
---|---|
7. Վստահի՛ր քո բնազդներին: Հետևի՛ր քո զգացողություններին և ինքնապահպանման բնազդին: Դու ենթագիտակցորեն կարող ես զգալ սպառնացող վտանգը: Եթե քեզ շրջապատող անձինք կամ իրավիճակը քեզ մոտ անհանգստություն են առաջացնում, ապա շտապ հեռացի՛ր և անպայման պատմիր ծնողներիդ միջադեպի և քո զգացողությունների մասին:
8. Անպայման հայտնի՛ր քո զգացողությունների և ցանկությունների մասին:
9. Հոգեբանը խորհուրդ է տալիս.
«Այն, ինչ դու ասում ես, պետք է համապատասխանի նրան, թե ինչպես ես դա ասում»: Հաղորդակցության գործընթացը բաղկացած է բառերից, (որ մենք արտաբերում ենք), տոնայնությունից, ձայնի տեմբրից (ինչպես ենք խոսում), մարմնի շարժումներից: Որպես կանոն, պարզվում է, որ մարդիկ ավելի շատ արձագանքում են ոչ թե բառերին, այլ ձայնի հնչողությանը և «մարմնի լեզվին»: Այսպիսով, քո «ոչ» -ը պետք է հնչի հստակ և վճռական, իսկ այդ ժամանակ կարևոր է նայել զրուցակցի աչքերին:
10. Նույնքան կարևոր է նաև ուշադիր լսել և հասկանալ ասածի իմաստը: Եթե դու զգում ես, որ քո ընկերը կամ ընկերուհին բավականին անկեղծ է քեզ հետ, ապա մի երկմտի՛ր և խնդրի՛ր նրան հստակ արտահայտվել:
12. Նկուղներ, ձեղնահարկեր, ամայի և մութ փողոցներ և տարածքներ… Մի՛ վտանգիր ճակատագիրդ և մի՛ փորձարկիր քաջությունդ: Համոզված ենք, որ դեպի քո տուն տանող ավելի ապահով և անվտանգ ուղիներ կան, իսկ ընկերների հետ հանդիպումը կարելի է ավելի հարմարավետ վայրում կազմակերպել:
13. Եթե քեզ հետապնդում են փողոցում, ապա հաշվի առ, որ անծանոթ տները և բակերը հանդիսանում են անապահով վայրեր թաքնվելու համար: Ի վերջո, դու կհայտնվես փակուղում: Փորձի՛ր վազել այն կողմ, որտեղ շատ մարդ կա, և մի՛ երկմտիր օգնություն խնդրել:
14. Ձեռքի տակ միշտ բջջային հեռախոս ունեցիր, հնարավորության դեպքում զանգահարիր բարեկամներին ու հայտնիր քո գտնվելու վայրի մասին: Եթե դու նկատում ես, որ իրավիճակը վտանգավոր է դառնում, ապա փորձիր հայտնել այդ մասին այն անձանց, ովքեր կարող են քեզ օգնել:
16. Եվ, ի վերջո, կարելի է գրանցվել ինքնապաշտպանության դասընթացներին, ինչը լավ միջոց է սեփական վախը հաղթահարելու և միևնույն ժամանակ մի շարք հմտությունների տիրապետելու և հարձակվողին լավ հակահարված տալու համար:
Հո՛գ տարեք ձեր մասին և թույլ մի՛ տվեք, որ ձեր կյանքում վատ միջադեպեր պատահեն:
Նկարը այս հոդվածի համար գտել ենք այստեղ: