Վտանգավոր պարունակություն
Ժամանակակից մարդուն տարբեր հարցերում փորձագետ դառնալու համար պետք չէ երկար նստել գրադարաններում և կարդալ ձանձրալի և փոշոտ գրքեր: Ընդամենը պետք է մտնել համացանց, «գուգլ անել» և ահա՛, հեշտ ու արագ:
Սակայն այսպիսի հեշտ հասանելի տեղեկատվությունը ունի բացասական կողմեր` հաճախ այն ճշգրիտ չէ, երբեմն` նույնիսկ վտանգավոր: Եթե ցանկանում ես տարբերակել նորմալ, ուշադրությանն արժանի կայքերը անպետքներից, ապա կարդա այստեղ:
Համացանցը ցանկացած հարցով տեղեկատվության գրեթե անսահման աղբյուր է: Սակայն քեզ անհրաժեշտ բաները որոնելիս, միշտ կա վտանգ, որ կհայտնվես այնպիսի կայքերում, որտեղ տեղեկատվությունը սխալ է, ոչ կոռեկտ (կանխամտածված կամ ակամա), կամ կարող ես նույնիսկ հանդիպել կիբերբռնության հետ:
Եվ այսպես, հերթականությամբ անցնենք:
Այն տեղեկատվությունը, որ ներկայացվում է ագրեսիվ կերպով, լի է մարդկանց նկատմամբ ատելությամբ, կամ այն տեքստերը, որոնք պարունակում են վատ կամ անպարկեշտ բառեր, կոչում են ինքնասպանության, պարունակում են պոռնոգրաֆիկ բնույթի նկարներ, այդ ամենը ոչ միայն հաճելի չէ, այլ նաև վտանգավոր: Ցավոք, այսպիսի տեղեկատվությունը լիքն է համացանցում` ճանաչված մարդկանց մասին կայքերում, խաղերի էջերում, տարբեր ապրանքներ և ծառայություններ գովազդող կայքերում (հայտկապես այնտեղ, ուր սովորաբար տանում են դուրս թռչող/ հայտնվող պատուհանները կամ որոշ գունազարդ և ուշադրությունը գրավող նկարները), պատահում են նաև սոց. ցանցերում, բլոգերում, վիդեոհոստինգներում և տորրենտներում: Նմանատիպ նյութեր կարելի է ստանալ նաև անծանոթներից եկած էլ. նամակների միջոցով:
Առաջին հերթին` համացանցը լի է սխալ և չստուգված տեղեկություններով: Չհիմնավորված կամ սխալ բաներ առկա են շատ կայքերում, ուստի պետք է ստուգել այն ամենը, ինչ իմացար համացանցից: Միամիտ մի´ եղիր: Ստուգիր այլ կայքերում, թերթիր գիրքը, հարցրու այն մեծահասակներին, ում վստահում ես:
Բայց դե հա՛, երբեմն դժվար է ծնողներին հարցեր տալ (հատկապես, երբ խոսքը գնում է սեռական կյանքի կամ հարաբերությունների մասին): Այդ դեպքերում կարող ես օգտվել դեռահասների և երիտասարդների համար նախատեսված հատուկ բժշկական, հոգեբանական կամ այլ հուսալի կենտրոնների կամ կազմակերպությունների կայքերից կամ այլ աղբյուրներից (ԳՏՆԵԼ), որտեղ քեզ հուզող հարցերի պատասխանները ներկայացված են հասկանալի և ճիշտ ձևով: Եվ դա անել անհրաժեշտ է: Չէ՞ որ համացանցում և սոց. ցանցերում, հատկապես «անանուն» խմբերում, հենց այդ հարցերի պատասխանները ճիշտ չեն:
Երկրորդը` համացանցում կարող ես գտնել «բացասականորեն լիցքավորված պարունակություն», որը լինում է 2 տեսակի: 1-ը` անօրինական նյութերն են, որոնց տարածումը պատժելի է: Դա նշանակում է, որ կայքատերերը և նյութերի հեղինակները ստեղծման և տարածման համար կարող են ենթարկվել ինչպե՛ս վարչական, այնպե՛ս էլ քրեական պատասխանատվության: Ապօրինի են մանկական պոռնոգրաֆիան, թմրամիջոցների ստեղծման և օգտագործման մասին նյութերը, ռասայական կամ կրոնական ատելության, մարդկանց կամ կենդանիների նկատմամբ բռնության և դաժանության, ինքնասպանության և ահաբեկչության հրահրող նյութերը:
Եթե հանդիպել ես նման բաների, ապա վստահորեն դիմիր համապատասխան անվտանգության մարմինների օգնության (www.police.am/home.html): Չէ՞ որ դա իսկապես տհաճ է:
Երկրորդ տեսակը` անբարեբարո, հասարակության կողմից անընդունելի նյութերն են: Չհամարվելով ապօրինի, սակայն դա չի նշանակում, որ դրանք անվտանգ են, և միևնույն է, տհաճ են օգտատերերի, հատկապես դեռահասների և երիտասարդների համար:
Անբարեբարո նյութերը կարող են պարունակել վատ խոսքեր, վիրավորանքներ, նվաստացնող, արժանապատվությունը ստորացնող նկարներ, պոռնոգրաֆիկ բնույթի նկարներ կամ տեքստեր:
Մեկ այլ վտանգ, որ պարունակում է համացանցը` ինտերնետ խաբեբաններն են և խարդախության ենթարկվելու վտանգը:
Ո´չ, դու ոչինչ էլ չես շահել: Իսկ եթե սեղմես, ամենայն հավանականությամբ, ձեռք կբերես համակարգչիդ հետ խնդիրներ:
Ի դեպ, որոշ ինտերնետ խաբեբաներ ուղարկում են գումարի խնդրանքով նամակներ, օրինակ` երեխայի բուժման կամ կենդանիներին օգնելու համար: Այդ նպատակով հաճախ խնդրում են ուղարկել հաղորդագրություն (SMS), գրանցվել կայքում և նշել անձնական տվյալները, գաղտնաբառերը, կոդերը կամ վճարել առցանց` բանկային քարտով:
Կարճ խորհուրդ` մի´ հավատա: Մի՛ դարձիր խարդախության հերթական զոհը:
Խաբեբաների հիմնական նպատակն է` դրամ շորթելը, անձնական տեղեկություններ կամ օգտատերերի բանկային տվյալներ ստանալը: Եթե հանցագործները ստանան քո անձնական տվյալները, ապա վտանգի կենթարկվի ոչ միայն քո կամ ծնողներիդ գումարը, այլ նաև քո անունն ու համբավը: Ի՞նչ գիտես, թե ինչպես կօգտագործվի գողացված տեղեկատվությունը…
Եթե ցանկանում ես կարդալ ավելին համացանցային անվտանգության մասին, ապա բացիր.
- «Ես սիրում եմ համացանցը…» (այն մասին, թե ինչպես մեր անձնական տվյալները հայտնվում են խաբեբաների ձեռքերում)
- «Ով ով է» (այն մասին, թե ինչպես են մեզ խաբում համացանցում):
Եվ ապահով լինելու համար ստուգիր, արդյոք հետևում ես «Համացանցի ապահով օգտագործան 10 կանոններին»: