Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Համացանցի ապահով օգտագործման 10 կանոնները

Մենք օգտվում ենք համացանցից ամեն օր, և թվում է, թե գիտենք դրա բոլոր գաղտնիքները: Այնուամենայնիվ, համացանցում նավարկելիս, մենք մոռանում ենք կարևոր մի բան...

Ինչպե՞ս էին առաջներում ապրում առանց համացանցի: Չէ՞ որ դա մի վայր է, որտեղ հնարավոր է գտնել ամեն ինչ` սիրված երգ, նոր հեռուստաֆիլմ, հետաքրքիր գիրք, ընկերներ և ծանոթներ աշխարհի բոլոր ծայրերից և նույնիսկ տնային առաջադրանքների պատասխաններ:
Եթե դու առաջին տարին չէ, ինչ նավարկում ես համացանցում, ապա տեղյակ ես վիրուսներից, հակերային ծրագրերից և սպամից: Եվ իհարկե, վստահ ես, որ «համակարգիչդ ոչ ոք չի կարող խոցել»: Եվ, օրերից մի օր, ա՜յ քեզ փորձանք՝ քո սոց. ցանցային ընկերները հանկարծակի սկսում են իրար հետևից դժգոհ հաղորդագրություններ ուղարկել, ի պատասխան «այս հղումով բացի′ր» քո առաջարկության, որի մասին, պարզվում է, տեղյակ էլ չես: Որպեսզի խուսափես նման տհաճ անակնկալներից, մենք ներկայացնում ենք անվտանգության 10 պարզ կանոններ, որոնք կօգնեն քեզ պաշտպանել ոչ միայն քո համակարգիչը, այլ նաև քեզ և քո անձնական տվյալները:

1. Կայքերում գրանցվելիս, հնարավորության դեպքում մի′ օգտագործիր քո անձնական տվյալները` տան կան բջջային հեռախոսի համարները, տան հասցեն:

Նաև զգուշացիր սոցիալական ցանցի անձնական էջում նկարներ տեղադրելուց: Դա, իհարկե, չի նշանակում, որ պետք է մեկուսանալ ամբողջ աշխարհից և լուսանկարի փոխարեն տեղադրել սև քառակուսի: Խոսքն այն անձնական նկարների մասին է, որոնք դու տեղադրում ես համացանցում, օրինակ` ձեր ընկերական խնջույքներից, նամանավանդ, որոնք կարող են դուրեկան չլինել կամ սխալ մեկնաբանվել ուրիշների կողմից: Դա հեշտությամբ կարող է քո մասին սխալ պատկերացում ստեղծել: Չէ՞ որ ցանկացած օգտատեր, այդ թվում քո ուսուցիչը և նույնիսկ ապագա գործատուն կարող է տեսնել այդ նկարները:

Վիճակագրության համաձայն, գործատուների ավելի քան 60% փնտրում են համացանցում լրացուցիչ տեղեկատվություն հավակնորդի մասին, հատկապես այնպիսի սոց. ցանցերում, ինչպիսիք են Ֆեյսբուքը, LinkedIn, Twitter և այլն
Բացի այդ, կասկածելի բովանդակությամբ նկարները և այլ անպարկեշտ տեղեկատվությունը կարող են ամաչացնել և վատնել քեզ հավանող երիտասարդին կամ աղջկան: Եվ որպես ծայրահեղություն՝ օրերից մի օր մեկնումեկը կարող է պատճենահանել քո մասնակցությամբ անպարկեշտ նկարները և տարիներ հետո դիմել նենգագործության (շանտաժի):

giphy (15) 

Նաև +

2. Գաղտնաբառը քո տեղեկատվության պաշտպանությունն է, գաղտնի պահիր այն:

Երբեք մի բացահայտիր քո գաղտնաբառերը ընկերներիդ կամ ծանոթներիդ: Մի՛ թույլ տուր հիշել գաղտնաբառը բրաուզերի քեշում: Հաճախ փոխիր գաղտնաբառերը` օգտագործելով մեծատառեր և փոքրատառեր, թվեր և այլ սիմվոլներ: Խնդիրն այստեղ հատուկ ծառայությունների մեջ չէ, որոնք հնարավոր է վերահսկում են քո հաղորդակցությունները: Հայտնվել են շատ ծրագրեր, որոնք գողանում են գաղտնաբառերը տարբեր համակարգիչներից, այնուհետ օգտագործում են սեփական շահի համար, օրինակ՝ գովազդի:

password-accepted_236
Պատկերացրու, որ կոտրել են քո տվյալները և քո բոլոր ընկերներին քո անունից գալիս են հղումներ «ունիկալ դիետայի», «100 տոկոսանոց բախտագուշակության» կամ «մեծահասակների համար նախատեսված» կայքէջեր: Դժվար թե քո մտերիմներին, ընկերներին, նամանավանդ ուսուցիչներին և ծանոթներին, որոնք քո առցանց «ընկերներն են», դա դուր գա: Հետո ստիպված կլինես ապացուցել, որ դրա հետ կապ չունես:

3972319375_8c0a84da00_o

3. Մի՛ հավատա սպամին և մի՛ էլ պատասխանիր:

Միևնույն ժամանակ, մի՛ բացիր անծանոթներից եկած ֆայլերը կամ հղումները: Բնականաբար, ընդհանրապես թաքցնել քո էլեկտրոնային հասցեն հնարավոր չէ. այն անհրաժեշտ է շատ կայքերում գրանցվելու համար: Բայց սպամից պաշտպանվելու համար պետք է քո փոստի կարգավորումներում տեղադրել «ստանալ նամակներ միմիայն ստուգված կոնտակտներից» տարբերակը: Մնացած բոլոր նամակները ավտոմատ  կտեղափոխվեն առանձին ֆոլդեր, և դու հեշտությամբ կարող ես դրանք տեսակավորել` բաժանելով հուսալի և հեռացման ենթակա հաղորդագրությունները:

Իսկ դու գիտե՞ս, որ… +

4. Համակարգչում տեղադրիր հակավիրուսային ծրագիր և պարբերաբար այն թարմացրու  (antivirus, antispyware, antimalware):

Սա կարող է հնչել ձանձրալի և անիրատեսական, բայց աշխատիր հակավիրուսի միջոցով միշտ ստուգել բեռնված ֆայլերը, այդ թվում նաև տարօրինակ կցված ֆայլերը քո ծանոթների նամակներում, եթե մինչ այդ նրանք ոչինչ չէին ուղարկում: Ուշադրություն դարձրու ուղարկողի հասցեին: Հաճախ վիրուսները տարածվում են ծանոթ հասցեները նմանակող նամակների միջոցով, որոնք տարբերվում են 1-2 նիշերով:

hacked

Զգուշությամբ բացիր AVI, EXE, XLS, PPT և ZIP ֆայլերը: Խուսափիր .txt.exe, .jpg.exe և նման տեսակի ֆայլեր բացելուց: Ապահովության համար պետք չէ բացել կամ բեռնել ֆայլերը (երաժշտություն, ֆիլմեր, խաղեր) կասկածելի աղբյուրներից:

5. Պետք չէ կուրորեն հավատալ այն ամենին, ինչ տեսնում ես կամ կարդում համացանցում:

Կայքը կարող է ունենալ վստահելի և համակրելի տեսք, բայց դա քեզ չի ապահովագրում ոչ ստույգ և ոչ ճշգրիտ տեղեկատվությունից: Բազմաթիվ գովազդներ և բացվող պատուհաններ ունեցող կայքերի տեղեկատվությունը հաճախ ոչ հավաստի է:

pop up

6. Զգուշացի′ր քո հույզերը և զգացմունքները բաց հրապարակելուց:

Այն, ինչ հեշտությամբ կարող ես թույլ տալ անձնական նամակներում ընկերներիդ հետ, դեպքերի մեծ մասում նախատեսված չէ անծանոթների համար: Մինչ որևէ անձնական իրադարձության մասին համացանցում պատմելը, մտածի՛ր, արդյոք կուզենայիր, որ դա իմանան անծանոթ մարդիկ: Չէ՞ որ դու չգիտես, թե ինչպես քո անկեղծությունը կընդունվի և կօգտագործվի:

200 (2)

Եթե օգտագործում ես սոց. ցանցեր անձնական օրագիր վարելու կամ բլոգում տեղադրում ես շատ անձնական զգացմունքներով բանաստեղծություն, աշխատիր սահմանափակել ազատ հասանելիությունը ուրիշների համար: Անծանոթների ռեակցիան քո անկեղծ զգացմունքներին և բացահայտումներին կարող է լինել շատ տարբեր: Հաճախ քո անկեղծությունը թույլ է տալիս հասկացողության և աջակցության պատրվագով քեզ խաբել և օգտագործել: Հնարավոր է նաև, որ դու դառնաս անանուն օգտատերերի կողմից ծաղրանքի առարկա:
You may not know, but Ian is the author of Ninjacam.

 7. Հետևիր հաղորդակցման պարզագույն կանոններին և խուսափիր համացանցային «կռիվ գցողներից» (տրոլերից):

Չնայած դու չես տեսնում քո զրուցակցին` առցանց շփվելու կանոնները նույնն են, ինչ իրական կյանքում շփման ժամանակ:
Մի գրիր այն, ինչ չէիր ասի մարդու երեսին: Վատ խոսքերը, կոպտելը, ագրեսիվությունն անթույլատրելի են, ինչպես և իրական կյանքում: Եթե նույնիսկ քո նկատմամբ օգտագործվում են վիրավորական արտահայտություններ, չարժե լեզվակռվի վերածել: Դու միշտ կարող ես անտեսել տհաճ հաղորդագրությունները կամ պարզապես արգելափակել այն օգտատերերին, որոնք ներքաշում են քեզ այսպիսի խոսակցությունների մեջ: Հիշիր, որ հաճախ դա սովորական «կռիվ սարքոց է» (trolling)` համացանցային օգտատերերի շրջանում կոնֆլիկտների ստեղծում և մասնակիցների գրգռում: «Կռիվ սարքողին» կարևոր չէ, թե ում զայրացնել և գրգռել, նրա նպատակն է ֆորումի, չատի կամ սոց. ցանցի օգտատերերի մեջ կռիվ գցելը: Ուրեմն, եթե քեզ կռվելու առիթ են տալիս, խնդիրը բոլորովին քո մեջ չէ:

trolling

Եթե համացանցում քեզ մի բան շփոթեցնում է կամ կասկածելի է թվում, երբեք ուշ չէ խորհրդակցել վստահելի մարդու հետ:

8. Քո պրոֆիլը քո անձնական տիրույթն է:

Սոցիալական ցանցի քո ծանոթների մեծ մասը հանդիսանում են քո իրական ընկերները: Իհարկե, դու կարող ես ընկերանալ նաև ծանոթներիդ ընկերների հետ: Բայց երբեմն ընկերության առաջարկ է գալիս նաև լրիվ անծանոթ մարդուց: Այդպիսի առաջարկներ ընդունելիս, դու դիմում ես ռիսկի, այն իմաստով, որ ընկերներիդ հետ ազատ և հաճույքով կիսվող տեղեկատվությունը հասանելի կլինի նաև քեզ լրիվ անծանոթ մարդուն: Հիշի՛ր, որ միշտ կարելի է մերժել ընկերության առաջարկը, դրանում ոչ մի ամոթ բան չկա, չէ՞ որ դա քո անձնական տիրույթն է, և դու ես որոշում, ում հետ ընկերություն անել և ումից հրաժարվել:

tumblr_n1ijsxGe4k1tq4of6o1_500

 9. Մի′ շտապիր հանդիպել վիրտուալ ծանոթների հետ:

Ինչքան էլ հետաքրքիր, ընկերական և հաճելի է թվում քո համացանցային ծանոթը, նա կարող է լիովին տարբերվել իրական կյանքում: Այն, ինչ մարդիկ պատմում են իրենց և սեփական կյանքի մասին համացանցում, ստուգել բավականին դժվար է, այստեղ ոչ մի փնտրող համակարգ չի օգնի: Իսկ եթե քո համացանցային ընկերը պնդում է, որ հանդիպեք, ապա պետք է լուրջ մտածել…

347361866_0b5262d887_o

Իսկ եթե այնուամենայնիվ ցանկանում ես ծանոթանալ քո վիրտուալ ընկերոջ հետ:
Ուրեմն, նշանակիր հանդիպումը ցերեկվա ժամին, մարդաշատ վայրում: Զգուշացրու, որ կգաս ընկերոջ կամ որևէ մեծահասակի հետ: Նրա տված պատասխանը ամեն ինչ ցույց կտա: Եթե քո վիրտուալ ծանոթը իսկապես նա է, ինչ ձևանում է, ապա այդ առաջարկին կվերաբերվի նորմալ: Եթե առանձին հանդիպելու վերաբերյալ քո անվստահությունը առաջ կբերի դժգոհություն կամ ծաղրանք, ապա ձեր հանդիպումը պետք է չեղյալ հայտարարել:

10. Եղիր ուշադիր

Եթե համացանցում ինչ-որ մեկը, հատկապես անծանոթը ցանկանում է խոսել քո հետ սեռերի միջև փոխհարաբերությունների մասին, պետք է լինես շատ զգոն: Վիրտուալ աշխարհում երբեք չես կարող համոզված լինել քո հետ հաղորդակցվողի մեջ և հասկանալ նրա մտադրությունները: Ցանկացած սեռական բնույթի արտահայտություն կամ ենթատեքստ, որն ուղղված է անչափահասին, մտավախության լուրջ տեղիք է տալիս: Եթե դու չես կարող ինքնուրույն դադարեցնել շփումն տվյալ անձի հետ, հանել քո կոնտակտների ցանկից կամ արգելափակել նրա հաղորդակցությունները, անմիջապես դիմիր օգնության: Սա կատակ չէ:

Ֆոտոն գտել ենք այստեղ և այստեղ: