Ես սիրում եմ համացանցը…
Թեստ:
- Դու հաղորդակցվու՞մ ես ընկերներիդ հետ սոց. ցանցերում (Ֆեյսբուք, Օդնոկլասնիկի, Twitter, Instagram և այլն):
-
Տեղադրու՞մ ես նկարներ Tumblr-ում և անում ես պոստեր LiveJournal և MySpace-ում:
-
Շփվու՞մ ես Skype-ի, WhatsApp-ի կամ Viber-ի միջոցով:
-
Պատասխանու՞մ ես անծանոթների հարցերին sprashivai.ru կամ ask.fm կայքերում:
-
Վստահու՞մ ես համացանցում տեղադրված տեղեկատվությանը:
-
Ժամանակ առ ժամանակ քո էկրանին հայտվում են «մեծահասակների համար նախատեսված նկարներ» կամ գովազդային պատուհաններ:
Եթե գոնե մեկ անգամ նշել ես «այո», ուրեմն այս տեղեկատվությունը քեզ համար է:
Մենք միշտ ձգտում ենք շփվել, և համացանցի ստեղծումը իսկական հեղափոխություն էր տեղեկատվության փոխանակման ոլորտում: Այժմ չկա հեռավորության կամ ժամանակի պրոբլեմ, որը նախկինում բաժանում էր մտերիմներին, երբ հնարավոր էր միայն ծրարներով նամակներ ուղարկել: Էլեկտրոնային փոստը` մեյլը, չատը և օնլայն մեսենջերները հնարավորություն են տվել խոսել առցանց, կիսվել կարևոր գաղափարներով, արտահայտել զգացմունքները և զրուցակցից ստանալ պրակտիկորեն ակնթարթային պատասխան:
Համացանցի առավելությունը նման տեղեկատվություն որոնելիս կարծես թե ակնհայտ է. դու մենակ ես համակարգչի առջև և կարող ես անկաշկանդ և ազատ կարդալ այն մասին, ինչ ամաչում ես հարցնել ծնողներին, ուսուցիչներին, բժիշկներին և հասակակիցներին:
Բայց, հուսով ենք, դու չես մտածում, որ կարելի է ամբողջությամբ և լիովին ապավինել համացանցին` քեզ հուզող հարցերի պատասխանները փնտրելիս:
Հիշեցնում ենք քեզ, որ համացանցում բազմաթիվ են այնպիսի կայքերը, որոնք.
- պարունակում են ոչ հավաստի, ոչ ստույգ տեղակատվություն կամ փաստեր և առասպելներ:
Ահա, թե որն է մազերի դանդաղ աճի իրական պատճառը… 😀
- Տալիս են առողջության համար վտանգավոր խորհուրդներ:
Հավանական է, որ այս «նորաձև» դիետայի հետևանքով ձեռք կբերեք ոչ թե իդեալական մարմին, այլ աղիքային ինֆեկցիա և մաշկի հետ խնդիրներ:
- Նյութը շարադրում են ոչ ճիշտ ձևով, օգտագործում են անընդունելի լեզուն կամ պոռնոգրաֆիկ բնույթի նկարները (հարգի՛ր ինքդ քեզ):
- Ուղղված են անչափահասի ուշադրությունը գրավելու և նրան ներգրավելու սեռական հարաբերությունների մեջ մեծահասակների հետ, ինչն արգելված է օրենքով: Եվ դա բոլորովին կատակ չէ:
Այսպիսի, անմեղ թվացող հրավերքների ետևում կարող են թաքնվել անչափահասներին մեծահասակների հետ արգելված սեռական հարաբերությունների մեջ ներքաշելու փորձերը:
Չափից ավել օգտվելու դեպքում համակարգիչը և համացանցը ունեն ապացուցված բացասական ազդեցություն առողջության վրա: Դրանք նպաստում են նստակյաց վարքագծի ձևավորմանը, քաղցրավենիքի և քաղցր գազավորված ըմպելիքների չարաշահմանը, քանի որ համակարգչով (ինչպես և հեռուստատեսությամբ) կլանված վիճակում հաճախ դժվար է վերահսկել ընդունած սննդի քանակը: Հնարավոր է նաև հակառակ մի երևույթ` տարվելով վիրտուալ կյանքով, մարդը մոռանում է քաղցի, ինչպես և այլ կարիքների մասին: Ի դեպ, այդպիսի դեպքեր եղել են: Նաև որոշ համակարգչային խաղերը, հատկապես ուղեկցվող պատերազմական գործողությունների դաժան տեսարաններով, նպաստում են բռնության, ագրեսիվ և ռիսկային վարքագծի դրսևորմանը: Մարդը կտրվում է իրականությունից և կարող է խնդիրներ ունենալ իրական կյանքում մարդկանց հետ շփվելիս:
Ապացուցված է, որ համակարգչի և սոցիալական ցանցերի չարաշահումը նպաստում է կախվածության զարգացման, որն արտահայտվում է համակարգչի կամ անընդմեջ առցանց լինելու անհաղթահարելի ձգտումով, անհանգստությամբ, անքնությամբ, ընտանիքի և շրջապատի նկատմամբ անուշադրությամբ, ուսումնական առաջադիմության անկումով, պատասխանատվության զգացումի բացակայությամբ և տեխնիկական նորույթների ձեռքբերման համար գումարների զգալի ծախսերով:
Համակարգչի և բջջային հեռախոսների չարաշահումը նպաստում է նաև տեսողության և ոսկրամկանային խնդիրների առաջացմանը: Այդ պատճառով խորհուրդ է տրվում համակարգչով աշխատանքի ընթացքում հաճախ ընդմիջումներ անել և կատարել աչքերի համար վարժություններ:
Մասնագետները դպրոցականներին խորհուրդ են տալիս համակարգչի առջև անցկացնել ընդհանուր առմամբ օրական 1.5-2 ժամից ոչ ավել:
Այդ իսկ պատճառով, մինչ համացանցում որոնումների մեջ ուղևորվելը, հակիրճ ամփոփենք այն վտանգները, թակարդները և ծուղակները, որոնք թաքնված են համացանցում և կարող են իսկական վնաս հասցնել անփորձառու ինտերնետ օգտատերերին:
Ուրեմն, գնացի´նք:
Enter 🙂 | +> |
---|---|
Եվ ապահով լինելու համար ստուգիր, արդյոք հետևու՞մ ես Համացանցի ապահով օգտագործման 10 կանոններին: