Սեքստինգ vs. անվտանգ շփում
Մարդը կարող է դեռ չապրել սեռական կյանքով, բայց զբաղվել սեքստինգով: Եվ նրա մտքով էլ կարող է չանցնել, որ այդպես է կոչվում նրա գործողությունը 🙂 Փորձենք հասկանալ, թե ինչ է սեքստինգը և ինչպես լինել հուսալիորեն պաշտպանված:
Եվ այսպես, սեքստ է կոչվում ցանկացած էրոտիկ բնույթի կամ սեռական վառ երևակայություններ պարունակող անձնական նկար, տեսահոլովակ կամ տեքստ, որն ուղարկվում է ուրիշին որպես հաղորդագրություն կամ տեղադրվում է համացանցում: Իսկ նման հաղորդագրություններ կամ գրառումներ տեղադրելը կամ ուղարկելը կոչվում է սեքստինգ:
Եվ ավելին, 2011թ.-ին «սեքստ» և «սեքստինգ» բառերը ներառվեցին հանրահայտ Օքսֆորդի բառարանում:
Չկա հստակ վիճակագրություն, թե ովքեր և ինչքան հաճախ են ուղարկում նման նկարներ և նամակներ: Բայց տվյալների բացակայությունը դեռ չի նշանակում, որ նման երևույթ չկա: Այն երկրներում, որտեղ այդ թեմայի մասին ազատ խոսում են, տվյալները տարբեր են, իսկ սեքստինգի սիրահարները տարբեր տարիքի և սեռի մարդիկ են: Այսպես, Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի տվյալներով 18-ից 82 տարեկանների շրջանում հարցվածների 80% խոստովանել է, որ զբաղվել են սեքստինգով: 2015թ.-ին Ավստրալիայում անցկացված հարցումների տվյալներով` 13-18 տարեկանների խմբում սեքստինգի մասին նշել է 2%, մյուս տվյալներով` 16-18 տարեկանների 50% և 13-15 տարեկանների 40%:
Ինչո՞ւ են մարդիկ դա անում
Երևույթն ուսումնասիրող հոգեբանները նշում են, որ ինտիմ բնույթի հաղորդագրություններ ուղարկելը և ստանալը կարող է համարվել դրական կայացած, սիրող զույգի համար: Ինդիանայի համալսարանի հետազոողները նշում են, որ նոր ձևավորվող հարաբերություններում սեքստինգը թույլ է տալիս մարդկանց աստիճանաբար և անվտանգ եղանակով մտերմանալ, ավելի լավ ճանաչել իրար և ազատվել ավելորդ ամոթի զգացումից: Նաև սեքստինգը թույլ է տալիս մարդկանց ցույց տալ սեռական ցանկությունը, եթե նա չի ցանկանում դա անել իրական կյանքում: Կենտուկկի համալսարանի գիտնականների տվյալներով` զուգընկերների միջև սեքստինգը խոսում է բարձր վստահության և անձնական կյանքի համերաշխության մասին: Ինչևէ, սեքստինգը կարող է համարվել անվտանգ միայն վստահելի և կայացած հարաբերություններում գտվող զուգընկերների համար:
Ի՞սկ որն է վտանգը
Երբ այդ մասին իմացավ դպրոցի տնօրինությունը, նկարը հրապարակողին սպառնաց պատիժ:
Նկարների տարածման վտանգի մասին մոռանալ պետք չէ: Նույնիսկ Snapchat սոց.ցանցը, որտեղ նկարները արագ ջնջվում են, անվտանգ չէ. եթե մեկը ցանկանում է վատություն անել և տարածել ինչ-որ նկար, դա կարելի է անել վայրկյանական, այն պահին, երբ նկարը երևում է:
Սեքստինգը թույլատրված է, եթե տեղի է ունենում չափահասների կողմից, փոխադարձ համաձայնությամբ: Երկրների մեծ մասում օրենքի խախտում կհամարվի այն իրավիճակը, երբ որևէ մեկը օգտագործում է ինտիմ նկարները` շանտաժի նկապատով կամ ինտիմ նկարները և անառակաբարո տեքստերն ուղարկում է ուրիշին` առանց նրա համաձայնության:
Երբ խոսքը գնում է անչափահասների (18 տարեկան չլրացած անձանց) մասին, ամեն ինչ ավելի բարդ է. ինտիմ բնույթի նկարներ պահպանելու պարագայում` մարդուն կարող են մեղադրել մանկական պոռնոգրաֆիայի մեջ: Նման դեպքեր եղել են ԱՄՆ-ում, Ավստրալիայում: Շատ երկրներ ունեն բավականին խիստ օրենսդրություն, և սեքստինգով զբաղվող մարդկանց հնարավոր է մեղադրել սեռական հանցագործության հոդվածով: Զարմանալի է, բայց եթե 15-16 տարեկան դեռահասը պահպանում է իր հասակակից զուգընկերոջ ինտիմ նկարները, դա կարող է որակվել իբրև հանցագործություն, և անձը պատասխանատվության կենթարկվի:
Շատ մասնագետներ գտնում են նման մոտեցումը հնացած և վնասակար, քանի որ երիտասարդների մեծ մասը կիսվում են իրենց անձնական նկարներով փոխադարձ համաձայնությամբ: Ինչևէ, պետք է լինել զգույշ` հնարավոր խնդիրներից խուսափելու համար, և անձնական նկար ուղարկելուց առաջ լավ մտածել` արժե՞ ռիսկի դիմել, թե՞ ոչ:
Շարունակելի…
Աղբյուր` https://ology.sh/healthygrowth/