Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

ՁԻԱՀ-ի կանխարգելման միջազգային օր

Այլ նորություններ

Ինչ անել արձակուրդներին
Ահա և եկավ երկար սպասված ամառը: Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող եք ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 01.07.2025 , 11:00…  ավելին →

1983 թվականին գիտնականներ Լյուք Մոնտանյեն և Ռոբերթ Գալլոն հայտնաբերել են մի վիրուս, որը մարդու մոտ բերում է ինունոդեֆիցիատային վիճակի զարգացման (հետագայում այդ վիրուսը անվանեցին ՄԻԱՎ):

Եվ, չնայած տարիներ ի վեր ՄԻԱՎ-ի դեմ տարվող պայքարի, ամբողջ աշխարհում մինչև հիմա ԱՄԵՆ ՕՐ վարակվում է շուրջ  6 000 մարդ, իսկ համաճարակի 1988թ.-ից սկսած դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀի դեմ պայքարի համաշխարհային օր` նպատակ հետապնդելով մարդկության ուշադրությունը դարձնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման դեմ պայքարին և աջակցություն ցուցաբերել ՄԻԱՎ-վարակակիր մարդկանց:

Ամեն տարի այդ օրը ամբողջ աշխարհում իրականցվում են բազմաթիվ միջոցառումներ և ակցիաներ.

  • ի նշան ՁԻԱՀ-ի դեմ միջազգային պայքարի` մարդիկ կրում են կարմիր ժապավեններ, հավաքում են ժապավեն մոմերից և նկարում են պաստառներ:
  • տարբեր ճանաչված շինություններ լուսավորվում են կարմիր գույներով:
  • երգիչներ, կինոաստղեր և ճանաչված մարդիկ տարբեր երկրներից տալիս են համերգներ և անցկացնում սոցիալական միջոցառումներ` ՄԻԱՎ-ի դեմ դեղորայքի ստեղծման և բուժման համար ֆինանսական միջոցների հավաքագրման նպատակով:

Տեղեկացիր ՄԻԱՎ-ի մասին մեր կայքից` կարդալով «Նախնական տեղեկատվություն ՄԻԱՎ-ի վերաբերյալ», «Ընկերություն առանց խոչընդոտների» հոդվածները և եղիր պաշտպանված: