Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Դիմել վստահելի մեծահասակի

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

Դժվար իրավիճակում հայտնված դեռահասներին խորհուրդ է տրվում օգնություն խնդրել վստահելի մարդուց, վստահելի մեծահասակից։

Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մեծահասակներն են համարվում վստահելի։ 🙁 Վստահելի մեծահասակը այն անձն է, ով պատրաստ է օգնելու առանց մեղադրելու, սպառնալու և չի ստիպի այնպիսի գաղտնիք պահել, որը կկաշկանդի կամ կանհանգստացնի։

Իրավիճակից կամ ժամանակահատվածից կախված՝ կարելի է ունենալ տարբեր վստահելի մեծահասակներ՝ ծնող, մեծ քույր-եղբայր, այլ մտերիմ բարեկամ կամ լավ ծանոթ, ուսուցիչ, հոգեբան, բուժաշխատող և այլն։

Եվ այսպես, վստահելի մեծահասակը նա է՝

  • ում վստահում ենք և կարող ենք դիմել օգնության համար,
  • ով հոգ է տանում քո մասին կամ պատրաստ է հոգ տանել,
  • ով պատրաստ է լսել և հասկանալ քեզ, քո ցանկություններն ու մտահոգությունները,
  • հարգում է քո սահմանները՝ և՛ ֆիզիկական, և՛ հոգևոր,
  • չի ուզում կառավարել քեզ կամ կողքիններին,
  • ում կողքին դու քեզ հանգիստ ես զգում,
  • ով ուրիշներին ևս լավ է վերաբերվում,
  • ցանկանում է օգնել բոլորին, կարեկցանքով և սիրով է մոտենում՝ առանց ավելորդ մեծամտության,
  • ով լսում է քեզ, հավատում է և փորձում օգնել՝ առանց սեփական կարծիքը պարտադրելու,
  • ճշտախոս է և կարողանում է արձագանքել խնդիրներին՝ առանց կշտամբելու, մեղադրելու,
  • առանց քեզ և քո խնդիրը անտեսելու պատասխանատվություն է կրում իր ցանկացած քայլի համար և այլն։