Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Զանգի տարածության վրա

Տարածությունը իսկական փորձություն է սիրահարվածների համար: Ոմանք կարծում են, որ այդպիսի հարաբերություններ ի սկզբանե դատապարտված են ձախոհման: Մյուսները կարծում են, որ ժամանակը և տևական բաժանումը օգնում է զույգին ավելի մտերիմ դառնալ: Ո՞ր կարծիքն է ճշմարիտ: Կարդացեք այս հոդվածում:

Մարդը սովոր է դասակարգել ցանկացած տեղեկատվություն և ամեն ինչ դիտարկել «սև» կամ «սպիտակ»: Հատկապես դա վերաբերում է վիճելի թեմաներին: Սակայն կարևոր է  հասկանալ, որ չի կարող լինել հստակ կանոն կամ խորհուրդ, երբ խոսքը գնում է երկու սիրող անձանց հարաբերությունների մասին: Ամեն հարաբերություն յուրահատուկ է, ինչպես և մարդիկ են յուրահատուկ:  Եվ միայն մեզանից է կախված` կկարողանանք պահպանել մեր սերը, թե ոչ:

Դիտարկենք տարածությամբ բաժանված հարաբերությունների «դժվար» կողմը և փորձենք գտնել խնդիրների լուծման ուղիներ: Կարևոր է նշել, որ դա վերաբերում է այն զույգերին, որոնք հանդիպել են ռեալ կյանքում, վստահ են իրենց զուգընկերոջ մեջ և ցանկանում են լինել միասին: Առցանց հարաբերությունները դա լրիվ այլ հարց է և առանձին հոդվածի թեմա:

Ուշադրության պակաս

Դեռ մի քանի օր առաջ դու կարող էիր ցանկացած պահին տեսնել քո սիրած մարդուն, անել հաճելի անակնկալ կամ պարզապես ուրախացնել քո ուշադրությամբ: Իսկ այժմ դուք չունեք դրա հնարավորությունը: Բայց այստեղ կարելի է դրական կողմ գտնել: Օրինակ, կարող եք խորասուզվել ռոմանտիկ ասպետության ժամանակաշրջանին բնորոշ ավանդույթների մեջ և սկսել իրար փոստով նամակներ, բացիկներ կամ կապոցներ ուղարկել: Եվ կարևոր չէ, թե Ամանոր է կամ այլ առիթ, պարզապես որոշեցիր սիրած մարդուն հաճելի հուշանվեր ուղարկել: Բացի այդ, հատուկ առաքման ծառայության միջոցով կարող ես ցանկացած ժամանակ քո երկրորդ կեսին հաճելիորեն զարմացնել ծաղկեփնջով կամ պիցցայով:

Մի գեղեցիկ առասպել պատմում է, որ հայտնի սովետական բանաստեղծ Մայակովսկին անփոխադարձ սիրահարված էր Տատյանա Յակովլևային: Որոշելով չնահանջել` նա իր փարիզյան ելույթներից ստացած ողջ գումարը ծախսեց իր սիրած կնոջ համար ծաղիկներ ձեռքբերելու վրա: Նույնիսկ բանաստեղծի մահից հետո կինը պարբերաբար ստանում էր ծաղկեփնջեր «Մայակովսկուց» ստորագրությամբ: Իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա կարողացավ գոյատևել` իրեն նվիրած այդ ծաղիկները վաճառելով:

Չունեք հնարավորություն միասին ժամանակ անցկացնելու

Բաժանված տարածությամբ` դուք տարբեր ձևով եք ազատ ժամանակն անցկացնում, այդ պատճառով էլ ամեն նոր նամակագրության ընթացքում ավելի դժվար է լինում զրույցի համար ընդհանուր թեմաներ գտնել:

Այդ խնդրից խուսափելու համար ներմուծեք մի սովորություն` ամեն երեկո միասին դիտեք կինոնկար կամ լսեք սիրված երաժշտություն` միաժամանակ սեղմելով play կոճակը: Այսպես դուք կզգաք ձեզ միասին և կունենաք ընդհանուր քննարկելու թեմաներ, ձեր հույզերով կիսվելու հնարավորություն:

Վստահության հարց

Երբ դուք իրարից հեռու եք գտնվում, պրակտիկորեն անհնար է իմանալ, թե որտեղ և ինչպես է ժամանակ անցկացնում քո ընկերը: Ահա թե ինչու վստահության հարցը հատկապես սուր է կանգնած:

Եթե դու ունես կասկածներ, անկեղծորեն կիսվիր քո երկրորդ կեսի հետ և բացատրիր, թե կոնկրետ ինչն է քեզ թվում կասկածելի:

Որպեսզի չունենաք կոնֆլիկտներ այս հարցի վերաբերյալ, փորձեք իրար տեղեկացնել, թե որտեղ և ում հետ եք գնալու, նաև երբ եք տուն վերադառնալու: Դա ոչ միայն լավ է, այլ նաև օգտակար ապահովության տեսակետից:

Կասկածելի ապագա

Եթե դուք կարծում եք, որ ձեր հարաբերությունները լուրջ են, ապա միշտ բաց և սուր կլինի ապագայի հարցը:

Երբ դուք բաժանվեցիք ուսումն այլ երկրում կամ քաղաքում շարունակելու նպատակով կամ պարզապես այս կամ այլ պատճառով չեք կարող կանոնավոր հանդիպել, դժվար է որևէ կոնկրետ բան որոշել կամ պլանավորել: Այդ պատճառով էլ հարկավոր չէ հենց հիմա մտածել, թե ով և ում մոտ պետք է տեղափոխվի և ինչպես: Եթե ապագայում դեռ երկար ժամանակ չեք տեսնվելու, չարժե նախապես որոշել: Չէ որ ամեն ինչ կարող է փոխվել, ինչպես հանգամանքներն, այնպես էլ դուք ինքներդ: Բայց այս պահին դուք կարող եք իրագործել որոշակի մինիմալ գործողությունների պլան, մասնավորապես`

— փորձել հաշվի առնել այս խորհուրդները,

— հնարավորինս հաճախ շփվել համացանցում կամ կապնվել Սկայպով,

— կիսվել ձեր հույզերով և մտահոգություններով,

— խոսել ձեր զգացմունքների մասին և այն մասին, թե ինչքան եք գնահատում ձեր հարաբերությունները,

— լինել հավատարիմ,

— անկեղծ հավատալ, որ ձեր հարաբերությունները կդիմակայեն այս փորձությանը,

—ամբողջ ուժերով փնտրել հանդիպելու հնարավորություն:

Տարածության վրա դժվար է «թարմացնել» զգացմունքները, բայց ամեն ինչ հնարավոր է ցանկության դեպքում:

Եվ հիշեք, որ հարաբերությունները մշտական աշխատանք է, որի արդյունքը կախված է ձեր երկուսի ջանքերից:

 

Նկարի համար շնորհակալություն այս աղբյուրին,  gif-անիմացիայի համար` այս:

Հոդվածի կազմող` Վերտոլա Սվետլանա: