Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ռոմանտիկան ամառային ճամբարում

Ծով (լիճ), արև, վառ հույզեր և նոր տպավորություններ, նոր ծանոթություններ....Մենք բոլորս անհամբեր դրան ենք սպասում` հաշվելով մինչև արձակուրդ մնացած օրերը: Մեզանից մի մասի համար ամառը ոչ միայն ընտանիքի կամ հարազատների հետ միասին անցկացված հանգիստն է, այլ ուղևորություն ճամբար: Ամառային ճամբարում հանգիստն օգնում է ձեռքբերել ինքնուրույն կյանքի հիանալի փորձ, ստուգել սեփական անձնական հատկանիշները, այդ թվում նաև անծանոթ միջավայրին հարմարվելու և շփվելու կարողությունը: Երբեմն ճամբարը նաև ռոմանտիկ հարաբերություններ հաստատելու հնարավորություն է...

Ապացուցված է, որ միասին վերապրած դրական հույզերը մտերմացնում են մարդկանց: Այդ պատճառով էլ, շատ բնական է, որ կարող ես սիրահարվել: Օրինակ` այն համակրելի տղային, ով օգնում էր քեզ սար բարձրանալ ձեր ջոկատի արշավի ժամանակ: Անմիջական միջավայրը, համատեղ միջոցառումների շարքը նպաստում են փոխադարձ համակրանքի առաջացմանը, օգնում են ավելի արագ իրար հետ շփման եզրեր գտնել:

Ճամբարում (կամ հանգստի տանը) հարաբերություններն ունեն մի շարք դրական կողմեր.

  1. Դուք երկուսդ էլ ունեք նույն օրվա ռեժիմը, ուրեմն անհրաժեշտություն չկա առիթ և ժամանակ փնտրել հանդիպելու համար: Ցանկացած ժամանակ դուք ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա եք իրարից:

 

2. Ողջ շփումը առերես է (օֆլայն), առանց հաղորդագրությունների կամ զանգերի (կամ իգնորի): Եթե ինչ-որ խնդիր կա, դուք պարզապես խոսում ենք այդ մասին: Դա շատ լավ հնարավորություն է առերես շփման միջոցով բոլոր հարցերը լուծելու համար:

3. Հարկ չկա գումար ծախսելու ժամադրության համար: Ճամբարում շատ հեշտ է միասին գնալ նախաճաշի, ճաշի կամ ընթրիքի, ամեն ինչ ձրի է:

4. Հեշտ է իմանալ իրար բոլոր ուժեղ և թույլ կողմերը: Ինչո՞ւ: Տես կետ 1-ին` դու մշտապես իրար հետ եք: Դիսկոտեկները, սպորտային խաղերը և մրցույթները ցույց կտան` ինչքան լավ եք պարում, ֆուտբոլ խաղում, երգում, պատմում կամ հարցերին պատասխանում:

 

Բայց այսպիսի ծանոթության և մերձեցման մեջ կան և բացասական կողմեր.

  1. Առանձնանալու անհնարինություն: Դուք մշտապես շրջապատված եք ընկերներով և ջոկատավարներով: Այդ իսկ պատճառով պետք է լինել հնարամիտ` մեկուսանանալու վայր և ժամ գտնելու համար:
  2. Վոլեյբոլ խաղալուց հետո քրտնած շապիկը այդքան էլ համակրելի չէ:
  3. Դժվար է իրականում իրար լավ ճանաչել: Դուք չունեք շատ ժամանակ` երկար խոսելու ձեր հետաքրքրությունների, ճաշակների և զգացմունքների մասին, իրար մոտիկից ճանաչելու: Եվ ընդհանրապես, 1-2 շաբաթում դժվար է կառուցել կայուն հարաբերություններ, որ կդիմակայեն ժամանակի և տարածության փորձությանը:
  4. Եթե դուք կռվեք (դա էլ է պատահում, այնպես չէ՞), ապա դժվար կլինի իրարից հեռու գտնվել և խուսափել հանդիպելուց:
  5. Մտքեր այն մասին, որ այս հարաբերությունները կավարտվեն (մեծ հավանականությամբ) հերթափոխի հետ միասին: Կամ որոշ ժամանակ անց:

 

Ինչքան էլ հեռու գնաք ձեր հարաբերություններում, կարևոր է հիշել այն մասին, որ հարաբերությունները պետք է լինեն անվտանգ, առանց անցանկալի հետևանքների: Նույնիսկ եթե իրար լրիվ վստահում եք և շատ սիրում, գլուխը մի′ կորցրեք և մի′ մոռացեք ապահովության մասին: Թող ձեր հանգիստը չունենա տհաճ հետևանքներ, ինչպիսիք են սեռավարակները կամ չպլանավորված հղիությունը:

Իսկ ինչքանո՞վ իրատեսական է պահպանել հարաբերությունները հերթափոխի ավարտից հետո, երբ դուք իրարից բաժանվեցիք: Այո՛, իհարկե, տուն վերադառնալուն պես ամեն մեկը կխորասուզվի իր առօրյա գործերի մեջ: Այո՛, զգացմունքները ժամանակի հետ կթուլանան: Բայց եթե դուք անկեղծորեն ցանկանում եք իրար հետ լինել, կարող եք դա անել: Հաճախ շփվեք, կիսվեք իրար հետ ձեր կյանքի մասին տարբեր մանրուքներով և իհարկե ամեն հնարավորություն օգտագործեք նորից հանդիպելու համար:

Գուցե հենց այս հերթափոխը ճամբարում կդառնա առաջին քայլը դեպի իրական մեծ սեր և տևական ամուր հարաբերություններ: 🙂

Նկարի համար շնորհակալություն այս  աղբյուրին, անիմացիայի համար` այս: