Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Սիրո ավարտը

Հարաբերությունները երկու հոգու միասին լինելու որոշումն է: Բայց կարող է լինել իրավիճակ, երբ այդ «կայուն համակարգը» փլուզվում է: Կամ երկուսից մեկը պարզապես հասկանում է, որ այլևս ոչինչ չի զգում մյուսի նկատմամբ, բացի միասին անցկացված երջանիկ պահերի մասին հուշերից: Ինչպե՞ս իրարից բաժանվել ճիշտ ձևով, որպեսզի նվազագույնի հասցվի սիրող մարդուն հասցված վիրավորանքը: Կարդա այս հոդվածում:

Բաժանվելու պատճառները կարող են լինել շատ տարբեր: Բայց կարևոր է հասկանալ, որ այս որոշումը չի ընդունվում շատ կտրուկ: Ամեն ինչ պետք է կշռադատված վերլուծել: Իհարկե, գոյություն ունեն հարաբերություններ, երբ զույգերն անընդհատ բաժանվում են, հետո բարիշում, և դա իրենց կյանքն ավելի հետաքրքիր է դարձնում, բայց այսպիսի զույգերը հազվադեպ են հանդիպում:

 

Շատ հաճախ բաժանվելու որոշման մասին լուրը փոխում է մարդու մասին կարծիքը: Դրանից հետո բնականաբար ավելի դժվար կլինի վստահել միմյանց:

 

Վերլուծիր, թե ինչ չես հավանում քո ընկերոջ/ ընկերուհու մեջ: Մինչ բաժանվելը, քննարկեք ձեր միջև հարաբերությունների այդ պահերը: Բայց պարտադիր դա արեք փափուկ եղանակով, առանց վեճերի և կռիվների: Փնտրեք կոմպրոմիսներ, աշխատեք հաշվի առնել երկուսիդ կարծիքները և ցանկությունները: Հավանական է, որ ձեր հարաբերություններում ճգնաժամ է, որը կարող է հարթվել ժամանակի ընթացքում, և ժամանակ է պահանջվում ամեն ինչ իր բնական ուղու վրա վերադարձնելու համար:

 

Ինչպե՞ս համոզվել, որ հետադարձի ճանապարհ չկա:

 

  • եթե դու հասկանում ես, որ այլևս զգացմունքներ չունես քո նախկին սիրած մարդու նկատմամբ,
  • դու հասկացել ես, որ այս հարաբերությունները ապագա չունեն և մոտենում են ավարտին,
  • քեզ տհաճ է այդ մարդու հետ ֆիզիկական շփումը, լինի դա հասարակ հպում, թե գրկախառնվելը և համբուրվելը,
  • ձեր շփման ժամանակ քեզ չեն լսում, իսկ կոնստրուկտիվ երկխոսության փոխարեն անընդհատ ստացվում է կռիվ և վիճաբանություն,
  • դուք այլևս չունեք զրույցի ընդհանուր թեմաներ, քեզ հետաքրքիր չէ այդ մարդու հետ ժամանակ անցկացնել,
  • դու հավանում ես մեկ ուրիշին:

 

Ինչպե՞ս ճիշտ վարվել

 

  1. Աչքի կոնտակտ. Հասկանալի է, որ շատ ավելի հեշտ է զանգել կամ գրել բաժանվելու որոշման մասին, քան թե ամեն ինչ հայտնել առերես հանդիպման ժամանակ: Բայց նույնիսկ երբ այլևս չկա սեր, պետք է հարգել ուրիշի զգացմունքները: Լցվիր համարձակությամբ և ամեն ինչ հայտնիր նրան անկեղծորեն: Եթե կարող ես, բացատրիր, թե ինչու այսպես ստացվեց: Եվ եթե դու համոզված ես, որ չես պատրաստվում երկրորդ շանս տալ քո անցյալում սիրած մարդուն, միանգամից ասա այդ մասին:

 

  1. Ընկերական շփում. Երբեմն որոշ զույգեր բաժանվելուց հետո շարունակում են շփվել, քանի որ նրանք իրենց հարաբերությունների ընթացքում դարձել են շատ մտերիմ և ունեն սովորություն կիսվելու իրենց ապրումներով: Դա ոչ լավ է, ոչ էլ վատ: Բայց եթե տեսնում ես, որ քո նախկին ընկերը / ընկերուհին պատրաստ է քեզ ազատություն տալ, մի՛ բռնկիր զգացմունքների նոր ալիք, մի՛ զանգիր, մի՛ գրիր նրան:

 

  1. Նոր հարաբերություններ. Նույնիսկ եթե ձեր բաժանվելու պատճառ է դարձել ուրիշ մեկը, աշխատիր որոշ ժամանակ ի ցույց չհանել քո նոր հարաբերությունները: Դիր քեզ քո նախկին ընկերոջ տեղում և կհասկանաս, թե որքան տհաճ է այսպիսի վարքագիծը:

 

Եթե դու ինքդ ես հայտնվել թողնված անձի կարգավիճակում և չգիտես, թե ինչպես համակերպվել սիրո կորստի հետ, կարդա այս հոդվածը:

Իհարկե, ավելի լավ է բաժանվել` մնալով ընկերներ և ոչ` թշնամիներ: Կարևոր է անկեղծ հայտնել շնորհակալություն այն լավ օրերի, երջանիկ իրադարձությունների, անցյալում ունեցած հաճելի պահերի համար:

Եթե անցյալում այդ մարդը քո հետ կիսվել է շատ անձնական ապրումներով, երբեք մի՛ օգտագործիր դրանք նրա դեմ: Պահպանիր դա գաղտնի:

 

Չնայած ձեզ մոտ չստացվեց ստեղծել զույգ ամբողջ կյանքի համար, ձեզանից յուրաքանչյուրը ստացավ կարևոր փորձ, ինչ-որ բան ձեռք բերեց և հնարավոր է փոխվեց դեպի լավը: Հարգի՛ր և գնահատի՛ր այդ ձեռքբերումները:

 

Նկարի համար շնորհակալություն այս աղբյուրին,  gif- անիմացիայի համար` այս:

Հոդվածի կազմող` Սվետլանա Վերտոլա: