Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Երջանիկ սիրո 9 օրենք

Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է լինել երջանիկ: Բայց հարաբերությունների հաստատումը և հատկապես պահպանումը հեշտ գործ չէ: Ի՞նչ անել: Պարզվում է, կան որոշ պարզ կանոններ, որոնք օգնում են կառուցել և պահպանել հարաբերությունները համերաշխության և փոխադարձ հասկացողության մթնոլորտում:

1. Նմանության օրենք

Մենք ձգում ենք այնպիսի մարդուն, ինչպիսին ըստ էության հանդիսանում ենք ինքներս: Եթե քեզ չի բավարարում քո շրջապատը, նայի՛ր քո հոգու մեջ: Եթե դու կարծում ես, որ բախտդ բերում է քեզ շրջապատող մարդկանց առումով, դա այն պատճառով է, որ դու ինքդ ես այդպիսին: Ուրեմն, եթե դու ցանկանում ես դեպի քեզ ձգել արժանի մարդուն, ինքդ դարձի՛ր արժանի մարդ:

2. Պատճառահետևանքային կապերի օրենք

Ինչ տալիս ենք, այն էլ ստանում ենք: Վերաբերվի՛ր քո զուգընկերոջն այնպես, ինչպես կցանկանայիր, որ նա վերաբերվի քեզ:

3. Սիրո օրենք

Բոլորը սիրո կարիք ունեն: Սիրել նշանակում է ընդունել մարդուն, դրսևորել անկեղծություն, քնքշանք, հոգատարություն, հուսալիություն, անշահախնդրություն, առատաձեռնություն, պատրաստակամություն պատասխանատվություն կրելու, նվիրվելու և շատ այլ բաներ: Եվ ինչքան շատ ենք մենք ցուցաբերում այդ հատկանիշները, այնքան շատ բան ենք ստանում ի պատասխան: Իսկ օրինակ` վախը, խանդը, կախվածությունը, մանիպուլյացիաները, մեղադրանքը կործանում են հարաբերությունները և ոչ մի կապ չունեն իսկական սիրո հետ:

4. Խոսքի ուժի օրենք

Մեր խոսքերը օժտված են ուժով: Խոսքով կարելի է բուժել, կարելի է և սպանել: Հետևի՛ր քո խոսքերին, այն բառերին, որ ասում ես, թեկուզ և առանց մտածելու: Պիտակավորումը, վիրավորանքը ու մեղադրանքն առաջացնում են մարդու հոգու մեջ վերքեր, որոնք դժվար է բուժել: Օգտագործիր բառերի հզոր ուժը միայն ջերմ խոսքերի, հաճոյախոսությունների, խրախուսանքի, աջակցության նպատակով:

5Վստահության օրենք

Փոխադարձ վստահությունը կենսական կարևոր բան է:  Մինչդեռ, խանդը միայնակության վախն է, ցածր ինքնագնահատականը և ինքդ քեզ սիրելու անկարողությունը: Վստահությունն իսկական սիրո անբաժանելի մասն է:

 

6. Անկեղծության օրենք

Եղե՛ք անկեղծ: Սերը չի լինում անփոփոխ, հաստատուն, այն նման է բույսի, որը կամ աճում և ծաղկում է, կամ թորոմում է և մահանում: Ամեն ինչ կախված է այն բանից, թե մենք ինչ ենք անում այդ բույսի համար: Անկեղծ շփումը նման է ջրի, առանց որի բույսը չի կարող գոյատևել: Խոսե՛ք իրար հետ ձեր ցանկությունների, հարաբերությունների և զգացմունքների մասին: Ձեր զուգընկերոջը հաճախ ասեք, որ նրան սիրում եք և գնահատում:

7. Նվիրելու օրենք

Սիրել նշանակում է քո մասնիկը նվիրել, առանց վարձատրման և նախապայմանների: Եթե դու ուզում ես ստանալ սեր, պետք է այն նվիրես: Եվ ինչքան շատ ես նվիրում, այդքան շատ ես ստանում: Սերը նման է բումերանգի, այն միշտ վերադառնում է: Եվ ի վերջո, սերը անսահման է, և դրա պաշարները երբեք չեն պակասում: Մենք այն չենք կորցնում, երբ տալիս ենք: Եվ հակառակը` մենք կարող ենք կորցնել սերը, եթե այն չենք նվիրում ուրիշին` պահելով մեր մեջ: Մարդիկ, ովքեր հազվադեպ են սիրո զգացում ունենում, հաճախ սպասում են, որ իրենց սիրի ինչ-որ մեկը:  Եթե խառույկի մեջ փայտ չես դնում, մի՛ սպասիր ջերմության: Սիրո գլխավոր գաղտնիքներից  այն է, որ պետք չէ ակնկալել ստանալ, այլ պետք է պատրաստ լինել նվիրելու:

8. Հպումների օրենք

Հպումը սիրո ամենաուժեղ արտահայտություններից մեկն է, որն ամրապնդում է փոխհարաբերությունները: Հպվել մարդուն նշանակում է հպվել նրա հոգուն: Հնարավոր է, դա է պատճառը, որ մենք ինչ-որ մեկից վիրավորված լինելով, ասում ենք. «Ինձ մի՛ կպիր»: Հաճախակի գրկե՛ք սիրած մարդուն, հենց այնպես, առանց առիթի:

Հետաքրքիր փաստ.

Հետազոտողները անցկացրել են փորձ Լոնդոնի կլինիկաներից մեկում: Գլխավոր բժիշկը  սովորաբար այցելում էր իր հիվանդներին երեկոյան, վիրահատության նախօրեին` վիրահատության մասին ընդհանուր տեղեկություններ տալու և հարցերին պատասխանելու նպատակով: Փորձի շրջանակներում վիրաբույժը իր կարճ զրույցի ընթացքում բռնում էր հիվանդի ձեռքը: Եվ ի՞նչ պարզվեց: Արդյունքում այն հիվանդները, ում ձեռքը նա բռնել էր, առողջացել էին 3 անգամ արագ:

Այսպիսով, երբ մենք հոգատարությամբ հպվում ենք մարդուն, փոխվում են և՛ մեր, և՛ նրա ֆիզիոլոգիական որոշ ցուցանիշներ` նվազում է սթրեսի հորմոնների մակարդակը,  թուլանում է նյարդային լարվածությունը և հուզական կարգավիճակը, լավանում է իմունային համակարգի ֆունկցիան:

9. Ազատության օրենք

Եթե մենք սիրում ենք որևէ մեկին, պետք է նրան տանք ազատություն: Ազատ լինել սեփական որոշումներ ընդունելու, ապրելու այնպես, ինչպես նա է ուզում, և ոչ` զուտ մեր ցանկությամբ: Եթե իրականում սիրում ես ինչ-որ մեկին, անհրաժեշտ է հարգել նրա ցանկությունները և կարիքները:

 

Կարևոր է հիշել` որպեսզի հարաբերությունները լինեն երջանիկ, անհրաժեշտ է աշխատել դրանց վրա և չվախենալ հաղթահարել դժվարությունները միասին: Եվ իհարկե` իրար ՍԻՐԵԼ 🙂 :

 

Տեղեկատվության աղբյուրը` այստեղ: Նկարը գտել ենք այստեղ: