Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչպես դուրս գալ ֆրենդզոնայից

Եթե դու չգիտես, թե ինչ է ֆրենդզոնան, հարկ չկա անհանգստանալու, ավելի լավ, քանի որ այդ տեսակի հարաբերությունները սիրահարված մարդուն չեն բերում շատ դրական հույզեր: Բայց բոլոր դեպքերում կարդա այս հոդվածը, հենց այնպես, հետագայի համար: Իսկ եթե դու գտնվում ես ֆրենդզոնայում, կարդա, որ իմանաս, թե ինչպես այդտեղից դուրս գալ…

Ֆրենդզոնան հարաբերությունների այն տեսակն է, երբ ընկերներից մեկը սիրահարված է մյուսին, իսկ վերջինս ընկալում է նրան զուտ որպես ընկեր: Բառացի թարգմանելով անգլերենից` «ընկերության տիրույթ»:

Այդպիսի իրավիճակում մարդը չի ցանկանում փոխել կոնկրետ անձի հետ ստեղծված և կայացած փոխհարաբերությունները, նա իրեն լավ և հարմարավետ է զգում ընկերներ մնալով: Չէ՞ որ դա ենթադրում է շփում, մտքերի և գաղափարների փոխանակում, միևնույն հոբբի և հետաքրքրություններ, համատեղ ժամանց և զվարճանքներ: Եվ ի վերջո, ոչ ոք չի ցանականում կորցնել լավ ընկերոջը:

Եթե դու հայտնվել ես այսպիսի իրավիճակում, սակայն ցանկանում ես դուրս գալ ֆրենդզոնայից, քո հիմնական նպատակը պետք է լինի` ցուցադրել քեզ այլ կողմից: Անհրաժեշտ է ցույց տալ քո ընկերոջը, որ դու կարող ես լինել ոչ միայն լավ ընկեր, այլ նաև իդեալական զուգընկեր: 
 

 Ահա 5 խորհուրդ, որոնք կարող են քեզ օգտակար լինել.
 

  • Համոզվիր, որ դու անհարմարություն չես ստեղծում ընկերոջդ` նրա անձնական տիրույթում գտնվելով: Եթե նա դրականորեն է արձագանքում քո գրկելուն և հպումներին, ուրեմն նա ենթագիտակցաբար քեզ ընդունում է և վստահում, իսկ դա արդեն մեծ բան է:
  • Փորձիր ինչ-որ բան փոխել քո վարքագծի մեջ` դարձրու ձեր զբոսանքը ռոմանտիկ` միասին այցելելով ձեր սիրած սրճարանը կամ կինոթատրոնը, զբոսնելով ձեր ծանոթության հետ կապված փողոցներով: Դա կարող է ընգծել ձեր հարաբերությունների կարևորությունը, հիշեցնել պատմությունը և ինչ-որ հատուկ հանգամանքներ և իրադարձություններ:
  • Կերպարանափոխվի՛ր: Դա բոլորովին չի նշանակում, որ պետք է քեզ կոտրես սիրած մարդու իդեալին համապատասխանելու համար: Կարևոր է լինել ինքնաբավ անձնավորություն, զարգանալ, լավացնել քո կարողությունները և դրական կողմերը: Ուժեղ և ինքնավստահ մարդիկ միշտ առաջացնում են համակրանք և դրական հույզեր:

 

  • Բացահայտիր քո զգացմունքները: Եթե զգում ես, որ վերը նշված գործողությունները անարդյունավետ են, կատարիր վստահ քայլ և բացահայտիր քո սերը: Այստեղ ոչ մի վատ կամ ամոթ բան չկա, քանի որ սիրահարվածությունը գեղեցիկ զգացում է, որը կարող է պատահել ցանկացած մարդու հետ: Հնարավոր է, որ քո սիրած մարդը նույնպես զգում է ինչ-որ բան քո նկատմամբ, սակայն ամաչում է սեր բացատրվել: Մտերիմ մարդուն կամ մոտիկ ընկերոջը կորցնելու վախը նորմալ է: Բայց երբեմն ավելի ճիշտ է սեր խոստովանել և պարզելով իրողությունը` արդեն մտածել, թե ինչ անել:
  • Եթե քո զգացմունքները փոխադարձ չեն, մի՛ հուսահատվիր: Կարևորը այդ իրավիճակում փորձել հասկանալ մարդուն, հանգիստ շարունակել շփվել նրա հետ և չստիպել պատասխանել քո զգացմունքներին: Փորձիր չընկալել դա իբրև ձեր հարաբերությունների ավարտը: Եվ առհասարակ, ցանկացած իրավիճակ ունի նաև դրական կողմեր, և շատ հավանական է, որ որոշ ժամանակ անց դուք միասին ժպիտով եք հիշելու այդ պատմությունը:

 

Նկարի համար շնորհակալություն այս աղբյուրին:

 

Հոդվածի հեղինակներ` Նաստյա Սվիտկո և Սվետլանա Վերտոլա: