Հինգ նշան այն մասին, որ հանդիպել ես ՔՈ ՄԱՐԴՈՒՆ

Հետաքրքրվելով, թե ինչու մարդիկ հաճախ լճանում են ոչ համապատասխան, «վնասակար» հարաբերություններում` ընտանեկան թերապևտ Էնն Միլֆորդը պարզել է, որ բավական հաճախ մարդիկ չեն հասկանում՝ ում հետ է հարկավոր շարունակել անձնական կյանքը: Ավելի խորը ուսումնասիրություններ կատարելու նպատակով` իր գործընկերոջ ընտանեկան հոգեթերապևտ Ջենիֆեր Գովեյնի հետ հարյուրավոր կանանց և տղամարդկանց հետ հարցազրույց է անցկացրել և պարզել է այն 5 կարևոր նշանները, որոնք վկայում են կատարյալ զույգին գտնելու և առողջ ու երջանիկ հարաբերություններ ունենալու մասին:
Ստուգիր այդ հատկանիշների առկայությունը ձեր հարաբերություններում:
Օգնում եք միմյանց զարգանալ, ընդ որում վստահ եք, որ փոփոխությունները կյանքի դրական և օգտակար մասն են:
Դուք համոզված եք, որ իրար կհասկանաք և ճիշտ կվարվեք: Ձեր հարաբերությունների մեջ չկա անսահման խանդ, հալածանք, փնովանք:
Խաղը սրություն է ավելացնում զգացմունքներին, իսկ ծիծաղն այդքան հրապուրիչ է:
Հուզական և հոգևոր կապը երբեմն կարող է ավելի ուժեղ լինել, քան ֆիզիկական հակումը:
Հասարակ մի հարց. ինչպիսի՞ ձայն ունես, երբ քննադատում ես ինչ-որ մեկին: Բայց եթե իրականում հոգ ես տանում սիրած էակի մասին, անհանգստանում ես և ուզում ես օգնել, ապա կտրուկ ձայնով հաստատ չես խոսի: Արդյո՞ք այդպիսին են ձեր հարաբերությունները: Եթե ոչ, զգոն եղիր: Հոգու խորքում մեզանից յուրաքանչյուրը գիտի, որ այս տղան կամ աղջիկը համապատասխանում են մեզ:
Միայնակությունը, հորմոնները և հաճելի զգացումները կարող են կուրացնել նույնիսկ ամենախելամիտ մարդու ուղեղը: Բայց ճիշտ պատկերացումը առողջ հարաբերությունների մասին կարող է պարզեցնել պատկերը և ասել «հաջողություն» անհույս հարաբերություններին: Այս դեպքում քո աչքերը և սիրտը կմնան բաց և դու կտեսնես ՔՈ կյանքի մարդուն:
Տեղեկատվությունը այս հոդվածի համար մենք գտել ենք այստեղ, իսկ նկարները այստեղ և այստեղ: