Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչպես ուրախացնել մտերիմ մարդուն` հենց այնպես, առանց առիթի

Կիսվում ենք մտերիմներին ուրախացնելու ու զարմացնելու մի քանի հետաքրքիր գաղափարներով: Այդ բոլոր գաղափարները նվազագույն ֆինանսական միջոցներ են պահանջում և հարմար են ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների համար:

1. Փոքրիկ անակնկալ
Դա չի պահանջի մեծ գումար և կխլի շատ քիչ ժամանակ ու ջանքեր, չէ որ դա… շոկոլադե ձվիկ է` իր գաղտնիքով: Գնիր Kinder-Surprise, իսկ ավելի լավ է` 2 հատ, այն դեպքի համար, եթե առաջին անգամից չստացվի 😀 : Խնամքով՝ առանց պատռելու բացիր փաթեթը և հանիր շոկոլադե ձվիկը: Դանակի օգնությամբ զգուշորեն բացիր այն` կիսելով համապատասխան գծով և…փոխարինիր խաղալիքը հաճելի բովանդակությամբ գրառումով: Դու ինքդ գիտես, թե ինչը դուր կգա զուգընկերուհուդ (զուգընկերոջդ): Այնուհետև տաքացրու դանակը կրակի վրա, և դանակի շեղբով անցկացրու կիսած շոկոլադե ձվիկի եզրով: Զգուշորեն միացրու 2 կեսերը և նորից փաթաթիր ձուն: Անակնկալը երաշխավորված է:

big present

2. Գեղեցիկ անակնկալ` սիրո խոսքերով
Պատրաստիր 50 (կարելի է և 100 😀) փոքրիկ գրություններ, որտեղ նշիր, թե ինչու ես սիրում զուգընկերոջդ: Այնուհետև վերցրու մի գեղեցիկ փոքր տուփ, լցրու այն այդ գրառումներով և տուփին ամրացրու գեղեցիկ ձևավորված պիտակ, օրինակ` «Քեզ սիրելու 100 պատճառ»: Տուփը կարելի է գեղեցիկ փաթեթավորել վառ գույնի թղթով և կապել մետաքսե ժապավեն:

3. Հաճելի հիշողություններ 
Եթե ձեր հարաբերություններն արդեն երկար պատմություն ունեն, դու կարող ես պատրաստել գեղեցիկ հուշանվեր` կատարելով «հիշողության գրառումներ»: Վերցրու մի փոքր ապակյա աման և լցրու այն ձեր հարաբերությունների զվարճալի, զգացմունքային, ծիծաղելի, տխուր պահերի մասին գրառումներով. «մեր առաջին հանդիպումը», «նրա առաջին օրը համալսարանում» և այլն: Կարելի է լուսանկարներով գրառումները հավաքել մի փոքր նոթատետրի մեջ` ստեղծելով օրագիր կամ պատրաստել գեղեցիկ ներկայացում` ռոմանտիկ երաժշտությամբ: Նվերը կլինի նույնիսկ ավելի յուրահատուկ, եթե խնդրես նրա մոտիկ ընկերներին, եղբորը, քրոջը, ծնողներին ընկերոջդ հետ կապված հիշողությունների վերաբերյալ նույնպես գրառում անել: Ի դեպ, սա հրաշալի նվեր է ցանկացած հոբելյանական առիթով, ցանկացած տարիքի մարդու համար:

Հաճելի հիշողություններ

4. Անակնկալ փուչիկներ 
Համաձայնվիր, որ փուչիկները ստեղծում են տոնական մթնոլորտ: Սակայն դրանք կարելի է էլ «ավելի հետաքրքիր» ձևով մատուցել: Անհրաժեշտ է 5-ից 10 փուչիկ և թղթիկներ, որոնց վրա գրիր սիրո խոստովանություն կամ այլ հաճելի բառեր, ապագա ծրագրերի կամ ձեր ընդհանուր երազանքների մասին ցանկություններ: Գրառումները տեղադրիր փուչիկների մեջ և փչիր, հետո առաջարկիր միասին բացել և կարդալ:

balloonns

5. Ֆոտոկոլաժ 
Ջերմ հուշերն ու սիրված դեմքերը պետք է միշտ լինեն ձեր կողքին: Այսպիսի հուշանվերը ամեն օր հաճելի պահեր կպարգևի սիրելիին: Պատրաստիր ձեր 3-4 ամենահաջողված գեղեցիկ լուսանկարներից ֆոտոկոլաժ և փակցրու այն պատին:

giphy (6)

 

Նման անակնկալներ կարելի է պատրաստել ոչ միայն սիրած մարդկանց, այլ նաև ընկերների ու բարեկամների համար:

Փոխի՛ր գաղափարները, գործի դիր երևակայությունդ, և թո՛ղ քո մտերիմները զգան քո ջերմ վերաբերմունքը ամեն օր:

Կիսվի՛ր հետաքրքիր գաղափարներով մեր ֆեյսբուքյան էջում:

 

Նկարը գտել ենք այստեղ: