Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Արդյոք ձեր հարաբերությունները փոխադարձ են և վստահելի

Սեր, հարգանք, փոխըմբռնում, ընդհանուր հետաքրքրություններ: Ձեր հարաբերություններում առկա է այս ամենը, բայց տարօրինակ մի զգացում, որ կարծես թե ինչ-որ բան թերի է, հանգիստ չի տալիս քեզ: ժամանակն է ստուգելու ձեր հարաբերությունները այս յոթ հուշումների օգնությամբ:

Հիանալի է, եթե ձեր հարաբերությունները լցված են ուրախությամբ ու ջերմությամբ և մեծ ուժ են պարգևում քեզ: Իսկ եթե համոզված չես՝ արդյոք դա այդպես է, թե ոչ, ստուգի՛ր այս յոթ հուշումների օգնությամբ:

1. Փոխադարձ հարգանք

Որքանո՞վ է զուգընկերդ ընդունում քեզ այնպես, ինչպիսին դու կաս: Ոչ այնպես, ինչպես դու ուզում ես երևալ, այլ ինչպես որ դու ինքդ քեզ գիտես` յուրահատուկ հումորի զգացում, անկեղծություն, անչափ սեր շոկոլադե պաղպաղակի նկատմամբ, ջազով տարվածություն և այլն: Իսկ եթե որևէ մի բան եք քննարկում, ինչը քեզ դուր չի գալիս, կամ դու չես ցանկանում այցելել ինչ-որ մի միջոցառման և ասում ես այդ ամենի մասին, արդյո՞ք զուգընկերդ ընդունում է քո կարծիքը: Թե՞ փորձում է պնդել իր տեսակետը անկախ քո զգացումներից:

2. Վստահություն

Նույնիսկ ամենամեծ սերը չի կարող արդարացնել մշտական ստուգումներ ու վերստուգումներ, հալածանքներ, կասկածանքներ:
Ի տարբերություն կասկածանքների՝ վստահությունն է մարդկանց միավորում: Արդյո՞ք դուք միմյանց վստահում եք:

mistrust

3. Ազնվություն

Միանշանակ, դա վստահության «հարազատ քույրն» է: Օրինակ, եթե քո ընկերն ասում է, որ շատ զբաղված է դասերով և չի կարող հանդիպել քեզ, բայց մեկ ժամ անց դու տեսնում ես նրան կինոթատրոնում, արդյո՞ք հաջորդ անգամ կհավատաս նրան:

sadness

4. Սատարում

Երբ գտնվում ես դժվար իրավիճակում կամ պարզապես վատ ես զգում, սովորաբար հարազատ մարդու աջակցության կարիք ունես:

Because-complete-each-other-literally

Նորմալ հարաբերությունների դեպքում մարդիկ կիսվում են թե՛ հաջողություններով, թե՛ անհաջողություններով ու խնդիրներով: Արդյո՞ք դուք ուրախանում եք միմյանց ձեռքբերումներով կամ հաղթանակներով:

celebrate

5. Հավասարություն

Ձեզնից ո՞վ է որոշում, թե ինչ կինոֆիլմ դիտել: Ու՞մ ընկերների հետ եք ավելի հաճախ հանդիպում: Ու՞մ ցանկություններն են կարևորված: Իհարկե, հնարավոր չէ անընդհատ հաշվել, թե ձեր ընդհնանուր գործերում ով էր նախաձեռնողը: Այնուամենայնիվ, դու գիտես, թե ով է առաջնորդում, իսկ ով է ընդամենը համաձայնվում առաջարկին: Հիանալի է, եթե այդ իրավիճակը ընդունելի է երկուսիդ համար: Բայց եթե հարաբերություններն անընդհատ ընթանում են «ով ում կհաղթի» սկզբունքով, դա անհանգստանալու տեղիք է տալիս:

tug dogs

6. Միասին, բայց տարբեր

Փոխզիջումներն, ընդ որում՝ երկկողմանի, նախատեսված են ցանկացած հարաբերությունների դեպքում: Բայց դա դեռ չի նշանակում, որ պետք է ընդհանրապես հրաժարվել քո ցանկություններից, նախկինում վարած ապրելակերպից, ի վերջո՝ ինքդ քեզնից:

Մինչ ձեր հանդիպումը յուրաքանչյուրդ ապրել եք սեփական կյանքով, ընկերներով, հետաքրքրություններով, ընտանիքով: Միանշանակ, ձեզնից ոչ մեկը չի շահի, եթե լիովին մոռանա այս ամենը հանուն ձեր սիրո: Զույգ կազմելով արդյո՞ք չես զոհաբերում քո նախկին հետաքրքրությունները հանուն զուգընկերոջդ:

eternal

7. Փոխըմբռնում կա:

Մարդիկ մտքեր և զգացմունքներ են փոխանցում միմյանց լավ հասկանալու համար: Բավական հաճախ այս, ինչպես նաև այլ գործընթացները, լի են թերություններով և սխալներով: Նույն արտահայտությունը՝ տարբեր հնչերանգներով ասված, կարող է և՛ վանել, և՛ հակառակը՝ հրապուրել մարդուն: Իսկ դժգողությունը, նյարդայնությունը, անտարբերությունը, որոնք, այսպես կոչված դիվանագիտական մտադրություններից, դու չես արտահայտում, «ներս ես գցում»` հարաբերություններ քայքայելու իրական տարբերակն են:

annoed

Արդյո՞ք կարողանում ես զուգընկերոջդ հետ բաց խոսել քո զգացմունքների, հարաբերությունների մասին և չես թաքցնում քո դժգոհությունը:

Իրար հասկանալը, իրար հետ միշտ շփման մեջ լինելը առողջ են դարձնում ձեր հարաբերությունները:

chat

Նկարը այս հոդվածի համար մենք գտել ենք այստեղ: