Ինչպե՞ս դառնալ ավելի կատարյալ
Մինչ քո սիրած բլոգերի հերթական ցնցող նկարներից հուսահատվելը, ինքդ քեզ հարցրու` իսկ դու հաճա՞խ ես կիսվում համացանցում քո անհաջողություններով: Արդյո՞ք բոլորին տեղեկացնում ես, երբ հերթական անգամ վիճել ես մայրիկիդ կամ կռվել ընկերոջդ հետ: Արդյո՞ք նկարում ես և տեղադրում համացանցում չստացված տորթի նկարը, որի պատրաստման համար ծախսել էիր ամբողջ մի օր:
Միացրու քննադատաբար վերլուծելու քո կարողությունը
- Ընդունիր սոց. ցանցերն իբրև դրական, հաճելի և հետաքրքիր նորությունների աղբյուր: Այցելիր ֆեյսբուք կամ Ինստագրամ միայն լիցքաթափվելու և հանգստանալու նպատակով: Հաճախ հիշեցրու ինքդ քեզ, որ իրական կյանքը նման չէ սոց. ցանցերին:
- Այսօր կան բազմաթիվ ֆիլտրեր և նկարների մշակման հատուկ ծրագրեր, որոնց օգնությամբ ցանկացած նկարից կարող ես ստանալ կատարյալ գեղեցկություն: Մկնիկի ընդամենը մի քանի սեղմում, և բլոգերը հեռացնում է կադրից ոչ միայն մաշկի թերությունները, այլ նաև հետին պլանին երևացող մարդկանց կամ ավելացնում ցանկալի ֆոն: Ուրեմն չարժե մեղադրել մայրիկին, եղբորը/ քրոջը կամ ընկերոջը, երբ նրանց չի հաջողվում նկարել քեզ լավագույն կերպարով` ստանալով իդեալական նկար: Եթե չես հավանում քո նկարը, միացրու երևակայությունդ և ինքդ դարձիր ֆոտոշոպեր: 🙂
- Նկարը կարող է լինել խաբուսիկ: Մենք, ցավոք, չենք կարող ապահովված լինել կեղծիքից և խաբեությունից: Համացանցում շատ հաճախ են օգտագործվում ուրիշների նկարներ, գողացվում մտքեր և գաղափարներ, իբրև սեփական ներկայացվում ուրիշների նվաճումները: Եվ ընդհանրապես պետք չէ հավատալ, որ մարդու կյանքը գերազանց է (dolche vita), հատկապես եթե նրան չես ճանաչում իրական կյանքում:
- Եթե դու անձամբ ճանաչում ես սոց. ցանցի ծանոթին և միևնույնը ներսումդ ունենում ես նախանձի զգացում, ապա աշխատիր քեզ վրա և կատարելագործվիր: Յուրաքանչյուրն ունի ուժեղ կողմեր, բայց հաճախ ինքնազարգացման համար անհրաժեշտ ռեսուրսները և ժամանակը մենք վատնում են սոց. ցանցերում անընդմեջ նավարկելու և «ես այսպես չեմ կարող» բացասական մտքերի վրա: Ուրեմն …
…դարձիր ինքդ քո ավելի կատարյալ տարբերակը
- Մի՛ փորձիր լինել ավելի լավը ինչ-որ մեկի համար, դարձիր ավելի լավը ինքդ քեզ համար: Ճիշտ որոշելով քո գերակայությունները` ուրիշներին որևէ բան ապացուցելու անհրաժեշտություն այլևս չես զգա: Դու պարզապես կիմանաս, որ ունես քո սեփական ճանապարհը և քո առջև դրված խնդիրները, որոնք հաղթահարելու դեպքում անպայման կհասնես հաջողության:
- Կարևոր է հիշել, որ մեր օրգանիզմին անհրաժեշտ է և՛ ֆիզիկական, և՛ մտավոր ծանրաբեռնվածություն: Հատկացրու օրական գոնե 15-20 րոպե ֆիզիկական վարժությունների համար, օրական կտրվածքով սովորիր 3 նոր անգլերեն բառեր: Շատ կարճ ժամանակ անց արդեն կհասնես դրական արդյունքի:
- Նույնիսկ եթե շատ ծանրաբեռնված ես դասերով, պարապմունքներով, տնային հանձնարարություններով, միևնույնը մի մոռացիր քո հոբբիի կամ հետաքրքրությունների մասին: Չէ՞ որ այն լայնացնում է աշխարհայացքը, տալիս է դրական հույզեր և նոր հետաքրքիր ծանոթություններ:
- Սիրի՛ր ինքդ քեզ: Չարժե ընկնել կեղծ իդեալների հետևից: Անընդմեջ վազքի մեջ կարող ես մոռանալ, որ քո օրգանիզմը հոգնում է, և ժամանակ առ ժամանակ խիստ անհրաժեշտ է հանգստանալ` պարզապես բազմոցին պառկելով և սիրած ֆիլմեր դիտելով: 🙂
Ինքնազարգացումը կարևոր և օգտակար բան է: Բայց այստեղ պետք չէ համեմատվել ուրիշների հետ, պարզապես անհրաժեշտ է կատարելագործվել, այսինքն ձգտել դառնալ ինքդ քեզանից նախկինում ավելի լավը:
Ոչ ոք չի ցուցադրում իր բացասական կողմերը և թերությունները, իսկ սեփական թերությունները համադրել ուրիշների արժանիքների և ուժեղ կողմերի հետ ժամանակի վատնում է:
Նկարի համար շնորհակալ ենք այս աղբյուրին, gif-անիմացիայի համար` այս:
Հոդվածը կազմել է Սվետլանա Վերտոլան: