Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ընկերներ ընդմիշտ

Դու գիտե՞ս, ինչ է Հիգսի բոզոնը: Իսկ ի՞նչ է ընկերությունը: Ոչ բոլորը կկարողանան պատասխանել առաջին հարցին: Բայց համոզված ենք, որ չկա մի մարդ, ով չկարողանա պատասխանել ընկերության մասին հարցին: Եվ մեզանից յուրաքանչյուրն ընկերության բնորոշման մեջ կմտցնի իր համար կարևոր և հատուկ իմաստը, սեփական պատկերացումները…. Եվ այսպես, ի՞նչ է ընկերությունը:

Հետաքրքրության համար փորձենք գտնել պատասխանը բառարանում: Վիքիպեդիան գրում է, որ ընկերությունը դա անշահախնդիր անձնական հարաբերություններ են անձանց միջև, որոնք հիմնվում են սիրո, վստահության, անկեղծության, փոխադարձ համակրանքի, ընդհանուր հետաքրքրությունների վրա:

Եկեք տեսնենք, թե ինչպես են պատասխանում «ի՞նչ է ընկերությունը» հարցին տարբեր երկրներում ապրող դեռահասները:

Ընկերությունը արարքներ են.

Ասյա. «Իմ համար ընկերությունն այն է, երբ դու կարող ես օգնել մարդուն ցանկացած իրավիճակում, և ընկերդ էլ քեզ միշտ կօգնի, քեզ մենակ չի թողնի դժվար պահին, չի թողնի քեզ բախտի քմահաճույքին»:

Պավլո. «Երբ ես թախծոտ և միայնակ եմ զգում, ընկերս կարող է հետս ժամերով խոսել հեռախոսով, և չի մտածում, որ րոպեները գնում են»:

Օլյա. «Մինչև իմ կոտրած ոտքը լավանում էր, ընկերուհիս հիվանդանոցից դուրս չի եկել, նույնիկ դասերից էր փախնում»:

Միխայիլ. «Կգա օգնության կես բառ ասելուց հետո, այն պարզ պատճառով, որ ՊԵՏՔ Է»:

Ընկերությունը փոխըմբռնում է

Օլեսյա. «Երբ երկու մարդ մտերիմ են, ինչպես շատ հարազատ մարդիկ: Երբ նրանք նայում են նույն ուղղությամբ, իրար հասկանում են…»

Տիգրան. «Իսկական ընկերը հասկանում է քեզ, նույնիսկ երբ դու լրում ես» :

Ընկերությունը ընդհանուր հետաքրքրություններն են

Սերգեյ. «Ընկերը առաջին հերթին համախոհ է»:

Լեյլա. «Իմ համար ընկերությունը մարդիկ են, որոնք իմ նկատմամբ անտարբեր չեն, ում հետ միշտ հետաքրքիր է, և ում հետ ունենք ընդհանուր նախասիրություններ և հետաքրքրություններ»:

Թիմ. «Ընկերոջ հետ միշտ կարելի է գտնել ընդհանուր լեզու, երբեք հիմար բաների պատճառով չես կռվում, ամեն ինչ միասին եք անում»:

Ընկերությունը վստահություն է և հարգանք

Լիդա. «Ո՞վ է ընկերը: Ընկերը այն մարդն է, ով քեզ երբեք չի դավաճանի, ով ընդունում է քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս, քո բոլոր առավելություններով և թերություններով: Նա միշտ կասի ճշմարտությունը երեսիդ… Դա այն մարդն է, ում կարող ես վստահել և հույս դնել, նույնիսկ ավելի շատ, քան ինքդ քո վրա»

Նարինե. «Ընկերոջդ կարող ես պատմել ԱՄԵՆ ԻՆՉ: Նա քեզ կլսի և չի մեղադրի»:

Օլեգ. «Իսկական ընկերոջը չի հուզում, որ դու մի քիչ տարբերվում ես ուրիշներից….»:

Բուլատ. «Իսկական ընկերը քեզ երբեք թույլ չի տա անել մի բան, որի համար դու մյուս առավոտ կարող ես փոշմանել»:

Ինչքան մարդ կա երկրագնդին, այնքան կան ընկերության և ընկերոջ բնորոշումներ: Հաստատ, դու ինքդ էլ ունես քո սահմանումը: Եվ, իհարկե, արդեն գիտես, որ կա տարբերություն սովորական ծանոթների և իսկական ընկերների միջև: Երբեմն կարող է թվալ, որ այն մարդիկ, ում հետ շատ ժամանակ ես անցկացնում, ում հետ զվարճալի է և խոսելու բաներ ունես, քո ընկերներն են: Բայց բոլորովին պարտադիր չէ դնել հավասարության նշան միասին հաճելի ժամանակ անցկացնելու և իսկական ընկերության միջև:

Միշտ չէ, որ այն մարդը, ում հետ լավ քեֆ արեցիր և միասին զվարճացաք խնջույքին, դժվար պահին օգնության կգա, քեզ կլսի, կօգնի խորհուրդով կամ կպաշտպանի քեզ:

Ընկերները շատ չեն լինում, բազմաթիվ են տարբեր ծանոթները, բայց նրանցից քչերը կդառնան իսկական ընկերներ:

Ոչ բոլոր մարդիկ կարող են ընկերություն անել, չնայած կարող է թվալ, որ ընկերություն անելը շատ բնական է: Ի՞նչն է խանգարում նորմալ ընկերական հարաբերությունների հաստատմանը:

Անվստահություն. Եթե դու լրիվ չես վստահում ընկերոջը կամ ընկերուհուն, չես կարող կիսվել նրա հետ քո կարևոր մտքերով, թաքցնում ես զգացմունքներդ կամ քո կարծիքը, դժվար թե նա իր հերթին կլինի անկեղծ: Եվ ինչ ընկերության մասին կարող է խոսք գնալ այս դեպքում:

oh_i_see_what_you_did_there


Պարսավանք (դատապարտում) և անհաշտություն. Իհարկե, դու ուզում ես, որ ընկերներդ լինեն ամենալավը, բայց դա չի նշանակում, որ պետք է անընդհատ քննադատես նրանց թերությունները և թույլ կողմերը, չէ՞ որ թերություններ ունենք մենք բոլորս: Նույնիսկ ամենալավ դրդապատճառներից ելնելով` չարժե ձեր հարաբերություններում դատավորի դեր ստանձնել, հակառակ դեպքում ձեր ընկերությունը շատ արագ կավարտվի:

tumblr_inline_mlg9gl4ZMB1qz4rgp

Ագահություն. Բանը նրանում չէ, թե դու կկիսվես քո ունեցած միակ շոկոլադե կոնֆետով: Կան շատ այլ իրավիճակներ, երբ դու կարող ես արտահայտել ոչ միայն վերցնելու, այլ նաև տալու և կիսվելու կարողությունը` լավ տրամադրությամբ, օգտակար և հետաքրքիր տեղեկատվությամբ, լավ մտքերով և շատ այլ բաներով:

5067-original-GreedyGirl

Եսասիրություն. Ընկերությունը անշահախնդիր հարաբերություններ են, այն չի ենթադրում շահի ստացում: Եթե դու ընկերություն ես փնտրում ոչ թե այն պատճառով, որ մարդը քո համար հոգեհարազատ է և հետաքրքիր, այլ ինչ-որ բան ես ակնկալում ստանալ փոխարենը (օրինակ` հովանավորություն կամ թանկարժեք նվերներ), ապա վաղ թե ուշ կմնաս առանց ընկերների: Դա բազմիցս ապացուցվել է:

tumblr_m4avehCNMQ1qkhge7o1_r1_500_large

Վախկոտություն. Կարող է պատահել, որ քո ներկայությամբ ինչ-որ մեկը կնվաստացնի, կվիրավորի կամ նույնիսկ կծեծի քո ընկերոջը: Եթե դու թույլ տաս, որ դա պատահի, առանց պաշտպանելու և օգնության հասնելու փորձի, դժվար թե ընկերդ այդ օրվանից հետո ուզենա քո հետ շփվել:

tumblr_m4e6fb6KjQ1rqfhi2o1_500

Ընկերներն այն մարդիկ են, ովքեր թողնում են մեզ վրա ամենամեծ ազդեցությունը: Բավականին հաճախ այդ ազդեցությունն օգնում է մեզ զարգանալ, առաջ շարժվել, աճել, այսինքն, շատ դրական է:

Բայց պետք է իմանալ, որ երբեմն ազդեցությունը կարող է լինել և բացասական: Այդպիսի ազդեցությունից պետք է հնարավորինս խուսափել: Իսկ թե ինչպես արդյունավետ ձևով դիմակայել այդ ազդեցությանը, կարդա այստեղ: