Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ների՛ր ինձ

Երբեմն այնքան դժվար է անել կարծես պարզ մի բան` ներողություն խնդրել ընկերոջից կամ մտերիմ մարդուց: Բայց եթե չկարողանաս դա անել, կարող ես ընդմիշտ փչացնել ձեր հարաբերությունները…

Մարդկային հարաբերությունները, նույնիսկ ամենամտերիմ անձանց միջև, միշտ չէ, որ հարթ են ընթանում: Հնարավոր է, որ պատահեն անհասկացողություններ, փոքրիկ վիճաբանություններ և կոնֆլիկտներ կամ էլ լուրջ վեճեր: Որպես կանոն, այսպիսի իրավիճակներում տուժում են երկու կողմերը, և՛ այն մարդը, ով իրեն ճիշտ է համարում, և՛ նա, ով զգում է իր արած սխալը և մեղքը: Եվ եթե դու ինչ-որ վիրավորական բան ես արել` թեկուզ և ակամա կամ պատահականորեն, ապա ձեր հարաբերություններին կայունություն վերադարձնելու միակ և լավագույն ձևը ներողություն խնդրելն է:

«Ների՛ր ինձ» արտահայտությունը հենց այնպես բառեր չեն, դա ուրիշ մարդու և նրա զգացմունքների նկատմամբ քո ունեցած հարգանքի արտահայտություն է:

Կան ներողություն խնդրելու շատ եղանակներ, և տարբեր մարդիկ ունեն իրենց ձևը, քանի որ մենք բոլորս էլ տարբեր ենք: Կարելի է ուղղակի ասել. «Ների՛ր ինձ, ես սխալ էի…» կամ պարզապես. «Կներես, ես մեղավոր էի…» կամ էլ. «Ես շատ սխալ էի, ներողություն եմ խնդրում»:

Կարելի է ուղարկել հաղորդագրություն կամ նամակ` ներողության խոսքերով, իսկ վերջում դնել մեղավոր արտահայտություն ունեցող մի դեմք` սմայլիկ: Բայց բոլոր դեպքերում պետք է գտնել որևէ տարբերակ, որ անպայման արտահայտես կատարածի մեջ քո մեղավորությունն ընդունելու պատրաստակամությունը:

200
Պետք չէ մտածել և հույս դնել այն բանի վրա, որ ամեն ինչ ինքն իրեն կանցնի-կգնա և կմոռացվի:  Փոքր տարաձայնությունները և վիրավորանքները, կուտակվելով, կարող են առաջացնել խորը ճեղքվածք ձեր հարաբերություններում և բերել լուրջ հակասությունների:

 

Իսկ եթե՞ նեղացրել կամ վիրավորել են քեզ:

Մի վանիր այն մարդուն, ով քեզանից ներողություն է խնդրում: Իհարկե, ամեն ինչ կախված է վեճի բուն պատճառի լրջությունից և այն բանից, թե ինչքան խորն է քո վիրավորանքը, ինչ զգայուն թելեր են խոցվել:  Եվ հնարավոր է, որ դու այլևս չես կարողանա այդ մարդուն համարել քո իսկական ընկերը:

dean-sorry

Այնուամենայնիվ, ընդունի՛ր ներողությունը, իսկ ժամանակը ցույց կտա, թե ինչպես կշարունակվեն ձեր հարաբերությունները:

 

Երբևէ ստիպված եղե՞լ ես ներողություն խնդրել: Կիսվիր քո հետաքրքիր պատմությունով, թե ինչպե՞ս ես կարողացել ներողություն խնդրել և ի՞նչ յուրահատուկ ձևով:

 

Փիսիկի նկարը գտել ենք այստեղ: