Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

6 ամենահետաքրքիր և անսովոր դպրոցական առարկաներ

Սիրո՞ւմ ես քո դպրոցը: Համոզված ենք, որ աշակերտների մեծ մասը իսկապես սիրում է դպրոցը և իհարկե ունի սիրված առարկաներ: Պարզվում է, կան երկրներ, որտեղ անցկացվում են բավականին անսովոր, բայց շատ հետաքրքիր դասեր:

Աշխարհի մի շարք երկրներում դպրոցներում անցկացվում են բավականին անսովոր և շատ հետաքրքիր դասեր, որոնցից աշակերտները երբեք չեն ցանկանում բացակայել, և մենք էլ մեծ հաճույքով կմասնակցեինք 🙂

Բոլորս սովորել ենք դպրոցում (ոմանք դեռ սովորում են), ունեցել ենք և՛ սիրված դասեր, և՛ ձանձրալի, երբ հաշվել ես րոպեներ մինչև դասի ավարտը և ընդմիջման զանգը:

Ներկայումս շատ երկրներում փորձում են կատարելագործել ուսումնական գործընթացը` այն դարձնելով առավել հետաքրքիր և ինտերակտիվ, որպեսզի աշակերտները սիրեն առարկաները, մասնակցեն հաճույքով, լինեն նախաձեռնող և առհասարակ հետաքրքրվեն գիտությամբ:

Եվ այսպես, 6 ամենահետաքրքիր և անսովոր առարկաները, որոնց կցանկանային մասնակցել բոլորը:

Ճապոնիա. ուսումնասիրել բնությունը

Ճապոնիայում կա մի հետաքրքիր առարկա «Բնության ճանաչում և ուսումնասիրում», որի նպատակն է սովորեցնել աշակերտներին սիրել և հետաքրքրվել շրջակա միջավայրով, գնահատել բնության գեղեկցությունը և արժևորել այն: Այսօրվա երեխաների մեծ մասը ինֆորմացիոն դարի զավակներ են, և հաճախ համակարգչների և տեխնիկական միջոցների բազմազանության մեջ չեն նկատում իրական աշխարհի և բնության գեղեցկությունը:

Աշակերտները` ֆլորայի և ֆաունայի դիտելու` ինչպես և մնացած առարկաների համար, ստանում են գնահատականներ և նույնիսկ հանձնում քննություններ:

Բաշկիրիա. մեղվաբուծություն

Բաշկիրիայում (Ռուսաստան) կան հարյուրավոր դպրոցներ, որոնք ունեն սեփական փեթակներ: Մեղվաբուծության վերաբերյալ կան հատուկ դասեր, որոնց ընթացքում աշակերտները սովորում են, թե ինչպես ճիշտ խնամել մեղուներին և հավաքել մեղր:

Այդ դասերը նաև սովորեցնում են երեխաներին, թե ինչպես լինել ավելի ուշադիր և համբերատար:

Իսրայել. կիբերանվտանգություն

Ժամանակակից մարդու կյանքն աստիճանաբար տեղափոխվում է առցանց միջավայր, և իսրայելցի մասնագետներն որոշել են սովորեցնել բոլոր դպրոցականներին, թե ինչպես ավտանգ օգտվել համացանցից և զգալ ապահով առցանց տիրույթում: Կիբերպատերազմների թեորիայի և գործնական հմտությունների դասերի ժամանակ աշակերտներին սովորեցնում են, թե ինչպես իրենց պահել համացանցում, ինչպես ճիշտ արձագանքել բլոգերում և սոց.ցանցերում մեկնաբանություններին և տրոլինգի երևույթին, ինչպես ճանաչել և կանխարգելել համակարգչային խաղերից կախվածությունը:

Ի դեպ, կիբերանվտանգության մասին կարող ես տեղեկանալ նաև մեր կայքի հոդվածներից, ինչպես նաև «Օգտակար ռեսուրսներ» բաժնի նյութերից: Այնտեղ նաև տեղադրված է ուրախ տեսահոլովակ` համացանցային տրոլինգի մասին:

Հայաստան. ազգային պարեր

Եվ ահա նաև մենք նույնպես հայտնվել ենք այս շարքում 🙂  Հայաստանն յուրօրինակ դասերի այս շարքում ներկայացված է «Ազգային պար» դպրոցական առարկայով: Մեր ազգային երգն ու պարը իսկական ազգային հպարտություն է: Կան ավելի քան 1500 տարբեր տեսակի պարեր, և բոլորն ունեն իրենց պատմությունը և հատուկ խորհուրդը: Եվ 2013թ.-ից որոշվեց սովորել ազգային պարերը դպրոցում` պարտադիր առարկայի ձևաչափով:

Ավստրալիա. սերֆինգի դասեր

Ավստրալիայում որոշվեց որպես դպրոցական առարկա ներմուծել սերֆինգի դասերը` «ալիքների տիրակալների» գլխավոր կենտրոնի տիտղոսը պահպանելու նպատակով: Երկրի ղեկավարությունն այդ կերպ երաշխավորել է, որ ոչ մի ծովափում հանկարծ չհայտնվեն տեղացիներից ավելի ուժեղ սերֆերներ 😊

Ի դեպ, նման առարկաներ կան նաև Հավայի նահանգում (ԱՄՆ):

Ամերիկայի Միացյալ Նահանգներ. գիտական  նվաճումներ և նորարարություն

ԱՄՆ-ում դպրոցի թեորետիկ դասընթացից հետո բոլոր աշակերտներին տալիս են միանման տնային հանձնարարություն, որի նպատակն է որևէ գյուտ անել: Գյուտ հնարելու համար տրվում է 1 տարի ժամկետ, այնուհետ աշակերտը պետք է ներկայացնի իր գյուտը` զեկուցելով ամբողջ դասարանի առջև: Հետո այն քննարկվում է, մեկնաբանվում են դրա արդյունավետությունը, օգտակարությունը և ակտուալությունը, իսկ վերջում աշակերտը ստանում է տարեկան գնահատական:

 

Ի դեպ, հետաքրքիր դպորցական առարկաներ կան նաև այլ երկրներում և քաղաքներում, ինչպես օրինակ` անտառում կողմնորոշման և անվտանգության դասեր Անգլիայում, ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների դասեր Շվեյցարիայում, տնտեսագիտական և ֆինանսական գրագիտության, յոգայի, մեդիտացիայի, հաղորդակցման և նույնիսկ հույզերի կառավարման դասեր:

 

Աղբյուր` https://www.adme.ru, օգտագործվել են` theoutlook.compgbookspodrobnosti նյութերը: