Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Երջանկության պարզ բանաձև

Այլ նորություններ

Հոգեկան առողջությունը առցանց տիրույթում
Առցանց լինելը մեծ հնարավորություններ է տալիս հաղորդակցվելու, սովորելու և կիսվելու կարևոր նորություններով, բայց նաև մարտահրավերներ է պարունակում: Եթե ​​սոցիալական մեդիան երբևէ ստիպել է ունենալ նախանձի, միայնակության կամ անհանգստության զգացում, ցածր ինքնագնահատական, կարդա՛ այս հոդվածը (1-ին մասն այստեղ)։ Շարունակում ենք ներկայացնել այն խորհուրդները, որոնք կօգնեն հոգալ քո հոգեկան առողջության մասին առցանց տիրույթում: Ընտրի՛ր բարությունը․ Օգտագործիր սոցիալական մեդիան՝ կիսվելով դրական և աջակցող բովանդակությամբ և հաղորդագրություններով քո ընկերների և հարազատների հետ: Օրինակ՝ կարող ես գրել, որ մտածում ես…
Տեղադրված է 03.02.2025 , 12:21…  ավելին →

Դու չե՞ս պատկերացնում ոչ մի օր առանց թխվածքի և շոկոլադի: Ուրեմն, հենց հիմա ինքդ քեզ բավականություն պատճառիր քաղցր, համով մի բանով: Այսօր հաստատ կարելի է, որովհետև այսօր փետրվարի 25-ն է, Քաղցրի սիրահարների օրը:

Քաղցրը մարդկանց դարձնում է ավելի երջանիկ, բարձրացնելով տրամադրությունը: Սա հայտնի է բոլորին: Իհարկե, չափն անցնել պետք չէ. աշխատեք սահմանափակվել շոկոլադի կամ խմորեղենի մեկ-երկու փոքր կտորներով (ավելի օգտակար է սև դառը շոկոլադը): Իսկ էլ ի՞նչ կարելի է անել տրամադրությունը բարձրացնելու և ավելի երջանիկ զգալու համար:

Գիտնականները գտել են պարզ և բոլորին հասանելի մի միջոց: Սերոտոնինը (երջանկության հորմոն) արտադրվում է ինչպես քաղցր ուտեստ օգտագործելիս, այնպես էլ ցերեկային քնի ընթացքում: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր քնում են ցերեկվա ժամերին շաբաթական 3 ժամ (օրական կես ժամ), ավելի երջանիկ են, քան նրանք, ովքեր այդպես չեն անում: Բացի այդ, կես ժամանոց ցերեկվա քունը ոչ միայն բարձրացնում է օրգանիզմում սերոտոնինի մակարդակը, այլ նաև լավացնում է մարդու աշխատունակությունը: Ցերեկվա քնի համար ամենաօգտակար և հարմար ժամերն են` 13.00-ից մինչև 15.00: Իսկ եթե նշված ժամը ձեզ այնքան էլ հարմար չէ, ոչինչ, կարող եք պառկել և ննջել ցանկացած այլ հարմար ժամին: Քնի մասին ավելի մանրամասն կարող ես կարդալ «Օրվա ռեժիմ, քուն և առողջություն» հոդվածում:

Ուրեմն, հիշիր երջանկության գաղտնիքը. համով, քաղցրիկ մի բան, գումարած կես ժամ Մորփեոսի (քնի և երազի աստված) գրկում: Ահա սա՛ է երջանիկ օրվա գաղտնիքը: