Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Անվտանգության մասին

Այլ նորություններ

Կրկին ծխախոտի մասին
Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ կրկին խոսենք այս կարևոր խնդրի մասին: Եվ այսպես. Ծխախոտի օգտագործումն ունի և′ բժշկական (կարծում ենք, դրանք քեզ քաջ հայտնի են), և′ ոչ բժշկական հետևանքներ, որոնց մասին այդքան էլ շատ չի խոսվում: Այնուամենայնիվ, ծխախոտի օգտագործումը թողնում է նաև այլ բացասական ազդեցություններ, այդ թվում` տնտեսական․ ինչպե՛ս ուղղակի` ծխախոտի հետևանքով հիվանդացություն և մահացություն,  այնպե՛ս էլ անուղղակի` բուժման համար ծախսեր, աշխատանքից բացակայություն և նվազ արտադրողականություն․ սոցիալական․ դեռահասները հաճախ սկսում են ծխել ընկերներից չտարբերվելու…
Տեղադրված է 29.05.2026 , 10:00…  ավելին →

Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ 🙁

«Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։

Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։

Եվ այսպես․

  1. Խորը շունչ քաշի՛ր։
  2. Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։
  3. Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։
  4. Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։
  5. Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես թե հրում ես։
  6. Հեռացի՛ր այն տեղից, որտեղ քեզ անապահով ես զգում։
  7. Պարտադիր պատմի՛ր ծնողին կամ այն մեծահասակին, ում վստահում ես (տատիկ/պապիկ, ավագ քույր/եղբայր, ուսուցիչ, եթե փողոցում ես՝ ոստիկան)։
  • Ցանկացած մարդ կարող է դառնալ բռնության զոհ, չնայած լինում են ավելի խոցելի մարդիկ, օրինակ՝ ֆիզիկական կամ մտավոր հաշմանդամություն ունեցողները։
  • Բռնության զոհը մեղավոր չէ, մեղավորը բռնարարն է։
  • Եթե ինչ-որ մեկի ասածից կամ գործողությունից անհարմարություն ես զգում, պարտադիր է ասել այդ մասին։ Քո զգացմունքները շատ կարևոր են քո անվտանգության համար։

Սեփական մարմնի սահմանները պաշտպանելու մասին իմացի՛ր ավելին այս տեսանյութից։

Եղի՛ր իրազեկված և պաշտպանված։