Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Վերադարձ դպրոց

Այլ նորություններ

Ինչով զբաղվել արձակուրդներին
Ամառ է․․․Արդեն վայելո՞ւմ ես քո սպասված արձակուրդը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 07.07.2026 , 09:35…  ավելին →

Սեպտեմբերի 1-ը… Ամառվա օրերն, ինչպես միշտ, շատ արագ անցան, և ահա նորից եկավ աշունը… Իսկ դա նշանակում է, որ ամառվա ուրախությանը և անհոգությանը փոխարինում են դպրոցական հագուստը, դասագրքերը և մի տոննա տնային հանձնարարությունները… Ձանձրալի է և ոչ մի տրամ ու հավես չկա … 🙁

Հը՜, քեզ առույգ պահիր, ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Չէ՞ որ դպրոցական և ուսանողական տարիները միայն ամեն օր վաղ առավոտյան արթանանալ և դասի գնալ, դասասենյակում ժամերով նստել և դասագրքեր գրկած երեկոներ անցկացնել չէ: Դպրոցը քո մեծ կյանքի փոքր սկիզբն է` այլ կերպ ասած ստարտափ: Չէ՞ որ հենց դպրոցում դու կարող ես քեզ դրսևորել ուսման կամ գիտության մեջ, սովորել նոր բաներ, զբաղվել սպորտով և նույնիսկ քո մեջ բացահայտել թաքնված տաղանդներ, օրինակ` գրողի կամ կատակերգու դերասանի, դերասանուհու կամ ռոք երգչի: Նաև հնարավոր է, որ հենց այստեղ դու կդառնաս կենդանի շփման վարպետ, կսովորես կառուցել հարաբերություններ նոր մարդկանց հետ, կիմանաս, թե ինչպես դառնալ լավ ընկեր, ինչպես օգնել նորեկին ընտելանալ քո դասարանում:

Եվ, չնայած որոշ աշակերտներ և ուսանողներ այնքան էլ չեն սիրում սովորել 🙂 , դպրոցական, ինչպես նաև ուսանողական տարիները իսկապես շատ լավն են ու անհոգ: Դա մի ամբողջ աշխարհ է, թեև փոքրիկ, աշխարհ, որտեղ դու կիմանաս շատ նոր և հետաքրքիր բաներ, կփորձես քեզ տարբեր դերերում, կսովորես դուրս գալ տարբեր դժվար, կարծես թե անելանելի վիճակներից, կգտնես ընկերներ քո ամբողջ կյանքի համար, իսկ հնարավոր է նաև կհանդիպես քո իսկական սերը:

Ուրեմն, ժամանակն է ապացուցելու բոլորին (ինքդ քեզ, համադասարանցիներին, ծնողներին, ուսուցիչներին), որ դպրոցը ոչ միայն ժամանակ անցկացնելու, այլ նաև քեզ և քո մեջ եղած ներուժը լիովին բացահայտելու հիանալի միջոց է:

 

Դպրոցը ՔՈ միջավայրն է: Հենց այստեղ դու կարող ես կյանքի կոչել քո բոլոր գաղափարները, իսկ TeensLIVE քեզ այս հարցում կօգնի: 🙂

 

Ֆոտոն վերցված է այստեղից: