Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Համացանցի սահմաններից դուրս

Այլ նորություններ

10-րդ սերնդի կամավորների հավաքագրում
Մայիսի 10-ին կայացավ TeensLIVE 10-րդ սերնդի կամավորների հավաքագրման 2-րդ փուլը։ Հանդիպման առաջին հատվածում UNESCO-ի և «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի մասնագետները հանդես եկան ողջույնի խոսքով, ներկայացրեցին Թինսլայվ տեղեկատվական հարթակը։ Այնուհետ ծրագրի համակարգողներն ավելի մանրամասն խոսեցին TeensLIVE-ում կամավորության կառուցվածքի մասին: Սիրելի՛ դեռահասներ, բարի գալուստ Թինսլայվ մեծ ընտանիք։
Տեղադրված է 14.05.2026 , 11:37…  ավելին →

Ուզու՞մ ես, մենք կռահենք, թե դու ինչ ես անում արթնանալուն պես: Մտնում ես համացանց, որպեսզի նայես վերջին նորությունները, կարդաս հաղորդագրությունները, նամակները: Այսօր մենք նույնիսկ եղանակն իմանալու համար ավելի շուտ կնայենք հեռախոսի մեջ և ոչ` պատուհանից դուրս: Բայց չէ՞ որ առաջներում մարդիկ ապրել են առանց համացանցի: Իսկ եթե ցանկանում ես իմանալ, թե ինչպես, կարող ես հունվարի 27-ին միանալ ԱՌԱՆՑ ՀԱՄԱՑԱՆՑԻ միջազգային օրվան (International Internet-Free Day):

Այսօր արդեն ստույգ չեն հիշում, թե ով է այս գաղափարի հեղինակը 2000-թթ.-ի սկզբին: Ոմանք կարծում են, որ հեղինակությունը պատկանում է «Սոցիալական հետազոտությունների Բրիտանական ինստիտուտին», մյուսները` DoBe.org բրիտանական ոչ կոմերցիոն նախաձեռնությանը: Սակայն հստակ հայտնի է մի բան` ամենաակտիվ համացանցի օգտատերերն առաջարկել են տարվա մեջ մեկ օր` հունվարի վերջին կիրակի օրը հրաժարվել համացանցից:
Այսպիսով, տոնի նպատակն է շեղել մարդկանց համակարգիչների, հեռախոսների և պլանշետների էկրաններից, որպեսզի նրանք կարողանան վայելել իրական, առերես շփումը և ոչ վիրտուալ կյանքը:

 

 

Համացանցը հեշտացնում է մեր կյանքը, բայց այն նաև մեզ դարձնում է կախյալ… զինում է մեզ անհրաժեշտ տեղեկատվությամբ, բայց միևնույն ժամանակ առաջ է բերում նոր սպառնալիքներ:

ԱՌԱՆՑ ՀԱՄԱՑԱՆՑԻ միջազգային օրը ցույց է տալիս, որ չնայած համացանցը կոչվում է համատարած ցանց, մեզ շրջապատող աշխարհը շատ ավելի հարուստ է, քան վիրտուալ տիրույթը: Առաջարկում ենք քեզ այդ օրը մոռանալ համացանցի մասին. այցելիր թանգարան, սրճարան, զբոսնիր ընկերներիդ հետ, դահուկներ կամ սնոուբորդ վարիր, այցելիր այն մարդկանց, ում վաղուց չես հանդիպել, և համոզվիր, որ պատուհանից դուրս գտնվող աշխարհը հաստատ համակարգչի էկրանի հետևից թաքնված աշխարհից վատը չէ 🙂 :