Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:
Ես երբեք չեմ ունեցել ընկերուհի: Դա ինձ անհանգստացնում է և լարվածություն առաջացնում

Ես երբեք չեմ ունեցել ընկերուհի: Դա ինձ  անհանգստացնում է: Իհարկե, ես գիտեմ, որ դա իմ խնդիրն է: Ես շատ ինքնամփոփ եմ,  թեև ունեմ ընկերներ: Աղջիկների հետ շփվելիս ես միանգամից կարմրում և շփոթվում եմ: Ընկերներս պնդում են, որ ես իմ մասին իզուր եմ վատախոսում, սակայն ոչ մի աղջիկ չի ձգտում ծանոթանալ ինձ հետ: Ես սիրում եմ տանը մնալ, չեմ սիրում տարբեր տեսակի ակումբներ հաճախել, թեև երբեմն գնում եմ կինո կամ զբոսնում եմ: Նույնիսկ եթե ես որոշեմ ծանոթանալ, ինձ թվում է, թե աղջիկն ինձ չի հավանի…

Իհարկե, ծանոթանալը դեռ գործի կեսն է, կարևոր է հետաքրքրություն առաջացնել: Թվում է, թե անելանելի վիճակում ես: Փակուղուց դուրս գալու համար պետք է փոխես քո վերաբերմունքը: Նախ, պետք է հասկանալ, թե ինչպիսի շփում է աղջիկներին դուր գալիս, այնուհետև փորձել դուր գալ նրանց:

Փորձիր ընտրել այն աղջիկներին, ովքեր հետաքրքրում են քեզ և ստեղծել նրանց հետ պարբերաբար շփվելու հնարավորություն:

Սկզբում քեզանից հատուկ ելույթներ չեն պահանջվում: Ավելի շատ լռիր, լսիր և վերլուծիր, թե ինչի մասին են նրանք խոսում, ինչով են հետաքրքրվում և ինչն է կարևոր նրանց համար: Ուշադրություն դարձրու նրանց արտաքին տեսքին, փոփոխություններին և արտահայտվիր այդ մասին:

Որոշ ժամանակ անց դու կհասկանաս, որ աղջիկները սիրում են անկեղծ հետաքրքրություն, աջակցություն, և ուշադրություն իրենց հանդեպ: Հարցրու քո ծանոթ աղջիկներին. «Ինչպե՞ս ես վերաբերվում…», «Պատմիր ինձ …-ի մասին» և ուշադիր լսիր պատասխանները: Հետաքրքրվիր նրանց տրամադրությամբ, արտաքին տեսքով և կտեսնես, որ շուտով կդառնաս իրենց համար ցանկալի զրուցակից:

Ակումբները լուրջ ծանոթությունների հետ քիչ կապ ունեն, մի ափսոսիր, որ դրանց սիրահարը չես, ակումբներում ավելի հավանական է ծանոթանալ խմբերով, և բոլորովին պարտադիր չէ, որ այս ծանոթությունից կառաջանան որևէ անձնական հարաբերություններ: Իսկ կինոթատրոնում, ինքդ գիտես, ծանոթանալու համար հնարավորությունները քիչ են:

Իհարկե, աղջիկների հետ կարելի է ծանոթանալ նաև ակումբներում կամ այլ հասարակական վայրերում, սակայն ավելի լավ է կառուցել ու զարգացնել հարաբերություններ քեզ ծանոթ միջավայրերում:

Այլ հարցեր